Բեն Հարդի
| Ծնվել է | հունվարի 2, 1991 (35 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
| Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Բեն Հարդի (անգլ. Ben Hardy) ի ծնե Բեն Ջոնս (անգլ. Ben Jones, հունվարի 2, 1991, Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան։ Առավել հայտնի է Փիթեր Բիլի դերով՝ «EastEnders» soap opera-յում (2013–2015), Հրեշտակի դերով՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս»-ում (2016), ինչպես նաև Ռոջեր Թեյլորի դերով՝ «Բոհեմական ռապսոդիա» (2018) կենսագրական դրամայում[2]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխա ժամանակ նա նույնիսկ չէր մտածում դերասանի մասնագիտության մասին։ Նրա հայրը ապահովագրական գործակալ էր աշխատում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր։ Հարդին չորս երեխաներից ավագն է։ Ավելի ուշ նրա ծնողները բաժանվեցին, և մանկության մեծ մասը նա անցկացնում էր տատիկի հետ՝ անգլիական Sherborne քաղաքում, որտեղ հաճախում էր Sherborne School-ը։ Միջնակարգ՝ The Gryphon School անգլիական եկեղեցական դպրոցում Բենը սկսեց հետաքրքրվել դերասանական վարպետությամբ և երգեցողությամբ[3], մասնակել է դպրոցական ներկայացմանը, որը բեմադրվել է անգլիական գրող Թոմաս Հարդիի՝ «Հեռու խելագարված ամբոխից» (անգլ. Far from the Madding Crowd) վեպի հիման վրա, որտեղ խաղացել է Ֆրենսիս Թրոյայի դերը[4][5]։ Ավարտել է London's Royal Central School of Speech & Drama-ն՝ «դերասանական արվեստ»-ի մասնագիտությունով։ Ունի բակալավրի աստիճան։ Նրա գլխավոր դեբյուտը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Լոնդոնի Hampstead Theatre-ում, որտեղ Հարդին կատարել է Արթուր Ուելսլիի դերը՝ «Իուդայի համբույրը» ներկայացմանը[6]։ 2013 թվականին Բենին հաստատել են Փիթեր Բիլի դերում՝ «EastEnders» soap opera-յում՝ BBC հեռուստաալիքով։ Հարդին նկարահանումներին մասնակցել է մինչև 2015 թվականը[7]։ «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմում Հարդին իր դերը ստացել է, կապվելով ֆիլմի ռեժիսորի՝ Բրայան Սինգերի հետ, ով արդեն ծանոթ էր դերասանի ստեղծագորթությանը, քանի որ անձամբ է նրան նկարահանել է՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[8]։
Ներկա պահին Բենը նկարահանվում է Netflix-ի՝ «Six Underground» ֆիլմում՝ Ռայան Ռեյնոլդսի հետ միասին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Հարդին հաղորդել է, որ նա կատարում է պարկուրի մասնագետի դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջի տարիներից հանդիպում էր դերասանուհի Կատրինա Փերետիի հետ, սակայն 2018 թվականի ամռանը զույգը բաժանվել է։ Կլառնետ է նվագում, «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ռոջեր Թեյլորի դերի համար սովորել է հարվածային գործիքներ նվագել։ Շաբաթվա ընթացքում հինգ անգամ հաճախում է մարզասրահ և զբաղվում է լողով[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում | Դեր | |
|---|---|---|---|
| 2012 | ս. | Call the Midwife | լրագրող |
| 2013—2015 | ս. | EastEnders | Փիթեր Բիլ |
| 2016 | ֆ. | X-Men: Apocalypse | Warren Worthington III / Հրեշտակ |
| 2017 | ֆ. | Mary Shelley | Ջոն Ուիլիամ Փոլիդորի |
| 2017 | ֆ. | Only the Brave | Ուեյդ Պարկեր |
| 2017 | ս. | Drunk History | Արթուր արքա |
| 2018 | ս․ | The Woman in White | Ուոլտեր Հարտրայտ |
| 2018 | ֆ․ | Bohemian Rhapsody | Ռոջեր Թեյլոր |
| TBA | ֆ․ | 6 Underground |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ներկայացում | Դեր |
|---|---|
| Իուդայի համբույրը / The Judas Kiss (2012) | Արթուր Ուելսլի / Arthur Welleslсey |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Ben Hardy». IMDb. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Ben Hardy». Articlebio (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Бен Харди, Актер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Teacher earns top marks for directorial debut - CNN.com». edition.cnn.com. Արխիվացված է օրիգինալից 2018-11-04-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «The Judas Kiss to transfer to the West End». Hampstead Theatre. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Ben Hardy biography and filmography | Ben Hardy movies». Tribute.ca (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Kroll, Justin; Kroll, Justin (2015 թ․ փետրվարի 24). «Ben Hardy Joins the Cast of 'X-Men: Apocalypse'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ TeamJacJossa (2014 թ․ մայիսի 8), Ben Hardy Interview || Lorraine || 7th May 2014, Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Հարդի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հունվարի 2 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ