Միայն քաջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Միայն քաջը
Only the Brave
Yarnell Hill Fire with firefighters in the foreground.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր դրամա և կենսագրական ֆիլմ
Թվական հոկտեմբերի 20, 2017 և մայիսի 3, 2018
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկի
Պրոդյուսեր Լորենցո դի Բոնավենտուրա
Սցենարի հեղինակ Ken Nolan և Eric Warren Singer
Դերակատարներ Թեյլոր Կիտչ, Ջոշ Բրոլին, Ջենիֆեր Քոնելի, Էնդի Մաքդաուել, Մայլզ Թելլեր, Ջեֆ Բրիջես, Geoff Stults, Ջեյմս Բեջ Դեյլ, Ալեքս Ռասել[1], Thad Luckinbill[1], Ben Hardy[1], Josh Hopkins[1], Pell James[1], Keith Jardine[1] և Matt Nolan[1]
Օպերատոր Կլաուդիո Միրանդա
Երաժշտություն Ջոզեֆ Տրապանեզե
Պատմվածքի վայր Արիզոնա
Նկարահանման վայր Նյու Մեքսիկո
Կինոընկերություն Կոլումբիա Փիքչերս
Տևողություն 133 րոպե
Բյուջե 38 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ 23 097 511 ԱՄՆ դոլար[2]
Only the Brave (2017 film) Վիքիպահեստում

«Միայն քաջը» (անգլ.՝ Only the Brave[3]), իրական դեպքերի վրա հիմնված ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորը Ջոզեֆ Կոսինսկին է: Գլխավոր դերակատարներն են Ջոշ Բրոլինը, Մայլզ Թելերը, Ջեֆ Բրիջեսը, Ջեյմս Բեջ Դեյլը, Թեյլոր Կիտչը և Ջենիֆեր Քոնելին: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Granite Mountain Hotshots հրշեջ խմբի մասին, որն Արիզոնայում հանդիպել է պատմության մեջ ամենամահաբեր հրդեհներից մեկին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջոշ Բրոլին Էրիկ Մարշ Էրիկ Մարշ
Մայլզ Թելեր Բրենդոն «Բուբլիկ» Մաքդոնա Բրենդոն «Բուբլիկ» Մաքդոնա
Ջեֆ Բրիջես Դուեյն Շտեյնբրինք Դուեյն Շտեյնբրինք
Ջենիֆեր Քոնելի Ամանդա Մարշ Ամանդա Մարշ
Ջեյմս Բեջ Դեյլ Ջեսսի Ստիդ Ջեսսի Ստիդ
Թեյլոր Կիտչ Քրիստոֆեր «Մակ» ՄաքԿենզի Քրիստոֆեր «Մակ» ՄաքԿենզի
Էնդի Մաքդաուել Մարվել Շտեյնբրինք Մարվել Շտեյնբրինք
Ջոֆ Ստուլց Տրևիս Տուրբեֆիլ Տրևիս Տուրբեֆիլ
Ալեքս Ռասել Էնդրյու Էշկրաֆտ Էնդրյու Էշկրաֆտ
Թեդ Լակինբիլ Սքոթ Նորիս Սքոթ Նորիս
Բեն Հարդի Ուեյդ Պարկեր Ուեյդ Պարկեր
Սքոթ Հեյզ Քլեյթոն Ուայթ Քլեյթոն Ուայթ
Նատալի Հոլլ Նատալի Ջոնսոն Նատալի Ջոնսոն

Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Սքոթ Կուպերը պլանավորում է դառնալ այն ֆիլմի ռեժիսորը, որը հրշեջների Granite Mountain Hotshots ստորաբաժանման մասին իրական պատմության մասին է: Այդ ստորաբաժանման աշխատակիցները 2013 թվականին իրենց թիմի 19 անդամների գնով կարողացել էին մարել Արիզոնայի վիթխարի հրդեհը: Նախագծի պրոդյուսերներն էին Լորենցո դի Բոնավենտուրան իր Di Bonaventura Pictures ընկերության հետ, Մայքլ Մենչելը և Դոուն Օստրոֆը: Ֆիլմի սցենարը պետք է գրեր Քեն Նոլանը[4]: Ապագա ֆիլմն ստացել էր «Ելք չկա» անվանումը:

2016 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ ռեժիսորի պաշտոնն ստացել է Ջոզեֆ Կոսինսկին[5]: 2016 թվականի մարտի 1-ին հայտարարվել է, որ ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Մայլզ Թելերը և Ջոշ Բրոլինը[6]: 2016 թվականի մայիսին դերասանական կազմին միացել են Թեյլոր Կիտչը և Ջեֆ Բրիջեսը[7]: Նույն թվականի հունիսին ֆիլմում դերեր են ստացել Ջենիֆեր Քոնելին, Բեն Հարդին և Էնդի Մաքդաուելը[8][9][10]: Ֆիլմն ստացել է նոր անվանում՝ «Գրանիտե լեռ»[11]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի հունիսի 13-ին: Դրանք անցել են Նյու Մեքսիկոյի տարբեր վայրերում ու շրջակայքում, օրինակ՝ Սանտա Ֆեում և Լոս Ալամոսում[12][13]:

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2017 թվականի հուլիսի 19-ին: Դրա թողարկումով ֆիլմն ստացել է նոր անվանում՝ «Քաջերի գործ»[14]: Սեպտեմբերի 13-ին թողարկվել է երկրորդ թրեյլերը[15], իսկ հոկտեմբերի 5-ին՝ եզրափակիչ թրեյլերը[16]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միայն քաջը» ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրական արձագանքին: Rotten Tomatoes կայքում ունի 87 % վարկանիշ՝ հիմնված 141 գրախոսականների ու 10 հնարավորից 7 միջին միավորի վրա[17]: Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից ունի 72 միավոր՝ հիմնված քննադատների 35 գրախոսականների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ČSFD — 2001.
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=granitemountain.htm
  3. MATT GOLDBERG (2017-07-19)։ «‘Only the Brave’: First Trailer Has Josh Brolin Leading an Elite Team of Firefighters»։ Collider (en-US)։ Վերցված է 2017-07-28 
  4. «Scott Cooper to Helm Granite Mountain Hotshots Film» (անգլերեն)։ 2014-06-25 
  5. «Joseph Kosinski directing real-life firefighter drama No Exit» (անգլերեն)։ 2016-02-02 
  6. Kroll Justin (2016-03-02)։ «Josh Brolin and Miles Teller to Star in Firefighter Action Movie ‘No Exit’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-06-07 
  7. Kroll Justin (2016-05-21)։ «Jeff Bridges, Taylor Kitsch Join Josh Brolin-Miles Teller Firefighter Film (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-06-07 
  8. «Jennifer Connelly Set In Granite Mountain Hotshot Pic» (անգլերեն)։ 2016-06-03 
  9. «‘X-Men: Apocalypse’ Archangel Ben Hardy Joins ‘Granite Mountain’ Hotshot Crew» (անգլերեն)։ 2016-06-06 
  10. «Andie MacDowell Joins Josh Brolin-Miles Teller Firefighter Film ‘Granite Mountain’» (անգլերեն)։ 2016-06-07 
  11. «Mitotitos: 'Granite Mountain' confirmed» (անգլերեն)։ 2016-06-11 
  12. Bill Goodykoontz (June 9, 2016)։ «'Granite Mountain,' movie version of fallen Yarnell firefighters' story, to begin production»։ azcentral (անգլերեն)։ Վերցված է 2017-06-07 
  13. «"Granite Mountain" to Film in New Mexico»։ KRWG (անգլերեն)։ JUN 10, 2016։ Վերցված է 2017-06-07 
  14. «'Only the Brave' Trailer: Miles Teller, Josh Brolin Are Granite Mountain Hotshots» (անգլերեն)։ www.hollywoodreporter.com։ 2017-07-19 
  15. «Josh Brolin Fights Fires In New Trailer For ‘Only The Brave’ [Watch]» (անգլերեն)։ 2017-09-13 
  16. «Watch The Latest Trailer For True Life Drama ‘Only The Brave’» (անգլերեն)։ www.thehollywoodnews.com։ 2017-10-05 
  17. «Only the Brave ֆիլմը Rotten Tomatoes կայքում» 
  18. «Only the Brave ֆիլմը Metacritic կայքում» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]