Մարի Էլ Ֆենինգ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 9, 1998[1][2] (24 տարեկան) |
Ծննդավայր | Կոնայերս, Ջորջիա, ԱՄՆ |
Կրթություն | University of South Carolina School of Law? և Քեմփբել Հոլի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | բապտիստություն |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Մարի Էլ Ֆենինգ (անգլ.՝ Mary Elle Fanning, ապրիլի 9, 1998[1][2], Կոնայերս, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Դակոտա Ֆենինգ դերասանուհու փոքր քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլ Ֆենինգը ծնվել է Կոնայերս փոքր քաղաքում, որը ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի քաղաքներից է։ Նրա մայրը՝ Ջոյ Ֆենինգը (օրիորդական ազգանունը՝ Էրինգթոն), նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի է, իսկ հայրը՝ Սթիվ Ֆենինգը, Սենթ-Լուիս Կարդինալս ակումբի նախկին բեյսբոլիստ է, ներկայումս Լոս Անջելեսում զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով[3]։ Նրա մայրական կողմից պապը՝ Ռիք Էրինգթոնը, Իգլզ Ֆիլադելֆիա ակումբի նախկին խաղացողներից է, իսկ մորաքույրը՝ Ջիլ Էրինգթոնը, ESPN-ի[4] նախկին մեկնաբաններից է։ Էլը ունի ավագ քույր՝ Դակոտա Ֆենինգը, որը նույնպես դերասանուհի է։ Էլը ունի գերմանական և իռլանդական արմատներ[5]։ Ֆենինգը և իր ընտանիքի մյուս անդամները բապտիստներ են[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլը իր դերասանական կարիերան սկսել է երեք տարեկանից՝ Դակոտայի կրտսեր քրոջ դերը խաղալով «Առևանգվածները» սերիալում և «Ես Սեմն եմ» ֆիլմում։ Արդեն 2002 թվականին չորսամյա Էլը «Օրապահ հայրիկը» ֆիլմում ստանում է իր անկախ դերը։ 2003 թվականին նկարահանվում է «Դուռը հատակի վրա» ֆիլմում, որի գլխավոր դերերում էին Ջեֆ Բրիջեսը և Քիմ Բեսինջերը[7]։ 2003 թվականի վերջին Էլը խաղում է «Վին Դիքսի շնորհակալությունը» էպիզոդային ֆիլմում, իսկ 2004 թվականին խաղում է «Իմ հարևան Տոտորոն» ֆիլմում։ Ավելի ուշ, Էլը նկարահանվում է «Ում հետ ուտել պանիրը» ֆիլմում, որում նա ուներ իր անկախ դերը։ 2005 թվականին նկարահանվում է «Շառլոտայի սարդոստայնը» ֆիլմում։ Նույն տարվա կեսերին Էլը խաղում է «Բաբելոն» ֆիլմում, որտեղ Բրեդ Փիթի և Քեյթ Բլանշետի դուստրն էր։ «Բաբելոն» ֆիլմը արժանացել է Օսկար մրցանակի։
2006 թվականի սկզբին Էլը նկարահանվում է «Դեժավյու» ֆիլմում, որի գլխավոր դերում էր Դենզել Վաշինգտոնը։ Նույն թվականին նկարահանվում է «Մոռացված սենյակը» ֆիլմում, որում գլխավոր դերակատարի դուստրն էր։ 2006 թվականի վերջին նկարահանվում է ավելի հայտնի ֆիլմերում, օրինակ, «Արգելված ճանապարհ» ֆիլմը, որում Հոակին Ֆենիքսի և Ջենիֆեր Քոնելի դուստրն էր։ Այդ ֆիլմը ողբերգական ավտովթարի մասին է, որտեղ Ֆենինգի եղբայրը մահանում է։ 2007 թվականի սկզբին նկարահանվում է ոչ այդքան հայտնի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Քեյթ Բլանշետի մանկությունը։
2007 թվականի վերջին Էլը Ֆելիսիթի Հաֆֆմանի հետ նկարահանվում է «Ֆիբին հրաշքների աշխարհում» ֆիլմում։ Այն ֆանտաստիկ պատմություն է մի աղջնակի մասին, որը չէր կարողանում կամ չէր ուզում ենթարկվել կանոններին։ 2008 թվականի մարտ ամսին Էլին և իր քույր Դակոտային հրավիրում են «Իմ հրեշտակը իմ խորհրդատուն է» ֆիլմի նկարահանումներին, սակայն ֆիլմի առաջարկը մերժվում է, որովհետև Դակոտան չի ցանկանում գլուխը մոտեցնել ֆիլմի հերոսին, ինչպես գրված էր սցենարում [8]։
2010 թվականին դուրս է գալիս «Ինչ-որ տեղ» ֆիլմը, որի սցենարիստը հայտնի չէ, բայց պրոդյուսերը Սոֆյա Կոպպոլան է։ Այդ ֆիլմում Էլը կատարում էր Սթիվեն Դորֆի 11-ամյա դստեր դերը, որը նույնպես գլխավոր դերում էր[9]։ Վենետիկի 67-րդ կինոփառատոնի ժամանակ այդ ֆիլմը արժանանում է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի[10]։ 2010 թվականի վերջին սկսում է նկարահանվել «Միջև» ֆիլմում, որի սցենարիստն է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան[11], որտեղ Էլը Վի անունով ուրվականն է եղել։ 2011 թվականին Էլը դեր է ստանում Քեմերոն Քրովի «Մենք գնել ենք գազանանոցը» ֆիլմում[12]։ Նա խաղում է 13-ամյա աղջկա դերը, որը անօրինական կերպով աշխատում էր գազանանոցի սրճարանում և ապրում էր իր զարմուհու՝ Քելլի հետ, որի դերը կատարում է Սքարլեթ Յոհանսոնը։ Ավելի ուշ Էլը նկարահանվում է Անդրեյ Կոնչալովսկիի «Շելկունչիկը և Առնետ թագավորը» ֆիլմի գլխավոր դերերում։ Այդ ֆիլմը ԱՄՆ-ում ցուցադրվել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին, իսկ Ռուսաստանում՝ 2011 թվականի հունվարի 1-ին։
2011 թվականին էկրանավորվում է Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսի «Լավագույն ութնյակ» ֆանտաստիկ ֆիլմը, որտեղ Էլը խաղում է գլխավոր դերերից մեկը։ Այդ ֆիլմում Էլը կատարում է դպրոցական Էլիզ Դեյնարդի դերը, որը ընկերների հետ վկայում է գնացքի խորհրդավոր վթարի մասին, որի պատճառով իրենց քաղաքի կյանքը կտրուկ փոխվում է։ 2012 թվականին էկրանավորվում է «Բոմբ» դրամատիկական ֆիլմը, որի գլխավոր դերերում էին Էլ Ֆենինգը և Էլիզ Էնգլերտը։ 2013 թվականին Էլը նկարահանվում է Նիկոլաս Հոլտի «Երիտասարդություն» ֆիլմում, որը ֆուտուրիստական դրամա է։ 2014 թվականին Ֆենինգը նկարահանվում է կենսագրական դրամայում՝ «Շատ ցածր է» ֆիլմում, ամերիկացի լեգենդար ջազ դաշնակահար Ջո Ալբանիի դուստր Ամի Ալբանիի հուշերի հիման վրա, որը գրքում նկարագրել է հոր հետ իր հարաբերությունները 11 տարեկանում։
2014 թվականին էկրանավորվում է «Մալեֆիսենտ» ֆանտաստիկ ֆիլմը՝ Ռոբերտ Սթրոմբերգի ռեժիսորությամբ, որտեղ Էլը խաղում է արքայադուստր Ավրորայի դերը[13]։
Ներկայումս նկարահանվում է «Խաբվածը» ֆիլմում, որի ռեժիսորն է Սոֆյա Կոպպոլան։ Ֆիլմին հրավիրված աստղերի շարքում էին Քոլին Ֆարելը, Քիրստեն Դանստեն, Ունա Լոուրենսը և ուրիշներ։ Ամերիկայում քաղաքացիական պատերազմի ժամանակ վիրավոր զինվոր է հայտնվում թշնամու տարածքում՝ աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում։ Դպրոցի աշակերտները խնամում են վիրավորին, բայց աստիճանաբար ընկնում են նրա հմայքի հետևից և նրա համար մտնում են պայքարի մեջ, ինչը հանգեցնում է ողբերգական հետևանքների[14]։
Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ֆ | Ես Սեմն եմ | I Am Sam | Երկամյա Լյուսի Դայմոնդ Դոուսոն |
2002 | ս | Առևանգվածները | Taken | Երեքամյա Էլլի Քիզ |
2003 | ս | Ազնիվ Էմին | Judging Amy | Ռոշել Կոբբս |
2003 | ֆ | Օրապահ հայրիկը | Daddy Day Care | Ջեյմի |
2003 | ս | CSI։ Մայամի | CSI: Miami | Մոլլի Ուոքեր |
2004 | ֆ | Դուռը հատակի վրա | The Door in the Floor | Ռութ Քոուլ |
2004 | ս | CSI: Նյու Յորք | CSI: NY | Ջեննի Կոմո |
2005 | ֆ | P.N.O.K. (անգլ.) | P.N.O.K. | Ռեբբեկա Բուլարդ |
2005 | ֆ | Վինն Դիքսիի շնորհիվ | Because of Winn-Dixie | Սուիթի Փայ Թոմաս |
2005 | մֆ | Իմ հարևան Տոտորոն | My Neighbor Totoro | Մեյ |
2006 | ս | Բժիշկ Հաուս | House | Ստելլա Դալթոն |
2006 | ֆ | Ում հետ ուտել պանիրը | I Want Someone to Eat Cheese With | Պենելոպա |
2006 | ֆ | Բաբելոն | Babel | Դեբբի Ջոնզ |
2006 | ֆ | Դեժավյու | Déjà Vu | Էբբի |
2006 | ս | Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Իդեն |
2006 | ս | Կորած սենյակ | The Lost Room | Աննա Միլլեր |
2007 | ֆ | Ինները | The Nines | Նոել |
2007 | ֆ | 73-րդ օրը Սառայի հետ | Day 73 with Sarah | Սառա |
2006-2007 | ս | Հանցագործ մտքեր | Criminal Minds | Թրեյսի Բելլ |
2007 | ֆ | Ամրագրված ճանապարհը | Reservation Road | Էմմա Լերներ |
2007 | ս | Կեղտոտ փողեր | Dirty Sexy Money | Կիկի Ջորջ |
2008 | ֆ | Ֆիբին հրաշքների աշխարհոում | Phoebe in Wonderland | Ֆիբի Լիչթեն |
2008 | ֆ | Բենջամին Բաթոննայի առեղծվածային պատմությունը | The Curious Case of Benjamin Button | վեցամյա Դեյզի Ֆուլլեր |
2009 | մֆ | Աստրո տղան | Astro Boy | Գրեյս |
2010 | ֆ | Շելկունչիկը և առնետների թագավորը | The Nutcracker in 3D | Մերի |
2010 | ֆ | Ինչ-որ տեղ | Somewhere | Քլեո |
2011 | ֆ | Լավագույն 8 | Super 8 | Էլիզ Դեյնարդ |
2011 | ֆ | Միջև | Twixt | Վի |
2011 | ֆ | Մենք գնել ենք գազանանոցը | We Bought a Zoo | Լիլի Միսկա |
2011 | ֆ | Վիվալդի | Vivaldi | Քրիստինա |
2012 | ֆ | Ջինջերը և Ռոզան | Ginger & Rosa | Ջինջեր[15] |
2014 | ֆ | Երիտասարդություն | Young Ones | Մերի Հոլմս |
2014 | ֆ | Մալեֆիսենտա | Maleficent | Արքայադուստր Ավրորա |
2014 | ֆ | Աննշան ցածր | Low Down | Էմի Օլբանի |
2014 | մֆ | Հրեշների ընտանիքը | The Boxtrolls | Վինի Փորթլի-Ռինդ |
2015 | ֆ | Թրամբո | Trumbo | Նիկոլա Թրամբո |
2015 | ֆ | Ռեյի մասին | About Ray | Ռեյ |
2016 | ֆ | Նեոնային դևը | The Neon Demon | Ջես |
2016 | մֆ | Բալլերինա | Ballerina | Ֆելիսի Միլլիներ |
2016 | ֆ | Ինչպես զրուցել աղջիկների հետ | How to Talk to Girls at Parties | Զան |
2016 | ֆ | 20-րդ դարի աղջիկները | 20th Century Women | Ջուլի Հեմլին |
2016 | ֆ | Գիշերվա օրենքը | Live by Night | Լորետտա Ֆիգգիս |
2017 | ֆ | Սիդնեյի սրահ | Sidney Hall | Մելոդի |
2017 | ֆ | Ճակատագրական գայթակղություն | The Beguiled | Քերոլ |
2017 | ֆ | ԳԵղեցկուհին հրեշների համար | Mary Shelley | Մերի Շելլի |
2018 | ֆ | Վուդի Ալենի անվերնագիր նախագիծը | Untitled Woody Allen Project |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «Elle Fanning. Genealogy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 2018-08-31
- ↑ Stein Joel (2005-02-27)։ «The Million-Dollar Baby»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-30-ին։ Վերցված է 2007-12-10
- ↑ «Dakota Fanning Lives Out Her Dreams»։ timessquare.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է հուլիսի 21, 2006
- ↑ «Interview: Dakota Fanning»։ lifeteen.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է հուլիսի 19, 2006
- ↑ Elle Fanning Biography, NetGlimse
- ↑ Abigail Breslin Is My Sister’s Keeper Archived 2009-01-22 at the Wayback Machine., Rotten Tomatoes
- ↑ Sofia Coppola books Marmont film. Director turns to Hollywood hotel for picture, Variety
- ↑ Sofia Coppola’s SOMEWHERE Wins Venice Film Festival’s 2010 Golden Lion, Art Film Guide
- ↑ Francis Ford Coppola Discusses His New Horror Movie, Twixt Now And Sunrise Archived 2015-09-23 at the Wayback Machine., Bleeding Cool
- ↑ Patrick Fugit and Elle Fanning Join Cameron Crowe’s ‘We Bought a Zoo’, Slash Film
- ↑ Prinzivalli Fallon։ «Angelina Jolie's 'Maleficent' To Hit Theaters In 2014 - Music, Celebrity, Artist News | MTV.com»։ MTV։ Վերցված է 2012-08-23
- ↑ Высшая проба: София Коппола о роскоши, стиле и любимом деле. Marie Claire. Проверено 17 декабря 2016.
- ↑ Potter, Sally Ginger & Rosa. Sally Potter. Проверено 22 августа 2012.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 9 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի մոդելներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Կինոդերասաններ
- Ֆոտոմոդելներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով