Դակոտա Ֆենինգ
![]() | |
---|---|
![]() Դակոտա Ֆանինգ | |
Ծնվել է | 23.02.1994 |
Ծննդավայր | ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Կոնյերս քաղաք |
Կրթություն | Քեմփբել Հոլի դպրոց[1] և Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | գերմանական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի, ֆրանսիական ծագումով ամերիկացի և British Americans? |
Կրոն | Հարավային բապտիստական կոնվենցիա |
Մասնագիտություն | Դերասան, ֆոտոմոդել |
Ծնողներ | մայր՝ Heather Arrington? |
Պարգևներ և մրցանակներ | |
Հաննա Դակոտա Ֆենինգ (անգլ.՝ Hannah Dakota Fanning, փետրվարի 23, 1994[2][3][4], Կոնայերս, Ջորջիա, ԱՄՆ)[5], ամերիկացի դերասանուհի և մոդել։ Հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են՝ «Ես Սեմն եմ», «Ցասում», «Աշխարհների պատերազմ», «Շարլոտայի սարդոստայնը»։ Տարբեր մրցանակների դափնեկիր է։ Ութ տարեկանում «Ես Սեմն եմ» ֆիլմում կատարած դերակատարման համար ներկայացվել է «ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակի»՝ դառնալով այդ մրցանակի ամենաերիտասարդ հավակնորդը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դակոտա Ֆենինգը ծնվել է սպորտային ընտանիքում։ Նրա հայրը՝ Սթիվ Ֆենինգը (ծնված 1967 թվականին), Սենթ Լուիս Կարդինալս ակումբի նախկին բեյսբոլիստ է, ներկայում զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով[7], մայրը՝ Ջոյ Ֆենիգը (ծնված 1967 թվականին, օրիորդական ազգանունը՝ Էրինգթոն), նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի է։ Նրա մայրական կողմից պապը՝ Ռիք Էրինգթոնը, Իգլզ Ֆիլադելֆիա ակումբի նախկին խաղացողներից է, իսկ դերասանուհու մորաքույրը՝ Ջիլ Էլինգթոնը, ESPN-ի նախկին մեկնաբաններից է[8]։ Դակոտան ունի փոքր քույր՝ Էլ Ֆեմինգը, ով նույնպես դերասանուհի է։ Դակոտա Ֆենինգն ունի գերմանական և իռլանդական արմատներ[9]։ Ֆենինգն ու իր ընտանիքի անդամները բապտիստներ են[10]։ Դակոտա Ֆենինգն ավարտել է Campbell Hall School-ը (Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես)[11], որտեղ եղել է դպրոցի հավաքականին ատարող խմբի անդամ[12]։
Դակոտան սովորել է կարդալ 2 տարեկանում։ Դերասանական ունակությունները դրսևորվել են դեռևս վաղ տարիքից։ Երբ չորսամյա Դակոտան ունեցավ քույր՝ Էլը, այդ ժամանակ նա բարձ էր դնում զգեստի տակ՝ ձևանալով հղի, իսկ նորածին երեխայի դերը կատարում էր նրա քույրը։ Դակոտան սկսեց հաճախել թատերական ստուդիա, որը տեղակայված էր նրանց տանից ոչ հեռու։ Այնտեղ երեխաները ամեն շաբաթ բեմադրում էին պիեսներ, և թատրոնի աշխատակիցները, նկատելով, որ Դակոտան մյուսներից առանձնանում է իր ունակություններով, նրա ծնողներին խորհուրդ տվեցին նրա համար վարձել գործակալ։ Գործակալի խորհրդով՝ ընտանիքը 1999 թվականին 6 շաբաթով մեկնեց Լոս Անջելես՝ նախատեսելով հետո վերադառնալ Ջորջիա։ Բայց գործակալը Դակոտայի համար գտավ առաջին աշխատանքը «Tide» լվացքի փոշու գովազդում, և ընտանիքը այդպես էլ չվերադարձավ[13]։

Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դակոտա Ֆենինգի առաջին նշանակալի դերասանական աշխատանքը եղել է հյուրի կարգավիճակով դերը «Շտապ օգնություն» դրամատիկ հեռուստասերիալում, որտեղ նա կատարել է իր ամենասիրելի դերերից մեկը՝ մարմնավորելով լեյկոզով հիվանդ երեխայի, ով մահանում է ավտովթարից[14]։ Հետո որպես հյուր նկարահանվել է մի շարք այլ հայտնի հեռուստասերիալներում, որոնցից են՝ «C.S.I.. Հանցագործության վայրը», «Ընկերներ», «Փորձ», «Սփին Սիթի», ինչպես նաև «Էլլի ՄաքԲիլ» և «Էլլեն շոու» հեռուստասերիալներում կատարել է գլխավոր հերոսուհիների դերերը։

2001 թվականին երկու փոքր դերեր է կատարել «Հայրիկի Սուրբ ծնունդը» և «Մարտյան կատուներ» ֆիլմերում և իր առաջին դերն է ստացել մեծ կինոյում՝ նկարահանվելով «Ես Սեմն եմ» ֆիլմում, որի գլխավոր դերում հանդես էր գալիս Շոն Փեն։ Դակոտան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ մտավոր հետամնաց Սեմի դստերը, ում խնամակալության համար պայքարում է Շոն Փենի հերոսը։ Այդ դերակատարման համար ութամյա Դակոտան առաջադրվել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի և դարձել այդ մրցանակի ներկայացված ամենաերիտասարդ դերասանը[15]։ Դերասանուհին արժանացել է նաև «Հեռարձակող ընկերությունների քննադատների միության» (Broadcast Film Critics Association) մրցանակի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում[16]։
2002 թվականին Սթիվեն Սփիլբերգը ընտրել է Դակոտային «Առևանգվածները» գիտաֆանտաստիկ մինիսերիալում երեխայի գլխավոր դերում նկարահանվելու համար։ Մինչ այդ նա արդեն ստացել էր մի քանի դրական արձագանքներ քննադաների կողմից, մասնավորապես Թոմ Շեյլզայից «The Washington Post»-ից[17] : Այդ նույն թվականին Ֆենինգը հայտնվել է երեք ֆիլմերում. «24 ժամ» ֆիլմում նկարահանվել է առևանգված աղջկա դերում, «Քաղցրիկը Ալաբամայից» մարմնավորել է Ռիզ Ուիզերսփունի կերպարին մանուկ հասակում, իսկ «Հենզել և Գրետել» ֆիլմում հանդես է եկել Քեյթի դերով։ 2003 թվականին աչքի է ընկել «Քաղաքային աղջիկներ» ֆիլմում երեխայի դերով, ում դայակն էր Բրիտանի Մերֆիի կերպարը, և «Կատու» կատակերգությունում Սալլիի դերակատարմամբ։ 2005 թվականին զբաղվել է «Իմ հարևան Տոտորոն» ճապոնական մուլտֆիլմի անգլերեն տարբերակի հնչյունավորմամբ, ինչպես նաև մեկական էպիզոդ է հնչյունավորել «Գրիֆինների ընտանիք» և «Արդարության լիգա» մուլտսերիալներում։
2004 թվականին նկարահանվում է «Զայրույթ» ֆիլմում, որտեղ նա կատարում է իննամյա աղջիկ Լուպիտա Ռամոսի դերը, որին առևանգել էր մեքսիկական ավազակախումբը այն ժամանակ, երբ նրան պետք է պաշտպաներ վարձված թիկնապահը՝ Դենզել Վաշինգտոնի մարմնավորած հերոսը։ 2005 թվականին էկրան բարձրացած «Պահմտոցի» ֆիլմն առաջինն է եղել, որում Դակոտան նկարահանվել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ միասին։ Նաև այդ թվականին նա հնչյունավորել է Լիլոյի դերը (Դեյվի Չեյզից հետո) վիդեոտարբերակով լույս տեսած «Լիլո և Սթիչ. Սթիչի մեծ խնդիրը» մուլտֆիլմում։ Դակոտան փոքր դեր է կատարել Ռոդրիգո Գարսիայի «Ինը կյանք», ֆիլմում, որտեղ նա ունեցել է ինը րոպեանոց անընդհատ տեսարան դերասանուհի Գլեն Քլոուզի հետ, ով ավելի ուշ հրաշալի կերպով է արտահայտվել Դակոտայի մասին[18]։ Այդ ժամանակ նա հնչյունավորել է իր կերպարին «Կարոլինան մղձավանջների երկրում» ֆիլմում[19]։

2004 թվականի հոկտեմբերի վերջին Դակոտան ավարտել է իր նկարահանումները «Երազողը» ֆիլմում, որի գլխավոր դերում հանդես է գալիս Կուրտ Ռասելը։ Դրանից հետո Ռասելը, ով կատարում էր Դակոտայի հերոսուհու հոր դերը, ասել է, որ նա եղել է նրա լավագույն զուգընկերն իր ամբողջ կարիերայի ընթացքում[20]։ Հետո նա Թոմ Քրուզի հետ նկարահանվել է «Աշխարհների պատերազմը» հեռուստասերիալում[21], և միանգամից առանց ընդմիջման Դակոտան մեկնել է նկարահանվելու «Շառլոտայի սարդոստայնը» ֆիլմում, որի նկարահանման աշխատանքներն ավերտվել են 2005 թվականի մայիսին Ավստրալիայում։
2006 թվականի ամռանը Դակոտան զբաղված է եղել «Հալածականը» ֆիլմի նկարահանումներով, որի թողարկումից հետո ֆիլմը ենթարկվել է քննադատության Դակոտայի կերպարի բռնաբարության տեսարանի համար, ինչին Դակոտան պատասխանել է. «Դա չի կատարվել իրականում։ Դա ֆիլմ է։ Դա կոչվում է դերասանական վարպետություն»[22]։
2006 թվականին 12-ամյա Դակոտան հրավիրվել է միանալու Կինեմատոգրաֆիական արվեստներիի և գիտության ակադեմիային՝ դառնալով ակադեմիայի ամենաերիտասարդ անդամը նրա ամբողջ պատմության ընթացքում[23]։ 2006 թվականին վաստակելով 4 միլիոն դոլլար՝ նա հայտնվել է «Forbes» ամսագրի կազմած՝ մինչ 21 տարեկան առաջատար աստղերի ցանկի չորրորդ հորիզոնականում[24]։
2007 թվականի մարտին և ապրիլին նկարահանվել է «Թռիչք կյանքի տևողությամբ» ֆիլմում այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Քեյթ Բեքինսեյլը, Գայ Փիրսը, ինչպես նաև օսկարակիրներ Ֆորեսթ Ուիթակերը և Ջենիֆեր Հադսոնը։ Նա մարմնավորել է Էնն Հեգենին՝ մի աղջկա, ով եղել է հոր սպանության ականատեսը և արդյունքում կրոնի հետևորդ է դառնում։ Իսկ 2007 թվականի հուլիսին երեք օրվա ընթացքում նկարահանվել է Քեյթ Հադսոնի «Cutlass» կարճամետրաժ ֆիլմում։ 2007 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերը Դակոտան աշխատել է «Հինգերորդ չափում» գիտաֆանտաստիկ ֆիլմում, որը ֆիլմ է էքստրասենսների խմբի մասին, որոնց ծնված օրվանից տրվել են տարբեր հատկություններ, և որոնք փորձում են խանգարել չարագործների ընկերության ծրագրերը[25]։
2008 - ներկա ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հունվարին Դակոտա Ֆենինգն սկսեց նկարահանվել Սյու Մոնք Քիդի համանուն գրքի վրա հիմնված «Մեղուների գաղտնի կյանքը» ֆիլմում[26]։ 2009 թվականին կատարել է մարգարե Քեսսի Հոլմսի դերը «Հինգերորդ չափում» ֆիմում։
2009-2010 թվականներին վամպիր Ջեյնի փոքրիկ դերով հանդես է եկել «Մթնշաղ. Նորալուսին», «Մթնշաղ. Խավարում», «Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 2» ֆիլմերում, որ նկարահանվել են Ստեֆանի Մայերի համանուն գրքերի հիման վրա[27]։
2010 թվականին լույս տեսավ «Ռանեվեյս» ֆիլմը Դակոտայի, Քրիստեն Ստյուարտի, Ստելա Մայիվի և Սքաութ Թեյլոր Քոմփթոնի մասնակցությամբ, որտեղ Ֆենինգը կատարում է Շերի Քերիի դերը, ով The Runaways խմբի վոկալիստներից է։
Նաև տարվել են բանակցություններ Գեյլ Ֆորմենի «If I Stay» («Եթե ես մնամ») նոր ֆիլմում նրա մասնակցության վերաբերյալ։ Ֆիլմը պետք է նկարահանվեր Summit Entertainment ընկերության կողմից բրազիլացի ռեժիսոր Հեյթոր Դհալիայի նախաձեռնությամբ, թեև նախապես ծրագրված էր, որ դրանով պետք է զբաղվեր Քեթրին Հարդվիքը։ Դակոտան պետք է կատարեր Միայի դերը, որը պաշտում է դասական երաժշտությունը, իսկ նրա ընկերը ռոք աստղ է։ Միան չի կարողանում ընտրել սիրո և երաժշտության միջև, բայց նրա առջև ծառանում է այլ մի խնդիր՝ ընտրությունը կյանքի և մահվան միջև[28][29]։ Սակայն Դակոտան լքել է նախագիծը՝ ցանկանալով առանց ծանրաբեռնվածության ավարտել դպրոցը 2011 թվականի գարնանը[30]։ 2011 թվականին Դակոտա Ֆենինգն ընդունվել է Նյու Յորքի համալսարան[31]։
2011 թվականի փետրվարին հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Դակոտան նկարահանվում է միանգամից երեք ֆիլմերում. Մայքլ Հոֆֆմանի «Լոնդոնյան արձակուրդներ» ֆիլմում Դակոտան կատարում էր թագուհու քրոջ՝ արքայադուստր Մարգարետի դերը պատանի հասակում, երբ նրանք որոշում են լքել Բուքինգեմյան պալատը մեկ գիշերով, որպեսզի ժողովրդի հետ մասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված տոնախմբությանը[32][33]։ «Կյանքը մոթելում» ֆիլմը նկարահանվել է նույնանուն սիրավեպի հիման վրա։ Այդ ֆիլմում Դակոտան խաղում է Էմիլի Հիրշի և Սթիվեն Դորֆի հետ, որը «Ինչ-որ մի տեղ» ֆիլմում մարմնավորել է դերասանուհու քրոջ՝ Էլի հորը։ «Վայրի Միսիսիպի» հնդկական թրիլերում դերասանուհին պետք է կատարի գլխավոր հերոսի զուգընկերոջ դերը, որոնք փախչում են գանգստերներից ադամանդները գողանալուց հետո[34]։ Դակոտան փոխարինել է Սիրշա Ռոնանին «Էֆֆի» կենսագրական ֆիլմում, որտեղ դերասանուհին պետք է կատարեր Էֆֆի Գրեյի դերը, ով քննադատ, ճարտարապետ, պոետ և նկարիչ Ջոն Ռասկինի կինն է։ Ֆիլմի սյուժեն պտտվում է Էֆֆիի, Ռասկինի և Միլի հանրահայտ վիկտորյան սիրային եռանկյունու շուրջը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին, նրա ռեժիսորը եղել է Ռիչարդ Լեքսթոնը, իսկ սցենարիստը՝ Էմմա Թոմսոնը։
Մոդելային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Ֆենինգը կնքել է պրոֆեսիոնալ մոդելային պայմանագիր IMG Models գործակալության հետ, որի հետ համագործակցել են այնպիսի հայտնի մոդելներ, ինչպիսիք են Ժիզել Բյունդհենը, Քեյթ Մոսը, Նաոմի Քեմփբելը[35]։ Ըստ տվյալների՝ Դակոտան պետք է աշխատի Special Bookings ընկերության հետ և շարունակի մոդելի կարիերան Dakota F. անվամբ[36]
2007 թվականին Դակոտան ներկայացրել է հագուստ Մարկ Ջեյքոբսի գարուն-աշուն հավաքածուից, իսկ 2011 թվականի մարտին նա ներկայացրել է Marc Jacobs օծանելիքի ընկերության նոր օծանելիքի գովազդը, որն ստացել է Oh Lola անվանումը[37]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականից հանդիպում է մոդել Ջեյմի Սթրաչանի հետ[38][39]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ս | Շտապ օգնություն | ER | Դելիա Չեդսի |
2000 | ս | Էլլի Մաքբիլ | Ally McBeal | Էլլին հինգ տարեկան հասակում |
2000 | ս | Ուժեղ դեղամիջոց | Strong Medicine | Էդի աղջիկը |
2000 | ս | C.S.I.. Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Բրենդա Քոլինզ |
2000 | ս | Փորձ | The Practice | Ալեսա Էնջել |
2000 | ս | Սփին սիթի | Spin City | Սինդի |
2001 | ֆ | Հայրիկի Սուրբ ծնունդը | Father Xmas | Քլեր / կարճամետրաժ |
2001 | ս | Մալքոլմը ուշադրության կենտրոնում | Malcolm in the Middle | Էմիլի |
2001 | ս | The Fighting Fitzgeralds (անգլ.) | The Fighting Fitzgeralds | Մերի |
2001 | ֆ | Մարտյան կատուներ | Tomcats | այգու փոքրիկ աղջիկը |
2001 | ս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Փոքրիկ աղջիկ |
2001 | ս | The Ellen Show | The Ellen Show | Էլենը մանկությունում |
2001 | ֆ | Ես Սեմն եմ | I Am Sam | Լյուսի Դայամոնդ Դաուսոն |
2002 | ֆ | Քաղցրիկը Ալաբամայից | Sweet Home Alabama | Մելանին մանկությունում |
2002 | ֆ | 24 ժամ | Trapped | Էբբի Ջինինգս |
2002 | ֆ | Հենզել և Գրետել | Hansel and Gretel | Քեթի |
2002 | ս | Առևանգվածները | Taken | Էլլի Քիզ |
2003 | ֆ | Քաղաքային աղջիկներ | Uptown Girls | Լորրեյն «Ռեյ» Շլեյն |
2003 | ֆ | Կատու | The Cat in the Hat | Սալլի Ուոլդեն |
2003 | ֆ | Քիմ Հինգին Գումարած. Պատերազմ ժամանակում | Kim Possible: A Sitch in Time | դպրոցական Քիմը |
2004 | ս | Ընկերներ | Friends | ՄակՔենզի |
2004 | ֆ | Զայրույթ | Man on Fire | Փիթա |
2004 | ս | Արդարության լիգա | Justice League Unlimited | փոքրիկ հրաշք-աղջիկ |
2005 | ֆ | Իմ հարևան Տոտորոն | My Neighbor Totoro | Սաթսուկի |
2005 | ֆ | Ինը կյանք | Nine Lives | Մարիա |
2005 | ֆ | Պահմտոցի | Hide and Seek | Էմիլի Քելեվեյ |
2005 | ֆ | Աշխարհների պատերազմը | War of the Worlds | Ռեյչել Ֆերյե |
2005 | ֆ | Լիլո և Սթիչ 2. Սթիչի մեծ խնդիրը | Lilo & Stitch 2: Stitch Has a Glitch | Լիլո |
2005 | ֆ | Երազողը | Dreamer: Inspired by a True Story | Քեյլ Քրեյն |
2006 | ֆ | Շարլոտայի սարդոստայնը | Charlotte’s Web | Ֆերն Արաբել |
2007 | ֆ | Հալածականը | Hounddog | Լյուելեն |
2007 | ֆ | Քութլաս | Cutlass | Լեյսի/կարժամետրաժ |
2008 | ֆ | Թռիչք կյանքի տևողությամբ | Winged Creatures | Էնն Հեգեն |
2008 | ֆ | Մեղուների գաղտնի կյանքը | The Secret Life of Bees | Լիլի Օուենս |
2009 | ֆ | Կառոլինան սարսափների երկրում | Coraline | Կառոլինա Ջոնս |
2009 | ֆ | Հինգերորդ չափում | Push | Քեսի Հոլմս |
2009 | Coraline (տեսախաղ) | Կառոլինա Ջոնս | հնչյունավորում / 0 | |
2009 | ֆ | Մթնշաղ. Նորալուսին | The Twilight Saga: New Moon | Ջեյն |
2010 | ֆ | Ռանևեյս | The Runaways | Շերի Քերրի |
2010 | ֆ | Մթնշաղ. Խավարում | The Twilight Saga: Eclipse | Ջեյն |
2012 | ֆ | Հիմա ճիշտ ժամանակն է | Now Is Good | Տեսսա Սքոթ |
2012 | ֆ | Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 2 | The Twilight Saga: Breaking Dawn - Part 2 | Ջեյն |
2012 | ֆ | Կյանքը մոթելում | The Motel Life | Էննի Ջեյմս |
2013 | ֆ | Շատ լավ աղջիկներ | Very Good Girls | Լիլլի Բերգեր |
2013 | ֆ | Գիշերային շարժումներ | Night Moves | Դենա Բրաուեր |
2013 | ֆ | Ռոբին Հուդերից վերջինը | The last of Robin Hood | Բևերլի |
2014 | ֆ | Franny | Օլիվիա | |
2014 | ֆ | Թևածիր | Yellowbird | Դելֆ |
2014 | ֆ | Էֆֆի | Effie | Էուֆեմիա «Էֆֆի» Գրեյ |
2014 | ֆ | Ամեն գաղտնի իր | Every Secret Thing | Ռոննի Ֆուլլեր |
2015 | ֆ | Untitled Gerardo Naranjo Project | Վիենա | |
2016 | ֆ | Ծծումբ | Brimstone | Լիզ |
2016 | ֆ | Ամերիկյան պաստորալ | American Pastoral | Մերի Լևով |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2002 | Քննադատների ընտրություն | Լավագույն երիտասարդ դերասան/դերասանուհի | Ես Սեմն եմ | Հաղթանակ |
Սիերա մրցանակ | Լավագույն երիտասարդ դերասան | Հաղթանակ | ||
Հեռարձակող ընկերությունների քննադատների միություն | Լավագույն երիտասարդ դերասանուհի[40] | Հաղթանակ | ||
Արբանյակ մրցանակ | Աչքի ընկնող նոր տաղանդ | Հաղթանակ | ||
Դերասանների գիլդիայի մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[41] | Առաջադրված | ||
Երիտասարդ դերասանի մրցանակ | Խաղարկային ֆիլմի լավագույն դերասանուհի (մինչև 10 տարեկան)[42] | Հաղթանակ | ||
Չիկագոյի կինոքննադատների միության մրցանակ | Ամենախոստումնալից դերասան | Առաջադրված | ||
2003 | Սատուրն մրցանակ | Հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Առևանգվածները | Առաջադրված |
Երիտասարդ դերասանի մրցանակ | Հեռուստաֆիլմի, մինիսերիալի լավագույն դերրասան - Լավագույն երիտասարդ դերասանուհի | Առաջադրված | ||
2004 | Երիտասարդ դերասանի մրցանակ | Խաղակային ֆիլմի լավագույն դերասան - Լավագույն երիտասարդ դերասանուհի | Կատու | Առաջադրված |
2005 | Քննադատների ընտրություն | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Զայրույթ | Առաջադրված |
Երիտասարդ դերասանի մրցանակ | Խաղարկային ֆիլմի լավագույն դերասան - Լավագույն երիտասարդ դերասանուհի | Առաջադրված | ||
Գոթհեմ մրցանակ | Լավագույն դերասանական կազմ | Ինը կյանք | Առաջադրված | |
Բրոնզե ընձառյուծ | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ | ||
MTV Movie Award | Վախի լավագույն ներկայացում | Պահմտոցի | Հաղթանակ | |
Իռլանդական կինոյի և հեռուստատեսության մրցանակ | Միջազգային լավագույն դերասանուհի | Աշխարհների պատերազմը | Առաջադրված | |
Սիերա մրցանակ | Լավագույն երիտասարդ դերասան | Հաղթանակ | ||
2006 | Սատուրն մրցանակ | Երիտասարդ դերասանի լավագույն դերակատարում | Հաղթանակ | |
Քննադատների ընտրություն | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Հաղթանակ | ||
MTV Movie Award | Վախի լավագույն ներկայացում | Առաջադրված | ||
Երեխաների ընտրություն | Ֆիլմի ամենասիրելի դերասանուհի | Երազողը | Առաջադրված | |
Երիտասարդ դերասանի մրցանակ | Խաղարկային ֆիլմի (կատակերգություն կամ դրամա) լավագույն դերասան - Լավագույն երիտասարդ դերասանուհի | Հաղթանակ | ||
ShoWest Award | Երկրորդ պլանի տարվա դերասանուհի | Առաջադրված | ||
2007 | Քննադատների ընտրություն | Երկրորդ պլանի կնոջ լավագույն կատարում | Շառլոտայի սարդոստայնը | Առաջադրված |
Երեխաների ընտրություն | Կինոյի ամենասիրելի կին աստղ | Հաղթանակ | ||
Երիտասարդ դերասանի մրցանակ | Խաղակային ֆիլմի լավագույն դերասան - Լավագույն երիտասարդ դերասանուհի | Առաջադրված | ||
2008 | Black Reel Awards | Դերասանական լավագույն կազմ | Մեղուների գաղտնի կյանքը | Առաջադրված |
Հոլիվուդյան կինոյի մրցանակ | Տարվա լավագույն դերասանական կազմ | Հաղթանակ | ||
Հեռարձակող ընկերությունների քննադատների միություն | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Հաղթանակ | ||
2009 | Քննադատների ընտրություն | Լավագույն երիտասարդ դերասան/դերասանուհի (մինչև 21 տարեկան) | Առաջադրված | |
Image Award | Խաղարկային ֆիլմի աչքի ընկնող դերասան | Առաջադրված | ||
Երիտասարդ դերասանի մրցանակ | Խաղարկային ֆիլմի լավագույն դերասան - Լավագույն երիտասարդ դերասան | Հաղթանակ | ||
2010 | Երիտասարդ դերասանի մրցանակ | Կադրից դուրս լավագույն ձայն - երիտասարդ դերասան/դերասանուհի | Կարոլինան սարսափների աշխարհում | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.biography.com/actor/dakota-fanning
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ GeneaStar
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Long, Colleen (2005 թ․ փետրվարի 4). «'Hide and Seek' star Fanning, at 10, already owns acting chops». The San Diego Union-Tribune. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Screen Actors Guild™ Honors». Screen Actors Guild. 2002 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Fanning’s Genealogy at Ancestry.com
- ↑ Stein, Joel (2005 թ․ փետրվարի 27). «The Million-Dollar Baby». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Dakota Fanning Lives Out Her Dreams». timessquare.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Interview: Dakota Fanning». lifeteen.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Friday Night Lights – Crush: Hollywood's Next Generation – omg! on Yahoo». Omg.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Heyman, Marshall. «Dakota Fanning: Celebrities». Wmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Dakota Fanning - Biography
- ↑ «Fanning the flames». Jam! Movies. Վերցված է 2006 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ «History of the 8th SAG Awards | Screen Actors Guild Awards». Sagawards.org. 2002 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «The BFCA Critics' Choice Awards :: 2001». Bfca.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Sci Fi's 'Taken' Grabs You and Doesn't Let Go». The Washington Post via virtuallystrange.net. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Glenn Close raves about Dakota Fanning». monstersandcritics.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Dakota Fanning Signs on to "Coraline"». about.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Kurt Russell Says Dakota Fanning Is The Best Actress He Ever Played With». softpedia.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Нина Цыркун (июль, 2005 г.). «Четвёртое пришествие. «Война миров», режиссер Стивен Спилберг». Искусство кино (ռուսերեն). kinoart.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Dakota Fanning: 'It's called acting'». cnn.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Brokeback stars to join Academy». BBC. 2007 թ․ ապրիլ.
- ↑ «Young Hollywood's Top-Earning Stars». Forbes Magazine. 2007 թ․ փետրվարի 26.
- ↑ «Fanning set to 'Push' for McGuigan». Vanity Fair. 2007 թ․ օգոստոս.
- ↑ «Cast set for 'Secret Life of Bees'». 2007 թ․ դեկտեմբեր.
- ↑ «Dakota Fanning Confirmed For 'New Moon'». Access Hollywood. 2009 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Dakota Fanning In Talks For 'If I Stay' Role: The Right Career Move?». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «'Breaking Dawn' Star Dakota Fanning In Talks For 'If I Stay' - MTV Movie News| MTV». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Dakota Fanning Leaving 'If I Stay' Movie for School - Breaking Dawn». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Star Tracks: Tuesday, October 4, 2011 - Cotton the Act - Dakota Fanning : People.com».
- ↑ «Dakota Fanning to Splay young Princess Margaret». The Independent. 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Dakota Fanning Joins Michael Hoffman’s 'Girls' Night Out' - The Hollywood Reporter
- ↑ «Dakota Fanning lives «The Motel Life» and goes on the run in «Mississippi Wild» | Up and Comers». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Nylon Blogs " Blog Archive " Dakota Fanning Scores Modeling Contract». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ Dakota Fanning’s Model Behavior | Gossip Girl
- ↑ «Spletnik - Դակոտա Ֆենինգը դարձել է Մարկ Ջեյքոբսի "Լոլան"». // spletnik.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ eonline.com (5 сентября 2013). «Dakota Fanning Dating Jamie Strachan: 6 Things to Know About the 32-Year-Old U.K. Model».
- ↑ probomond.ru/ (13 декабря 2013). «Дакота Фаннинг со своим парнем Джейми Страчан». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «BFCA Critics' Awards». BFCA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Screen Actors Guild Awards». Saga Awards. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «23rd Annual Young Artist Awards». Young Artist Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դակոտա Ֆենինգը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Դակոտա Ֆենինգի կենսագրությունը Արխիվացված 2011-07-17 Wayback Machine(ռուս.)
- Dakota Fanning’s biography on filmbug (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակոտա Ֆենինգ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ