Դուգլաս Ջոն Բութ (անգլ.՝ Douglas John Booth, հուլիսի 9, 1992(1992-07-09), Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան և մոդել, հայտնի է դարձել «Բոյի համար անհանգստանալիս» ֆիլմում Բոյ Ջորջի և «Մեծ հույսեր» սերիալում Պիպի դերերով։
Ծնվել է Լոնդոնում։ Հայրը բրիտանացի է, իսկ մայրը հոլանդա-իսպանական ծագում ունի։ Սովորել է Սևեն օուքս դպրոցում, Քենթ կոմսությանն արևմտյան մասում, որտեղ նվագել է շեփոր։ Ոչ լրիվ աշխատանքային ժամով աշխատել է Ազգային երիտասարդական թատրոնում։ Դերասանի կարիերայում բեկումնային եղավ Բոյ Ջորջի դերը «Բոյի համար անհանգստանալիս» դրամայում։