Ցեղասպանություններ պատմության ընթացքում
Ցեղասպանություն, էթնիկ, ռասայական, կրոնական կամ ազգային խմբի կանխամտածված և համակարգված ոչնչացում ամբողջությամբ կամ մասնակիորեն։ «Գենոցիդ» (անգլ.՝ Genocide ) տերմինն առաջարկվել է Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թվականին և սահմանվել է 1948 թվականին Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածում որպես «հետևյալ գործողություններից ցանկացածը, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը որպես այդպիսին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու, խմբի անդամների սպանությունը, խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս պատճառելը, խմբի կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք նախատեսված են խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման, խմբում ծնվածների կանխմանն ուղղված միջոցների ձեռնարկումը, [և] երեխաներին բռնի կերպով խմբից մեկ այլ խումբ տեղափոխելը»[1]։
Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի նախաբանում ասվում է, որ «Ցեղասպանությունը հանցագործություն է ըստ միջազգային իրավունքի, հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին և դատապարտվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից», և որ «պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը»։
Այլ սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարունակվում են քննարկումները, թե ինչ է ցեղասպանությունը իրավաբանական տեսանկյունից։ Ըստ սահմանումներից մեկի՝ դա ցանկացած հակամարտություն է, որը միջազգային քրեական դատարանը որոշել է այդ կերպ. Մոհամմեդ Հասան Կակարը[2] պնդում է, որ սահմանումը պետք է ներառի քաղաքական խմբեր կամ նման ձևով հանցագործի կողմից սահմանված որևէ խումբ։ Նա գերադասում է Ֆրենկ Չոկի և Կուրտ Ջոնասոնի սահմանումը, որը սահմանում է ցեղասպանությունը որպես «միակողմանի զանգվածային սպանության ձև, որի դեպքում պետությունը կամ այլ իշխանություն մտադիր է ոչնչացնել հանցագործի կողմից սահմանված խմբին»[3]։
Որոշ գիտնականներ գրականության մեջ լայնորեն ընդգծել են Խորհրդային Միության դերը 1948 թվականի ցեղասպանության մասին կոնվենցիայի հիման վրա միջազգային սահմանումից քաղաքական խմբերի հեռացման գործում[4], և այն, որ Իոսիֆ Ստալինը, մասնավորապես, կարող էր զգուշանալ երկրում քաղաքական սպանությունների նկատմամբ միջազգային վերահսկողության ուժեղացումից, ինչպիսին է «մեծ զտումը»[5], սակայն դա չի հաստատվում ապացույցներով։ Խորհրդային Միության հայացքները աջակցություն են գտել տարբեր երկրների կողմից և համապատասխանում էին Ռաֆայել Լեմկինի նախնական հայեցակարգին, որն ի սկզբանե առաջադրվել էր Հրեական համաշխարհային վեհաժողովիի կողմից[6]։
Ցեղասպանություններ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը ցեղասպանության վերլուծությունը օբյեկտիվության և փաստերի վրա հիմնված ժամանակակից հետազոտությունների արդյունք է, մինչդեռ նախկինում զեկույցները հիմնականում ուղղված են եղել սեփական գերազանցությունն ընդգծելուն։ Ֆրենկ Չոկի, Հելեն Ֆեյնի և Կուրտ Ջոնասոնի խոսքերով, եթե գերիշխող խումբը քիչ ընդհանրություններ է ունեցել մարդկանց փոքր խմբի հետ, գերիշխող խմբի համար հեշտ է եղել մյուսին համարել որպես թերմարդ. փոքր խումբը կարող էր ներկայացվել որպես սպառնալիք, որը պետք է վերացվի[7]։
Այն ժամանակ, երբ 20-րդ դարի կեսերին Ռաֆայել Լեմկինը ձևակերպել է ցեղասպանության հայեցակարգը, Եվրոպական տարբեր գաղութային գերտերությունների էքսպանսիան, ինչպիսիք էին Բրիտանական և Իսպանական կայսրությունները, և բնիկ ժողովուրդների տարածքում գաղութների հետագա ստեղծումը հաճախ ուղեկցվում էին Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Աֆրիկայում և Ասիայում ապրող բնիկների խմբերի դեմ ցեղասպանական գործողություններով[8]։ Ըստ Լեմկինի՝ գաղութացումն ինքնին «ըստ էության ցեղասպանություն» էր, և նա այդ ցեղասպանությունը դիտարկում էր որպես երկփուլ գործընթաց, որոնցից առաջինը բնիկ բնակչության կենսակերպի ոչնչացումն էր։ Երկրորդ փուլում եկվորները բնիկ խմբին պարտադրել են իրենց ապրելակերպը[9][10]։ Ըստ Դեյվիդ Մեյբերի-Լյուիսի՝ ցեղասպանության կայսերական և գաղութային ձևերն իրականացվել են երկու հիմնական եղանակներով՝ կամ տարածքները կանխամտածված կեպրով մաքրվել են բնիկներից, որպեսզի դրանք օգտագործվեն ռեսուրսների կամ գաղութային բնակավայրերի հիմնադրման նպատակով, կամ բնիկ ժողովուրդներին ներգրավելով գաղութային կամ իմպերիալիստական ռեսուրսների արդյունահանման նախագծերում հարկադիր աշխատանքի համար[11]։ Կոնկրետ իրադարձությունների սահմանումը որպես ցեղասպանություն հաճախ վիճելի է[12]։
Ցեղասպանություններ Առաջին աշխարհամարտից մինչև Երկրորդ աշխարհամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, մարդկության դեմ հանցագործությունների հայեցակարգն առաջին անգամ դիտարկվել է միջազգային հարաբերությունների բնագավառում, երբ Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցները նամակ են ուղարկել Օսմանյան կայսրության կառավարությանը, որը մտնում էր Կենտրոնական տերությունների կազմի մեջ, և բողոքել են կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունների դեմ, որոնց թվում էին Հայոց ցեղասպանությունը, ասորիների ցեղասպանությունը, հույների ցեղասպանությունը և Լիբանանի լեռան Մեծ սովը[13]։ Հոլոքոստը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 6 միլիոն եվրոպական հրեաների ցեղասպանությունը նացիստների կողմից, առավել ուսումնասիրված[14] ցեղասպանությունն է և համարվում է ցեղասպանության նախատիպ[15], կոմպարատիվիստ գիտնականների համար ամենավիճելի հարցերից է Հոլոքոստի եզակիության հարցը, որը 1980-ական թվականներին Արևմտյան Գերմանիայում հանգեցրել է Historikerstreit-ին[16] և այն հարցը, թե գոյություն ունեն արդյոք պատմական զուգահեռներ, որոնք քննադատները համարում են տրիվիալ[17]։
Ցեղասպանության ուսումնասիրությունը՝ որպես Հոլոքոստի ուսումնասիրության կողմնակի ակադեմիական ոլորտ, որի ուսումնասիրողները ցեղասպանությունը կապել են Հոլոքոստի հետ և կարծում էին, որ Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության սահմանումը չափազանց լայն էր[15]։ 1985 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ուիթաքեր զեկույցում անդրադարձ է կատարվել 100 000-ից մինչև 250 000 հրեաների զանգվածային սպանություններին 2000-ից ավելի կոտորածներում, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ Սպիտակ ահաբեկչության շրջանակներում որպես ցեղասպանության ակտ, դրանում նաև առաջարկվել է դիտարկել էկոցիդը, էթնոցիդը և մշակութային ցեղասպանությունը[18]։
Ցեղասպանություններ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղասպանության մասին կոնվենցիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին։ Այն բանից հետո, երբ անհրաժեշտ քսան երկրները դարձել են կոնվենցիայի մասնակից, այն ուժի մեջ է մտել որպես միջազգային իրավունք 1951 թվականի հունվարի 12-ին[19], սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից միայն երկուսն են եղել պայմանագրի մասնակիցներ, ինչը հանգեցրել է նրան, որ կոնվենցիան ազդեցիկ ուժ չի ունեցել ավելի քան չորս տասնամյակ[20]։ Սառը պատերազմի դարաշրջանում զանգվածային վայրագություններ են կատարվել ինչպես հակակոմունիստական/կապիտալիստական[21][22], այնպես էլ կոմունիստական վարչակարգերի կողմից[23], նրանց թվում են 1965-1966 թվականներին Ինդոնեզիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունները և Կամբոջայի ցեղասպանությունը[24]։
Ռուանդայի ցեղասպանությունը լրացուցիչ խթան է հաղորդել 1990-ականներին ցեղասպանության հետազոտություններին[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide». Office of the United Nations High Commissioner for Human Rights. 1951 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 11-ին. Note: «ethnical», although unusual, is found in several dictionaries.
- ↑ Mohammed Hassan Kakar Afghanistan: The Soviet Invasion and the Afghan Response, 1979–1982 University of California press 1995 The Regents of the University of California.
- ↑ Chalk, Jonassohn
- ↑ Staub, 1989, էջ 8
- ↑ Gellately, Kiernan, էջ 267
- ↑ Schabas, 2009, էջ 160
- ↑ Jones, 2006, էջ 3
- ↑ Jones, 2010, էջ 139
- ↑ Moses, 2004, էջ 27
- ↑ Forge, 2012, էջ 77
- ↑ Maybury-Lewis, 2002
- ↑ Hitchcock, Koperski, էջեր 577–582
- ↑ Schabas, 2000, էջեր 16–17
- ↑ Jongman, 1996
- ↑ 15,0 15,1 Moses, 2010, էջ 21
- ↑ Stone, 2010, էջեր 206–207
- ↑ Rosenbaum, 2001, "Foreword"
- ↑ Bartrop, Jacobs, էջ 1106
- ↑ Akande, Higgins, էջ 64
- ↑ Hoffman, 2010, էջ 260
- ↑ Farid, 2005
- ↑ Bellamy, 2012, "The Cold War Struggle (1): Capitalist Atrocities"
- ↑ Bellamy, 2012, "The Cold War Struggle (2): Communist Atrocities"
- ↑ Fein, 1993
- ↑ Bloxham, Moses, էջ 2
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andreopoulos, George J. (1997). Genocide: Conceptual and Historical Dimensions. University of Pennsylvania Press. ISBN 978-0-8122-1616-5.
- Asociación Americana para el Avance de la Ciencia (1999). «Metodología intermuestra I: introducción y resumen». Instrumentes Legales y Operativos Para el Funcionamiento de la Comisión Para el Esclarecimiento Histórico (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին.
- Braudel, Fernand, The Perspective of the World, vol. III of Civilization and Capitalism 1984 (in French 1979).
- Bonwick, James (1870). The Last of the Tasmanians; or, The Black War of Van Diemen's Land. London: Sampson Low, Son, & Marston.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Chakma, Kabita; Hill, Glen (2013). «Indigenous Women and Culture in the Colonized Chittagong Hills Tracts of Bangladesh». In Visweswaran, Kamala (ed.). Everyday Occupations: Experiencing Militarism in South Asia and the Middle East. University of Pennsylvania Press. էջեր 132–57. ISBN 978-0812244878.
- Chalk, Frank; Jonassohn, Kurt (1990). The History and Sociology of Genocide: Analyses and Case Studies. Yale University Press. ISBN 978-0-300-04446-1.
- Clarke, Michael Edmund (2004). In the Eye of Power: China and Xinjiang from the Qing Conquest to the 'New Great Game' for Central Asia, 1759–2004 (PDF) (Thesis). Griffith University, Brisbane: Dept. of International Business & Asian Studies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 10-ին.
- Comisión para el Esclarecimiento Histórico: Agudización (1999). «Agudización de la Violencia y Militarización del Estado (1979–1985)». Guatemala: Memoria del Silencio (իսպաներեն). Programa de Ciencia y Derechos Humanos, Asociación Americana del Avance de la Ciencia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite journal}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Cribb, Robert; Coppel, Charles (2009). «A genocide that never was: explaining the myth of anti-Chinese massacres in Indonesia, 1965–66». Journal of Genocide Research. Taylor & Francis. 11 (4): 447–65. doi:10.1080/14623520903309503. ISSN 1469-9494. S2CID 145011789.
- Cooper, Allan D. (2006 թ․ օգոստոսի 3). «Reparations for the Herero Genocide: Defining the limits of international litigation». African Affairs. 106 (422): 113–26. doi:10.1093/afraf/adl005.
- Cronon, William, Changes in the Land: Indians, Colonists, and the Ecology of New England 1983 0-8090-1634-6
- Crowe, David M. (2013). «War Crimes and Genocide in History». In Crowe, David M. (ed.). Crimes of State Past and Present: Government-Sponsored Atrocities and International Legal Responses. London; New York: Routledge. ISBN 978-1317986812.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Crosby, Alfred W., Ecological Imperialism: The Biological Expansion of Europe, 900–1900, Cambridge University Press, 1986 0-521-45690-8
- Curthoys, Ann (2008). «Genocide in Tasmania». In A. Dirk Moses (ed.). Empire, Colony, Genocide: Conquest, Occupation, and Subaltern Resistance in World History. Berghahn Books. ISBN 978-1-84545-452-4.
- Diamond, Jared (1993). The Third Chimpanzee: The Evolution and Future of the Human Animal. New York: HarperCollins. ISBN 978-0-06-098403-8.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Finnegan, Richard B.; McCarron, Edward (2000). Ireland: Historical Echoes, Contemporary Politics. Westview Press. ISBN 978-0-8133-3247-5.(չաշխատող հղում)
- Frank, Matthew James (2008). Expelling the Germans: British opinion and post-1945 population transfer in context. Oxford historical monographs. Oxford University Press. էջ 5. ISBN 978-0-19-923364-9.
- Friedrichsmeyer, Sara; Lennox, Sara; Zantop, Susanne (1998). The Imperialist Imagination: German Colonialism and Its Legacy. University of Michigan Press. ISBN 978-0-472-06682-7.
- Glynn, Ian; Glynn, Jenifer (2004). The Life and Death of Smallpox. New York: Cambridge University Press.
- Gammer, M. (2006). The Lone Wolf and the Bear: Three Centuries of Chechen Defiance of Russian Rule. C. Hurst & Co. Publishers. ISBN 978-1-85065-748-4.
- Gray, Richard A. (1994). «Genocide in the Chittagong Hill tracts of Bangladesh». Reference Services Review. 22 (4): 59–79. doi:10.1108/eb049231.
- Goble, Paul (2005 թ․ հուլիսի 15). «Circassians demand Russian apology for 19th century genocide». Radio Free Europe / Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 5-ին.
- Jaimoukha, Amjad (2004). The Chechens: A Handbook. Taylor & Francis. ISBN 978-0-203-35643-2.
- Jones, Adam (2006). Genocide: A Comprehensive Introduction. Routledge/Taylor & Francis Publishers. ISBN 978-0-415-35385-4. Excerpts Chapter 1: Genocide in prehistory, antiquity, and early modernity Արխիվացված 2017-10-10 Wayback Machine
- Kennedy, Liam (2016). Unhappy the Land: The Most Oppressed People Ever, the Irish?. Dublin: Irish Academic Press. ISBN 9781785370472.
- Kiernan, Ben (2002). «Cover-up and Denical of Genocide: Australia, the USA, East Timor, and the Aborigines» (PDF). Critical Asian Studies. 34 (2): 163–92. doi:10.1080/14672710220146197. S2CID 146339164. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ մարտի 16-ին.
{{cite journal}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - ——— (2007). Blood and Soil: A World History of Genocide and Extermination from Sparta to Darfur. New Haven, CT: Yale University Press. ISBN 978-0-300-10098-3.
- Kinealy, Christine (1995). This Great Calamity: The Irish Famine 1845–52. Gill & Macmillan. էջ 357. ISBN 978-1-57098-034-3.
- King, Michael (2000). Moriori: A People Rediscovered. Viking. ISBN 978-0-14-010391-5.
- Kopel, Dave; Gallant, Paul; Eisen, Joanne D. (2003 թ․ ապրիլի 11). «A Moriori Lesson: a brief history of pacifism». National Review Online. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 11-ին.
- Levene, Mark (2005). Genocide in the Age of the Nation State: Volume 2: The Rise of the West and Coming Genocide. I.B. Tauris. ISBN 978-1-84511-057-4.
- Levene, Mark (2008). «Empires, Native Peoples, and Genocides». In Moses, A. Dirk (ed.). Empire, Colony, Genocide: Conquest, Occupation, and Subaltern Resistance in World History. Oxford and New York: Berghahn. էջեր 183–204. ISBN 978-1-84545-452-4.
- Madley, Benjamin (2008). «From Terror to Genocide: Britain's Tasmanian Penal Colony and Australia's History Wars». Journal of British Studies. 47 (1): 77–106. doi:10.1086/522350. JSTOR 10.1086/522350. S2CID 146190611.
- McCarthy, Justin (1995), Death and Exile: The Ethnic Cleansing of Ottoman Muslims, 1821–1922, Darwin
- Mey, Wolfgang, ed. (1984). Genocide in the Chittagong Hill Tracts, Bangladesh (PDF). Copenhagen: International Work Group for Indigenous Affairs (IWGIA).
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Moshin, A. (2003). The Chittagong Hill Tracts, Bangladesh: On the Difficult Road to Peace. Boulder, Col.: Lynne Rienner Publishers.
- Niewyk, Donald L.; Nicosia, Francis R. (2000). The Columbia Guide to the Holocaust. Columbia University Press. էջ 45. «The Holocaust is commonly defined as the murder of more than 5,000,000 Jews by the Germans in World War II.»
- O'Brien, Sharon (2004). «The Chittagong Hill Tracts». In Shelton, Dinah (ed.). Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity. Macmillan Library Reference. էջեր 176–77.
- Ó Gráda, Cormac (2000). Black '47 and Beyond: The Great Irish Famine in History, Economy, and Memory. Princeton University Press. էջ 10. ISBN 978-0-691-07015-5.
- Olusoga, David; Erichsen, Casper W. (2010). The Kaiser's Holocaust: Germany's Forgotten Genocide and the Colonial Roots of Nazism. London: Faber and Faber. ISBN 978-0571231416.
- Perdue, Peter C. (2005). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. Cambridge, MA; London: The Belknap Press of Harvard University Press. ISBN 978-0-674-01684-2.
- Robins, Nicholas; Jones, Adam (2009). Genocides by the Oppressed. Indiana University Press. ISBN 978-0-253-22077-6.
- Roy, Rajkumari (2000). Land Rights of the Indigenous Peoples of the Chittagong Hill Tracts, Bangladesh. Copenhagen: International Work Group for Indigenous Affairs.
- Rubinstein, W. D. (2004). Genocide: A History. Pearson Education. ISBN 978-0-582-50601-5.
- Rummel, Rudolph J. (1998). Statistics of Democide: Genocide and Mass Murder Since 1900. LIT Verlag Münster. ISBN 978-3-8258-4010-5.
- Sarkin-Hughes, Jeremy (2008). Colonial Genocide and Reparations Claims in the 21st Century: The Socio-Legal Context of Claims under International Law by the Herero against Germany for Genocide in Namibia, 1904–1908. ABC-CLIO. ISBN 978-0-313-36257-6.
- Sheriff, Abdul; Ferguson, Ed (1991). Zanzibar under colonial rule. J. Currey. ISBN 978-0-8214-0996-1.
- Sommer, Tomasz (2010). «Execute the Poles: The Genocide of Poles in the Soviet Union, 1937–1938. Documents from Headquarters». The Polish Review. 55 (4): 417–36. JSTOR 27920673.
- Speller, Ian (2007), «An African Cuba? Britain and the Zanzibar Revolution, 1964.», Journal of Imperial and Commonwealth History, 35 (2): 1–35, doi:10.1080/03086530701337666, S2CID 159656717
- Stannard, David E. (1993). American Holocaust: The Conquest of the New World. Oxford University Press. ISBN 978-0-19-508557-0. «... estimated population for the year 1769 ... Nationwide by this time only about one-third of one percent of America's population—250,000 out of 76,000,000 people—were natives. The worst human holocaust the world had ever witnessed ... finally had leveled off. There was, at last, almost no one left to kill.»
- Tan, Mely G. (2008). Etnis Tionghoa di Indonesia: Kumpulan Tulisan [Ethnic Chinese in Indonesia: A Collection of Writings] (ինդոնեզերեն). Jakarta: Yayasan Obor Indonesia. ISBN 978-979-461-689-5.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - van Bruineßen, Martin (1994), «Genocide in Kurdistan? The suppression of the Dersim rebellion in Turkey (1937–38) and the chemical war against the Iraqi Kurds (1988)», in Andreopoulos, George J (ed.), Conceptual and historical dimensions of genocide (PDF), University of Pennsylvania Press, էջեր 141–70, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին, Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին
- Vanthemsche, Guy (2012). Belgium and the Congo, 1885–1980. Cambridge; New York: Cambridge University Press. ISBN 978-0521194211.
- Weisbord, Robert G. (2003). «The King, the Cardinal and the Pope: Leopold II's genocide in the Congo and the Vatican». Journal of Genocide Research. 5: 35–45. doi:10.1080/14623520305651. S2CID 73371517.
- Woodham-Smith, Cecil (1964). «The Great Hunger: Ireland 1845–1849». Signet: New York: 19.
{{cite journal}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Wright, Ronald (2004). A Short History of Progress. Toronto: House of Anansi Press. ISBN 978-0-88784-706-6.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Akande, Dapo; Higgins, Rosalyn; Sivakumaran, Sandesh; Webb, Philippa (2018). Oppenheim's International Law: United Nations. Oxford University Press. ISBN 978-0-192-53718-8.
- Bachman, Jeffrey S. (2017). The United States and Genocide: (Re)Defining the Relationship with Genocide (E-book ed.). London: Routledge. ISBN 978-1-351-69216-8.
- Bartrop, Paul R.; Jacobs, Steven Leonard, eds. (2014). Modern Genocide: The Definitive Resource and Document Collection. ABC-CLIO. ISBN 978-1-610-69364-6.
- Bellamy, Alex J. (2012). Massacres and Morality: Mass Atrocities in an Age of Civilian Immunity. Oxford University Press. ISBN 978-0-199-28842-7.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Bloxham, Donald; Moses, A. Dirk (2010). «Editors' Introduction: Changing Themes in the Study of Genocide». In Bloxham, Donald; Moses, A. Dirk (eds.). The Oxford Handbook of Genocide Studies. New York: Oxford University Press. էջեր 1–15. doi:10.1093/oxfordhb/9780199232116.013.0001. ISBN 978-0-19-923211-6.
- Farid, Hilmar (2005 թ․ մարտ). «Indonesia's original sin: mass killings and capitalist expansion, 1965–66». Inter-Asia Cultural Studies. Routledge. 6 (1): 3–16. doi:10.1080/1462394042000326879. ISSN 1464-9373.
- Fein, Helen (1993 թ․ հոկտեմբեր). «Revolutionary and Antirevolutionary Genocides: A Comparison of State Murders in Democratic Kampuchea, 1975 to 1979, and in Indonesia, 1965 to 1966». Comparative Studies in Society and History. Cambridge University Press. 35 (4): 796–823. ISSN 0010-4175. JSTOR 179183.
- Forge, John (2012). Designed to Kill: The Case Against Weapons Research. Springer. ISBN 978-9400757356.
- Gellately, Robert; Kiernan, Ben (2003). The Specter of Genocide: Mass Murder in Historical Perspective. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-52750-7.
- Hitchcock, Robert K.; Koperski, Thomas E. (2008). «Genocides against Indigenous Peoples». In Stone, Dan (ed.). The Historiography of Genocide. Palgrave Macmillan. էջեր 577–618. ISBN 9781403992192.
- Hoffman, Stefan-Ludwig (2010). Human Rights in the Twentieth Century. Cambridge University Press. ISBN 978-1-139-49410-6.
- Jones, Adam (2010). «3. Genocides of Indigenous Peoples». Genocide: A Comprehensive Introduction (2nd ed.). Routledge. ISBN 978-0415486187.
- Jongman, Albert J., ed. (1996). Contemporary Genocides: Causes, Cases, Consequences. Leiden, Netherlands: Interdisciplinary Research Program on the Root Causes of Human Rights Violations.
- Maybury-Lewis, David (2002). «Genocide against Indigenous peoples». Annihilating Difference: The Anthropology of Genocide. University of California Press. ISBN 978-0520230293.
- Moses, A. Dirk (2004). Genocide and Settler Society: Frontier Violence and Stolen Indigenous Children in Australian History. Berghahn. ISBN 978-1571814104.
- Moses, A. Dirk (2010). «Raphael Lemkin, Culture, and the Concept of Genocide». In Bloxham, Donald; Moses, A. Dirk (eds.). The Oxford Handbook of Genocide Studies. New York: Oxford University Press. էջեր 19ff. doi:10.1093/oxfordhb/9780199232116.013.0002. ISBN 978-0-19-923211-6.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Rosenbaum, Alan S. (2001). Is the Holocaust Unique? Perspectives on Comparative Genocide (2nd ed.). Routledge. ISBN 978-0-367-00714-0.
- Schabas, William (2000). Genocide in International Law: The Crimes of Crimes. Cambridge University Press. ISBN 978-0-521-78790-1.
- Schabas, William A. (2009). Genocide in International Law: The Crime of Crimes (2nd ed.). Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-71900-1.
- Staub, Ervin (1989). The Roots of Evil: The Origins of Genocide and Other Group Violence. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 978-0-521-42214-7.
- Stone, Dan (2010). Histories of the Holocaust. New York: Oxford University Press. ISBN 978-0-19-956679-2.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Weiss-Wendt, Anton (2005 թ․ դեկտեմբեր). «Hostage of Politics: Raphael Lemkin on 'Soviet Genocide'». Journal of Genocide Research. Routledge. 7 (4): 551–559. doi:10.1080/14623520500350017. ISSN 1462-3528. S2CID 144612446.