Վանատուր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վանատուր, հյուրընկալության աստվածն է հայ հին դիցաբանության մեջ։ Համարվել է պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան, օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշվել է հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են Ամանորյա դից։ Նավասարդ ամսվա մեկին, երբ հասունացել են պտուղները, ժողովուրդը հավաքվել է Բագրևանդ գավառում՝ Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճարում ու Վանատուրին նվիրված շրջակա օթևաններում և մեծ շուքով նշել են Վանատուրի տոնախմբությունը։
Վան նշանակում է բնակ, բնօրրան, տուն-տեղ և տուր/տալ բառերից և նշանակում է բնակ (բնօրրան, տուն-տեղ) տվող-պարգևող։
Հայկական դիցաբանությունում Վանատուր Աստվածը երբեմն ընկալվում է որպես Հյուրընկալության Աստված։ Բանն այն է, որ Բնական Տեսակները միմյանցից անկախ չեն, այլ բնական ամբողջության մաս են կազմում, ըստ այդմ, պատասխանատու են միմյանց նկատմամբ, անընդհատ միմյանց սնելու, մեկը մյուսին պահել-պահպանել նորոգելու, այլ Տեսակի հիվանդության դեպքում՝ նրան բուժելու, տկարության դեպքում՝ նրա մեջ ուժ ներարկելու, վհատության դեպքում՝ կենաց ջերմությամբ սնելու, տիեզերական ու երկրային գործընթացների բերումով վերանալու վտանգի դեպքում՝ նրան փրկելու և այդպես անվերջ Արարչական համակարգության բացարձակությունը պահպանելու իրավունքներ ունեն։
Ամանոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորն և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր ու համարվում էր "նոր պտուղների ամենաբեր"։ Նրա տոնն ու պաշտպամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզբներին՝ տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղի։
Վանատուրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում էր Նավասարդին և այլ օրերի՝ Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան Վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գարեզմանի վրա սրբավայր է շինում, որ բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն ու հյուրընկալվեն։ Վանատուր՝ հյուրընկալության աստվածությունը հայ հին դիցաբանության մեջ։ Համարվել է պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան, օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշվել է հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են Ամանորյա դից։ Նավասարդ ամսվա մեկին, երբ հասունացել են պտուղները, ժողովուրդը հավաքվել է Բագրևանդ գավառում՝ Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճարում ու Վանատուրին նվիրված շրջակա օթևաններում և մեծ շուքով նշել են Վանատուրի տոնախմբությունը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, Գրիգոր Լուսավորիչն այն փոխեց Ս.Կարապետի և Աթենոգինեա հիշատակի տոնով։
Այլ մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարծիքներ կան, թե՝ Վանատուրը ու Ամանորը մեկ աստված են, Վանատուրը Ամանոր աստծու մակդիրներն է և նշանակում է օթևան տվող, հյուրընկալ Ամանոր։ Կամ էլ, կարծում են՝ Վանատուրը հյուրընկալ Արամազդ աստծու մակդիրն է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարգիս Հարությունյան "Հայ Հին Վիպաշխարհը" ԱՐԵՎԻԿ 2004
|