Սվենը ծնվել է բավարական Ռոզենհեյմում։ Իր երկվորյակ եղբոր՝ Լարս Բենդերի հետ սկսեց զբաղվել ֆուտբոլում՝ «Բրաննենբուրգ» ակումբում։ 2003 թ.-ին տաղանդավոր տղաներին նկատեցին «Մյունխենում»։ 2006 թ.-ին Բենդերը մյուխենցիների երկրորդ կազմում էր, բայց շուտով առաջին կազմի հետ պայմանագիր կնքեց։ Երկվորյակները իրենց շատ լավ էին դրսևորում մյունխենյան ակումբի կազմում։ «Մյունխեն 1860-ի» կազմում Սվենը անցկացրեց 65 հանդիպում և իր հաշվին գրանցեց 1 գնդակ։