Սոտիրիս Նինիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոտիրիս Նինիս
հուն․՝ Σωτήρης Νίνης
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1990(1990-04-03)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Հիմարա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսրայել Հապոել (Աշկելոն)
Համար 21
Պատանեկան կարիերա
2000—2001 Հունաստան Գիաննիս Պաթիակակիս
2001—2003 Հունաստան Ապոլլոն Սմիրնիս
2003—2006 Հունաստան Պանաթինաիկոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2012 Հունաստան Պանաթինաիկոս 100 (11)
2012—2014 Իտալիա Պարմա 14 (0)
2013—2014  Հունաստան ՊԱՕԿ 12 (0)
2014—2016 Հունաստան Պանաթինաիկոս 23 (0)
2016—2017 Բելգիա Շառլերուա 26 (4)
2017 Բելգիա Մեխելեն 2 (0)
2017—2018 Իսրայել Մաքքաբի 7 (0)
2018— Իսրայել Հապոել (Աշկելոն) 1 (1)
Ազգային հավաքական
2007—2008 Հունաստան Հունաստան (մինչև 19) 13 (2)
2008—2009 Հունաստան Հունաստան (մինչև 21) 8 (2)
2010—2015 Հունաստան Հունաստան 33 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սոտիրիս Նինիս (հուն․՝ Σωτήρης Νίνης, ապրիլի 3, 1990(1990-04-03)[1][2][3], Հիմարա), հույն ֆուտբոլիստ, Իսրայելի Աշկելոն քաղաքի «Հապոել» ակումբի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինիսն իր կարիերան սկսել է «Պանաթինաիկոսի» ֆուտբոլային ակադեմիայում։ Այնտեղ անցկացրած մի քանի տարիների ընթացքում նա դարձել է «Պանաթինաիկոսի» երիտասարդական թիմի անբաժանելի մաս։ 2006 թվականի դեկտեմբերի 22-ին «Պանաթինաիկոսի» ղեկավարությունը Նինիսին առաջարկել է կնքել պայմանագիրը 5 տարի ժամկետով։ Երկու շաբաթ անց՝ 2007 թվականի հուվարի 7-ին, հունական ակումբի գլխավոր մարզիչ Վիկտոր Մունյոսը Սոտիրիսին ընդգրկել է «Էգալեո» ակումբի դեմ խաղի մեկնարկային կազմում։

2007/08 մրցաշրջանը մռայլվել է վնասվածքներով։ «Օլիմպիակոս» ակումբի դեմ մեկնարկային խաղում Նինիսը ստացել է վնասվածք և դուրս է մնացել 3 ամսով։ Նա վերադարձել է դեկտեմբերին։ Մրցաշրջանի մնացած մասը «Պանաթինաիկոսն» անցկացրել է առանց նրա։ Գլխավոր մարզիչ Ժոզե Պեզերյուի այդ որոշումը խիստ քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից։

2008/09 մրցաշրջանը Սոտրիսայի համար սկսվել է լավ։ Ակումբի նոր գլխավոր մարզիչը Հենկ տեն Կատեն վստահություն է ցուցաբերել երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ՝ նրան խաղադաշտ դուրս բերելով նախամրցաշրջանային բոլոր խաղերում։ 2008 թվականի օգոստոսի 11-ին Սոտրիս Նինիսն ընտրվել է փոխավագ Դիմիտրիս Սալպինգիդիսի և Ժիլբերտու Սիլվայի հետ միասին։ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին Նինիսը երկրարաձգել է «Պանաթինաիկոսի» հետ պայմանագրի ժամկետը ևս չորս տարով։

2012 թվականի մարտին Նինիսը պայմանագիր է ստորագրել «Պարմա» ակումբի հետ[4]։

2013 թվականի օգոստոսի 31-ին Նինիսը վարձավճարային հիմունքներով դարձել է ՊԱՈԿ ակումբի խաղացող մեկ տարի ժամկետով[5]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2009 թվականին Սոտիրիսը հրավիրվել է Հունաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներ։ Առաջին հավաքականում նա իր նորամուտը կատարել է Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Հանդիպման 5-րդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը խփել է գոլ՝ դառնալով ամենաերիտասարդ խաղացողը, որ գոլ է խփել Հունաստանի հավաքականի կազմում[6]։ Պաշտոնական խաղերում Նինիսն առաջին անգամ գոլ է խփել 2012 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Իսրայելի հավաքականի դեմ խաղում, որը եղել է այդ հանդիպման միակ գոլը[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանի չեմպիոն – 2010
  • Հունաստանի գավաթի դափնեկիր – 2010
  • Եվրոպայի առաջնության (մինչև 19 տարեկանների) արծաթե մրցանակակիր

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2007, 2010
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն խաղացող – 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Президент «Пармы»: «Мы подписали одного из самых одарённых молодых футболистов Европы — Ниниса»
  5. «Нинис в ΠΑΟΚе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Record-breaker Ninis stars for Greece
  7. Israel — Greece

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոտիրիս Նինիս» հոդվածին։