Պաուլինիո (ֆուտբոլիստ, ծնված 2000)
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Paulo Henrique Sampaio Filho | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Paulinho | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 2000[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Հասակ | 174 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-2018 |
![]() | 18 | (3) |
2018-ներկա |
![]() | 21 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 6 | (3) |
2016-2017 |
![]() | 21 | (7) |
2018-ներկա |
![]() | 0 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պաուլո Էնրիկե Սամպայո Ֆիլյո (պորտ.՝ Paulo Henrique Sampaio Filho, հուլիսի 15, 2000[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), առավել հայտնի որպես Պաուլինիո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բայեր Լևերկուզենի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասկո դա Գամա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաուլինիոն Վասկո դա Գամայի ակադեմիայի սան է[3]։ Ակումբի առաջին թիմ տեղափոխվեց 2017 թվականի հունիսի 19-ին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Պաուլինիոն նշեց հուլիսի 13-ին՝ Վիտորիա Սալվադորի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հուլիսի 24-ին՝ Ատլետիկո Մինեյրոյի դեմ խաղում։ Այս խաղում բրազիլացին դարձավ դուբլի հեղինակ[6][7]՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ի խաղում[8], և 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Բրազիլիայի առաջնությունում[9]։ 2017 թվականի հոկտեմբերին Պաուլինիոն The Guardian-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 60 լավագույն երիտասարդ տաղանդների ցանկում[10]։
2017 թվականի դեկտեմբերի 3-ին Պաուլինիոն գոլի հեղինակ դարձավ Պոնտե Պրետայի դեմ խաղում՝ օգնելով Վասկո դա Գամային հաղթել 2-1 հաշվով[11]։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 1-ին՝ չիլիական Ունիվերսիդադ դե Կոնսեպյոնի դեմ խաղում[12]։ Փետրվարի 8-ին նա գոլի հեղինակ դարձավ Ունիվերսիդադի դեմ պատասխան խաղում[13]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Լիբերտադորեսի գավաթում[14][15]։ Վասկո դա Գամայի առաջին թիմի կազմում Պաուլինիոն անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի ապրիլի 27-ին Պաուլինիոն 5 տարվա պայմանագիր կնքեց Լևերկուզենի Բայերի հետ[16][17]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[18][19]՝ դարձնելով Վասկո դա Գամայի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտին Պաուլինիոն Վինիսիուս Ժունիորի և Լինկոլնի հետ մասնակցեց Հարավային Ամերիկայի Մ17 առաջնությունը[20]։ Այստեղ նա դարձավ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[21]՝ օգնելով Բրազիլիային հաղթել մրցաշարը[22]։ 2017 թվականի հոկտեմբերին Պաուլինիոն մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բրազիլիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 25-ի դրությամբ[23]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վասկո դա Գամա | 2017 | Սերիա A | 18 | 3 | — | 18 | 3 | |||||
2018 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 2 | 11 | 2 | 17 | 4 | ||
Ընդհանուր | 18 | 3 | 0 | 0 | 6 | 2 | 11 | 2 | 35 | 7 | ||
Կարիերայի ընդհանուր | 18 | 3 | 0 | 0 | 6 | 2 | 11 | 2 | 35 | 7 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրազիլիա
- Հարավային Ամերիկայի Մ15 առաջնություն․ 2015
- Հարավային Ամերիկայի Մ17 առաջնություն․ 2017[22]
Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Վասկո դա Գամայի կազմում․ (16 տարեկան, 11 ամսական, 29 օրական)
- Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ում (17 տարեկան, 9 օրական)
- 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ում
- Վասկո դա Գամայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Լիբերտադորեսի գավաթում (17 տարեկան, 6 ամսական, 23 օրական)
- 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Լիբերտադորեսի գավաթում
- 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով 2 գոլի հեղինակ է դարձել Լիբերտադորեսի գավաթում
- 4-րդ ամենաերիտասարդ բրազիլացին, ով գոլի հեղինակ է դարձել Լիբերտադորեսի գավաթում (17 տարեկան, 7 ամսական, 4 օրական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Brazil - Paulinho - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Paulinho: Bayer Leverkusen’s Brazilian teenager is ready to shine | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Reforçado por joia, Vasco treina visando clássico com o Botafogo»։ www.vasco.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-24-ին։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Esporte Clube Vitória - Club de Regatas Vasco da Gama, Jul 13, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Clube Atlético Mineiro - Club de Regatas Vasco da Gama, Jul 24, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Atlético-MG x Vasco - Campeonato Brasileiro 2017-2017 - globoesporte.com»։ globoesporte.com (pt-BR)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Paulinho emerges from Vinicius shadow»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ Soccer Brazilian (2017-08-14)։ «PAULINHO — 2000’s GENERATION STARTS TO PLAY LIKE MEN!»։ Medium։ Վերցված է 2018-07-24
- ↑ sport Guardian։ «Next Generation 2017: 60 of the best young talents in world football»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Club de Regatas Vasco da Gama - Associação Atlética Ponte Preta, Dec 3, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Universidad Concepción - Club de Regatas Vasco da Gama, Feb 1, 2018 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Club de Regatas Vasco da Gama - Universidad Concepción, Feb 8, 2018 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Paulinho: Five things on Bayer Leverkusen's new teenage sensation | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Vasco x Universidad de Concepción - Taça Libertadores 2018 - Ao vivo - globoesporte.com»։ globoesporte.com (pt-BR)։ Վերցված է 2018-07-24
- ↑ Jones Matt։ «Paulinho Signs Contract with Bayer Leverkusen Amid Juventus, Man City Rumours»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Bundesliga Transfer News: Bayer Leverkusen sign Brazil Under-20 wonderkid Paulinho | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-27-ին։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Bayer Leverkusen signs forward Paulinho from Vasco da Gama»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Leverkusen seal Brazilian starlet Paulinho»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Vinicius Jr, Lincoln e Paulinho estão em lista de melhores jogadores nascidos em 2000»։ O Globo (pt-BR)։ 2017-10-04։ Վերցված է 2018-07-24
- ↑ FIFA.com (1900-01-01)։ «Paulinho: Brazil's Mr Versatile»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին։ Վերցված է 2018-07-24
- ↑ 22,0 22,1 FIFA.com (1900-01-01)։ «Brazil head up South American quartet»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-12-ին։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Paulinho»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պաուլինիո (ֆուտբոլիստ, ծնված 2000) Վիքիպահեստում |
---|
- Պաուլինիոն transfermarkt-ում
- Պաուլինիոն soccerbase.com-ում
- Պաուլինիոն WhoScored.com կայքում
- Պաուլինիոն Բայեր Լևերկուզենի պաշտոնական կայքում
- Պաուլինիոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2017-12-12 at the Wayback Machine.
|
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռիո դե Ժանեյրո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Վասկո դա Գամայի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ