Ալեքսանդր Դրագովիչ
Ալեքսանդր Դրագովիչ սերբ.՝ Александар Драговић | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1991[1][2] (35 տարեկան) | |||||||||||||||||
| Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա | |||||||||||||||||
| Հասակ | 186 սանտիմետր | |||||||||||||||||
| Քաշ | 79 kg | |||||||||||||||||
| Դիրք | պաշտպան | |||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
| Ներկա ակումբ |
| |||||||||||||||||
| Համար | 6 | |||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | ||||||||||||||||||
Ալեքսանդր Դրագովիչ (սերբ.՝ Александар Драговић, մարտի 6, 1991[1][2], Վիեննա, Ավստրիա), սերբական ծագումով ավստրիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բայեր 04»-ի և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բազել»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրագովիչը իր կարիերան սկսել է «Ավստրիա Վիեն»-ի կազմում։
2011 թվականի փետրվարի 1-ին Ալեքսանդր Դրագովիչը միացել է շվեյցարական «Բազել»-ին[3]։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է « Սանկտ Գալլեն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով։ 2010/11 մրցաշրջանի արդյունքում «Բազել»-ը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։
2011 թվականի հուլիսին ֆուտբոլիստը օգնել է թիմին դառնալ «Ուռենկուպ»-ի («Ժամերի գավաթ») գավաթակիր։ Շվեյցարիայի առաջնության շրջանակներում իր առաջին գոլն Ալեքսանդրը խփել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Սերվետ»-ի դեմ խաղում[4]։ 2011/12 մրցաշրջանի ընթացքում Ալեքսանդր Դրագովիչը օգնել է թիմին դառնալ Շվեյցարիայի չեմպիոն և գավաթակիր[5]։
2012/13 մրցաշրջանի արդյունքում Դրագովիչը «Բազել»-ի կազմում դարձել է Շվեյցարիայի չեմպիոն և գավաթի խաղարկության փոխչեմպիոն[6]։
«Դինամո Կիև»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 26-ին Ալեքսանդր Դրագովիչը 5 տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Դինամո Կիև»-ի հետ։
2014/15 մրցաշրջանի ընթացքում Դրագովիչն օգնել է թիմին դառնալ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ 2015 թվականի նոյեմբերի 4-ին Դրագովիչը խփել է իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ «Չելսի»-ի դեմ խաղում։ Այդ խաղում «Դինամո»-ն պատվեել է 2-1 հաշվով։
«Բայեր 04»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 22-ին Դրագովիչը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Բայեր 04»[7]։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Ավստրիայի ազգային հավաքականում հանդես գալը Դրագովիչը հանդես է եկել Ավստրիայի Մ17 և Մ19 հավաքականների կազմում։
Ալեքսանդրը առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական ԱԱ 2010-ի որակավորման փուլի Ռումինիայի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար։ Իսկ իր դեբյուտը Ավստրիայի ազգային հավաքականի կազմում Ալեքսանդրը նշել է 2009 թվականի հունիսի 6-ին։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը Դրագովիչը խփել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվով։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավստրիա Վիեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիայի գավաթակիր - 2008/09
«Բազել»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեյցարիայի չեմպիոն - 2010/11, 2011/12, 2012/13
- Շվեյցարիայի գավաթակիր - 2011/12
«Դինամո Կիև»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի չեմպիոն - 2014/15, 2015/16
- Ուկրաինայի գավաթակիր - 2013/14, 2014/15
- Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ «Aleksandar Dragovic kommt zum FCB» (գերմաներեն). FC Basel Internetseite. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Weber, Dominik (2011). «Souveräner FC Basel schlägt Servette Genf mit 3:0» (գերմաներեն). FC Basel Internetseite. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Matchtelegram FC Basel 1893 5:3 FC Luzern» (գերմաներեն). football.ch. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ SFV (2013). «Telegramm Schweizer Cup Final» (գերմաներեն). Schweizerischer Fussballverband. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Bayer 04 sign Dragovic from Dynamo Kyiv». Bayer Leverkusen. 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դրագովիչ» հոդվածին։ |
| ||||||
- Մարտի 6 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Աուստրիա Վիեննայի ֆուտբոլիստներ
- Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ավստրիացի ֆուտբոլիստներ
- Բազելի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Դինամո Կիևի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ