Ալբերտո Բուենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալբերտո Բուենո Կալվո
իսպ.՝ Alberto Bueno Calvo
Անձնական տվյալներ
Ազգությունը Իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1988(1988-03-20)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր ԻսպանիաՄադրիդ, Իսպանիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա «Մալագա»
Համար 19
Պատանեկան կարիերա
Իսպանիա «Կոնսեպսոն»
2001—2006 Իսպանիա «Ռեալ Մադրիդ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2009 Իսպանիա «Ռեալ Մադրիդ» 3 (0)
2006—2009 Իսպանիա «Ռեալ Մադրիդ Կաստիլիա» 97 (22)
2009—2013 Իսպանիա «Վալյադոլիդը» 85 (13)
2010—2011 Անգլիա «Դերբի Կաունտի» 29 (5)
2013—2015 Իսպանիա «Ռայո Վալեկանո» 73 (28)
2015—2016 Պորտուգալիա «Պորտու» 4 (0)
2016—2017 Իսպանիա «Գրանադա» 13 (1)
2017 Իսպանիա «Լեգանես» 11 (1)
2018—ներկա Իսպանիա «Մալագա» 1 (0)
Ազգային հավաքական
2004 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 4 (4)
2004—2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 6 (3)
2006—2007 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 13 (11)
2007 Իսպանիա Испания (մինչև 20) 4 (1)
2008 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 1 (0)
Մարզչական կարիերա
0000
0000
0000
0000
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալբերտո Բուենո Կալվո (իսպ.՝ Alberto Bueno Calvo, մարտի 20, 1988 թվական, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ: Հանդիսանում է պորտուգալական «Պորտու» ֆուտբոլային ակումբի խաղացող, ով վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Մալագա» ֆուտբոլային ակումբում: Հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտո Բուենո իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում: 2005/2006 մրցաշրջանում Ալբերտոն 37 խաղում խփել է 37 գոլ: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն խաղացել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա» ֆուտբոլային ակումբի կազմում՝ երկրորդ դիվիզիոնում անցկացնելով 31 խաղ[3]:

2007 թվականի օգոստոսին Ալբերտո Բուենոն պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ որպես պրոֆեսիոնալ առաջին դիվիզիոնում խաղալու համար: Գլխավոր թիմի մարզիչ Բերնդ Շուստերը ֆուտբոլիստին վերցնում է նախամրցաշրջանային պատրաստության, ոորի ժամանակ թիմը ընկերական հանդիպում է ունեցել ռուսական «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հետ: Ընդմիջման ժամանակ նրան փոխարինել է Խավեր Բալբոան:

2008 թվականի նոյեմբերի 11-ին մի քանի խաղացողի վնասվածքների պատճառով Կոպա դել Ռեյի շրջանակներում տեղի է ունենում Ալբերտո Բուենոյի՝ թիմի կազմում պաշտոնական մեկնարկը: Այդ խաղը տեղի ունեցավ սեփական հարկի տակ ընդդեմ երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեալ Յունյոն» ֆուտբոլային ակումբի: Խաղադաշտ դուրս գալուց մի քանի րոպե անց Ալբերտոն գրավում է մրցակցի դարպասը, սակայն, երկու խաղերի արդյունքներով «Ռեալը» դուրս մնաց առաջնությունից: 11 օր անց տեղի ունեցավ Ալբերտո Բուենոյի առաջին հանդիպումը Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում: Նա «Ռեկրեատիվո» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում փոխարինեց Ռաուլին:

2009 թվականի հուլիսի 15-ին Ալբերտո Բուենոյին ձեռք է բերում «Վալյադոլիդը»՝ նրա հետ ստորագրելով հինգ տարվա պայմանագիր, սակայն «Ռեալ Մադրիդը», համաձայն պայմանագրի, դեռևս հնարավորություն ուներ հետ գնել ֆուտբոլիստին երկու տարվա ընթացքում[4]: Նոր ակումբում իր առաջին մրցաշրջանում Ալբերտոն խաղաց ընդմիջումներով, քանի որ իր ակումբը դուրս էր եկել բարձրագույն խմբի առաջնությունից:

2010 թվականի օգոստոսի 30-ին անգլիական «Դերբի Կաունտի» ֆուտբոլային ակումբը հայտարարեց, որ Ալբերտո Բուենոն վարձավճարով հանդես կգա իրենց թիմի կազմում «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի դեմ խաղում: Այդ համաձայնությունը շատ մոտ էր կնքման տրանսֆերային պատուհանի փակման ժամկետների ավարտին[5][6]; Սակայն, հաջորդ օրը պարզ դարձավ, որ խաղացողը վարձավճարի պայմանագիր է կնքել մեկ մրցաշրջանի համար[7]: Անգլիական ակումբի կազմում նա առաջին անգամ հանդես եկավ «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի դեմ խաղում: Նոր ակումբի կազմում ֆուտբոլիստն իր առաջին գոլը խփել է «Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբի հետ խաղի ժամանակ, որին հաջորդել են «Պրեստոն Նորդ Ենդի» դարպասն ուղարկած գնդակները: Շնորհիվ իր լավ խաղի ԱԱլբերտը երկու խաղերում էլ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.footballdatabase.eu/football.joueurs.alberto.bueno.22000.fr.html
  2. Transfermarkt.com — 2000.
  3. «Real Madrid Castilla 2006–07 season» (Spanish)։ Liga de Fútbol Profesional]։ Վերցված է 21 June 2008  (չաշխատող հղում)
  4. Mendilibar ya tiene el delantero que quería: Alberto Bueno (Mendilibar already has striker he wanted: Alberto Bueno); Marca, 15 July 2009 (Իսպաներեն)
  5. «Rams closing in on season-long deal for Spanish forward Alberto Bueno»։ The Rams։ 30 August 2010 
  6. «Derby tie up Bueno loan»։ Derby County FC։ 31 August 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-10-05-ին 
  7. «Little Alberto's made a big impact, says Rams coach»։ This Is Derbyshire։ 18 October 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-10-24-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]