Դանիել Պաչեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Պաչեկո
իսպ.՝ Dani Pacheco
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1991(1991-01-05)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Մալագա, Անդալուզիա, Իսպանիա կամ Pizarra, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[2]
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դանիել Պաչեկո Լոբատո (իսպ.՝ Daniel Pacheco Lobato, հունվարի 5, 1991(1991-01-05)[1], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա և Pizarra, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[2]), իսպանացի ֆուտբոլիստ, «Խետաֆե» ակումբի հարձակվող։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնայի» սան է, խաղացել է ակումբի մանկական և երիտասարդական մի քանի թիմերում՝ հարձակվողի և հարձակվող կիսապաշտպանի դիրքերում։ Նա տարբերվում էր դրիբլինգի և տուգանային հարվածների հմուտ կատարմամբ։ Գոլային պահերի լավ իրականացման համար ստացել է «Մարդասպան» մականունը[3]։ 2007 թվականի ամռանը Պաչեկոն տեղափոխվեց «Լիվերպուլ»։ 2008 թվականի փետրվարից Պաչեկոն սկսեց հանդես գալ ակումբի պահեստային կազմում։ 2009 թվականի ամռանը նա ակումբի հետ երկարաձգեց իր պայմանագիրը մինչեւ 2012 թվական[4]։

2009 թվականի դեկտեմբերին Չեմպիոնների լիգայի Ֆիորենտինայի դեմ հանդիպման ժամանակ դուրս եկավ փոխարինման[5]։ Դեկտեմբերի 26-ին առաջին անգամ հանդես է եկել առաջնությունում՝ 10 րոպե խաղալով «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում[6][7]։ Հարցազրույցում Պաչեկոն ասաց, որ իր համար Էնֆիլդում խաղալը դարձավ Սուրբ ծննդյան լավագույն նվերը, որի մասին նա կարող էր միայն երազել[8]։

2010 թվականի փետրվարի 18-ին Դանիելը Եվրոպայի Լիգայում 20 րոպե խաղաց ռումինական Ունիրի ակումբի դեմ խաղում։ Այդ խաղում գոլային փոխանցում կատարեց Դավիթ Ն’Գոգին՝ Դանիել Պաչեկոյին դարձնելով հաղթական գոլի հեղինակ («Լիվերպուլ» հաղթեց 1:0)[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր
  • Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու (4 գոլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Профиль на Liverpoolfc.ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «Пачеко подписывает новый контракт» // Liverbird.ru
  5. Ливерпуль 1:2 Фиорентина // uefa.com (անգլ.)
  6. «Ливерпуль» 2:0 «Вулверхэмптон Уондерерс» // BBC (անգլ.)
  7. «Рафа: Пачеко — молодец!» // Liverbird.ru
  8. «Пачеко хочет большего» // Liverbird.ru
  9. «Пачеко: Я счастлив!!!» // Liverbird.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Պաչեկո» հոդվածին։