Դոնիս Ավդիյայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դոնիս Ավդիյայ
FC Admira Wacker vs. SK Sturm Graz 2015-27-05 (150).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը ԳերմանիաԳերմանիա
Կոսովո Կոսովո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1996(1996-08-25)[1] (23 տարեկան)
Ծննդավայր ԳերմանիաՕսնաբրյուկ
Հասակ 172
Քաշ 70
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԳերմանիաՇալկե 04
Պատանեկան կարիերա
2001—2006 Գերմանիա Աթեր
2006—2011 Գերմանիա Օսնաբրյուկ
2011—2014 Գերմանիա Շալկե 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ Գերմանիա Շալկե 04 9 (2)
2015—2016  Ավստրիա Շտուրմ 42 (9)
Ազգային հավաքական
2011—2012 Գերմանիա Գերմանիա (մինչև 16 տարեկան) 2 (2)
2012—2013 Գերմանիա Գերմանիա (մինչև 17 տարեկան) 13 (10)
2014 Գերմանիա Գերմանիա (մինչև 19 տարեկան) 2 (0)
2016—մ.հ Կոսովո Կոսովո 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դոնիս Ավդիյայ (գերմ.՝ Donis Avdijaj;), ալբանական ծագմամբ կոսովո-գերմանացի ֆուտբոլիստ: Հանդես է գալիս «Շալկե 04» ակումբում և իր ազգային հավաքականում, որպես հարձակվող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնիս Ավդիյայը ծնվել է Օսնաբրյուկ քաղաքում, ալբանացիների ընտանիքում:

Ավդիյայը ֆուտբոլով սկսել է զբաղվել հինգ տարեկանից՝ սիրողական «Աթեր» ակումբում: Հինգ տարեկանից հետո Դոնիսը տեղափոխվել է «Օսնաբրյուկ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան հավաքական: Իր հայրենի քաղաքի համանուն ակումբից տեղափոխվել է «Շալկե 04»:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011/12 մրցաշրջանում՝ «Շալկե 04» ի պատանեկան հավաքականում անցկացրել է 26 խաղ՝ դառնալով 15 գոլի հեղինակ[2]: Հաջորդ մրցաշրջանում նա զգալիորեն բարելավել է իր խաղամակարդակը, արդյունքում՝ 25 խաղում հեղինակել է 44 գոլ և 13 գոլային փոխանցում: Հետագայում նա տեղափոխվեց մինչև 19 տարեկանների հավաքական[3]: Թիմի հետ նա կարողացավ հաղթել Վեստֆալի գավաթը. եզրափակչում «Դորտմունդի Բորուսիայի» դեմ խաղում Դոնիսը դարձավ հաղթական գոլի հեղինակ[4]:

2014/15 մրցաշրջանում Դոնիսը սկսեց մարզվել «Շալկե 04» ակումբի հիմնական կազմում՝ գերմանական չորրորդ դիվիզիոնում: 2014 թվականի փետրվարին ֆուտբոլիստով սկսեց հետաքրքրվել անգլիական «Լիվերպուլը»: Հետագայում «Շալկեն» ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր ստորագրեց: Նրա տրանսֆերը կազմեց 41 միլիոն ֆունտ: Սեպտեմբերի 17-ին նրան հրավիրել են մասնակցելու Չեմպիոնների լիգային՝ անգլիական «Չելսի» ակումբի դեմ խաղին, սակայն ամբողջ խաղի ընթացքում մնաց պահեստայինների նստարանին:

Авдияй в составе «Штурма»

2015 թվականի հոնվարի 13-ին՝ ստանալով խաղային պրակտիկա, Դոնիս 18 ամիս վարձավճարով մեկնեց ավստրիական «Շտուրմ»[5]: Փետրվարի 21-ին «Վիներ Նոյշտանդտ» ֆուտբոլային ակուբի դեմ կայացած հանդիպմանը ֆուտբոլիստը դեբյուտեց Բունդեսլիգա՝ 81-րդ րոպեին փոխարինելով Բրայթ Էդոմվոնին: 83-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ[6]: Մարտի 21-ին «Ադմիրա Վակեր» ակումբի դեմ խաղի ժամանակ Դոնիսը «Շտուրմի» կազմում դարձավ իր առաջին գոլի հեղինակ[7]: Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրեց 17 խաղ՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

2015 թվականի հուլիսի 30-ին Դոնիսը տոնեց իր առաջնախաղը Եվրոպա Լիգայում՝ մասնակցելով «Ռուբին» ակումբի դեմ խաղին (2:3): Հանդիպման ժամանակ նա դարձավ մեկ գոլի հեղինակ՝ սակայն ստանալով երկու դեղին քարտ հեռացվեց խաղադաշտից: 2051/16 մրցաշրջանում անցկացերց 25 խաղ՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Վարձավճարի ավարտվելուն պես վերադարձավ «Շալկե 04»:

2016 թվականի նոյեմբերի 24-ին տոնեց իր դեբյուտը «Շալկե 04» ակումբի հիմնական կազմում՝ Եվրոպա Լիգայի առաջնությունում, «Նիցայի» դեմ խաղում (2:0): Դեկտեմբերի 20-ին Դոնիսը Գերմանիայի առաջնությունում տոնեց իր առաջին գոլը, որը հեղինաեց գերմանական «Համբուրգ» ակումբի դեմ պաղին (1:2):

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնիսը հանդես է եկել գերմանական տարբեր հավաքակաերում, տարբեր տարիքային խմբերում: 2014 թվականի հոկտեմբերի 11-ին Ավդիյայը հայտարարեց, որ մտադիր է խաղալ Ալբանիայի ազգային հավաքականում[8][9]:

2017 թվականի մարտի 20-ին ֆուտբոլիստը հրավիրվեց Կոսովոյի ֆուտբոլի ազգային հավաքական: Դեբյուտային հանդիպումը կայացել է 2017 թվականի մարտի 24-ին Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղին, որը ավարտվել է 1:2 հաշվով[10]:

Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական

  • Ֆրանց Վալտերի մեդալ (մինչև 17 տարեկան): 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]