Ավազային Մեծ անապատ
Ավազային Մեծ անապատ | |
---|---|
Տեսակ | անապատ և bioregion? |
Երկիր | Ավստրալիա[1] |
Վարչատարածք | Արևմտյան Ավստրալիա[1] և Հյուսիսային տարածք |
ԲԾՄ | 289 մետր |
Մակերես | 284 993 կմ² |
Մասն է | Great Sandy-Tanami desert? |
Ավազային Մեծ անապատ[2] (անգլ.՝ Great Sandy Desert), Ավստրալիայի Արևմտյան սարավանդի անապատներից մեկը, Ֆիցրոյ գետի հովտի և Հարավային արևադարձի միջև[3][4]։ Տարածությունը 360 հզ. կմ² է, միջին բարձր, հարավում՝ 700 - 500 մ է, հյուսիսում՝ 300 մ է։ Գերակշռող կավա-աղուտային հարթավայրերը բաժանված են 10 - 12 մ բարձրության ավազաթմբերով։ Ավստրալիայի ամենաշոգ վայրերից է, ամռան (դեկտեմբեր–փետրվար) միջին ջերմաստիճանը 35 °C է, ձմռանը՝ 20 °C–ից 15 °C։ Տեղումները (200-450 մմ) անկանոն են, երաշտները՝ հաճախակի, գոլորշիացումը՝ չափազանց մեծ։ Արմատական ապարների մերկացման վայրերում կան բնական ջրավազաններ և աղբյուրներ։ Մեծ լիճը Մակկոյն է։ Հիմնականում տիրապետում են ճմային հացազզիները։ Ավազները ամրացված են սպինիֆիքսով, տեղ տեղ աճում են ակացիաներ, ցածրահասակ էվկալիպտներ։ Թույլ է ուսումնասիրված, չունի մշտական բնակչություն[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ Большая Песчаная пустыня // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
- ↑ Environment Australia. «Revision of the Interim Biogeographic Regionalisation for Australia (IBRA) and Development of Version 5.1 - Summary Report». Department of the Environment and Water Resources, Australian Government. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 31-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ IBRA Version 6.1 Արխիվացված 2006-09-08 Wayback Machine data
- ↑ «Great Sandy Desert». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}
: Text "Plants, Animals, & Weather" ignored (օգնություն)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազային Մեծ անապատ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 602)։ |