Սերգեյ Մակարով
Սերգեյ Մակարով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մականուն(ներ)՝ | «Ճարպիկ» |
Ազգություն՝ | Ռուս |
Մասնագիտացում՝ | տափօղակով հոկեյ, աջ հարձակվող |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1958 թվական հունիսի 19 |
Ծննդավայր՝ | ԽՍՀՄ, Չելյաբինսկ |
Ակումբ՝ | «Տրակտոր» Չելյաբինսկ (1976-1978 թվականներ), «ԲԿՄԱ» (1978-1989 թվականներ), «Կալգարի Ֆլեյմզ» (1989-1993 թվականներ), «Սան Հոսե Շարքս» (1993-1995 թվականներ), «Ֆրիբուր Գոտերոն» (Շվեյցարիա) (1997 թվական), «Դալաս Սթարզ» (1997 թվական) |
181 սանտիմետր | |
Քաշ՝ | 84 կիլոգրամ |
Սերգեյ Միխայլովիչ Մակարով (ռուս.՝ Серге́й Миха́йлович Мака́ров, 1958 թվական հունիսի 19, Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ականավոր խորհրդային հոկեյիստ, աջ եզրային հարձակվող։ ԽՍՀՄ Սպորտի Վաստակավոր Վարպետ (1979 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1958 թվականի հունիսի 19-ին Չելյաբինսկ քաղաքում։ Երբ Սերգեյը սկսում է քայլել, ծնողները նրան սկսում են վարժեցնել մականին և տափօղակին։ 5 տարեկան հասակում նա արդեն հաստատուն կանգնում էր չմուշկների վրա։ Նրան օգնում էր եղբայրը՝ Նիկոլայը, որը տարիքով մեծ էր և մարզում էր նրան։ Առաջինը հոկեյով սկսել է զբաղվել հենց եղբայրը՝ նրան հրավիրել էին Չելյաբինսկի «Տրակտոր» ակումբ։ 15 տարեկան Սերգեյում մարզիչները տեսնում էին ակումբի և նույնիսկ հավաքականի ապագա աստղի։
1976 թվականին, ավարտելով դպրոցը, նա ընդունվում է Ֆիզիկական կուլտուրայի Ուրալի պետական համալսարանը որն ավարտում է 1981 թվականին։
Երկու մրցաշրջան խաղում է «Տրակտոր»-ում՝ դառնալով 18 տափօղակի հեղինակ։ 1978 թվականին Վիկտոր Տիխոնովը Մակարով եղբայրներին հրավիրում է ԽՍՀՄ հավաքական, որտեղ Սերգեյը խաղում է Վյաչեսլավ Ֆետիսովի, Ալեքսեյ Կասատոնովի և Վլադիմիր Կրուտովի հետ։ Իգոր Լարիոնովը նրանց է միանում երկու տարի անց։
ԽՍՀՄ հավաքականի կազմում իր նորամուտը նշում է 1978 թվականի ապրիլին՝ Հելսինկիում կայացած Ֆինլանդիայի և ԽՍՀՄ հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ։ Այնուհետև հավաքականը հանդիպում է Շվեդիաի հավաքականի հետ։ Այդ խաղերի ընթացքում Մակարովը ցուցադրում է վստահ խաղ, դառնում գոլերի հեղինակ և ամրապնդվում հավաքականի կազմում։
1980-ական թվականներին ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի կազմերում խաղացել է Լարիոնովի հանրահայտ հնգյակում՝ Վլադիմիր Կրուտովի, Իգոր Լարիոնովի, Վյաչեսլավ Ֆետիսովի և Ալեքսեյ Կասատոնովի հետ։ Միառժամանակ հանդիսացել է ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ հավաքականի ավագ։
1986 թվականին ԽՍՀՄ տավաքականի առաջին հնգյակը (Ֆետիսով, Կասատոնով, Մակարով, Կրուտով, Լարիոնով) և դարպասապահ Տրետյակը ընդգրկվում են «All Stars» («Բոլոր Աստղեր») թիմի կազմում, որը աննախադեպ երևույթ էր համաշխարհային հոկեյի պատմության մեջ։ Դեռ 30 տարին չբոլորած երիտասարդները արդեն լեգենդներ էին դարձել։
1978-1989 թվականներին ԲԿՄԱ-ի կազմում անց է կացնում 472 խաղ, դառնում 303 տափօղակի հեղինակ, բազմաթիվ անգամներ արժանանում է լավագույն ռմբարկուի և մրցաշրջանի լավագույն հոկեյիստի կոչումներին։ Ընդհանրապես ԽՍՀՄ առաջնությունում նա անց է կացնում 519 խաղ և վաստակում է 710 միավոր (322+388), որը աննախադեպ ցուցանիշ էր։
1989 թվականից խաղացել է Հոկեյի Ազգային Լիգայում։
ՀԱԼ-ի առաջին մրցաշրջանում նա վաստակում է 86 միավոր (24+62) և արժանանում է «Քոլդեր Տրոֆի» մրցանակի՝ որպես լիգայի լավագույն նորեկ։
1997 թվականին, շվեյցարական «Ֆրիբուր Գոտերոնի» կայմում խաղալու տարիներին, խաղացել է Բիկովի և Խոմուտովի հետ միևնույն եռյակում։
Կալգարիում ամուսնալուծվել է առաջին կնոջից՝ Վերայից և ամուսնացել Կալգարիում տոմսավաճառ աշխատող Մերիի հետ։ Այդ ամուսնության արդյունքում ծնվել են նրա երկու զավակները՝ որդի Նիկին և դուստր Կատյան։
ԽՍՀՄ, Ռուսաստանի և ՀԱԼ-ի հավաքականների և թիմերի պաշտոնական խաղերի ընթացքում հանդիսանում է ռեկորդակիր Խորհրդային և ռուսական հոկեյիստների շրջանում խփած տափօղակների ընդհանում քանակով, 9 տափօղակով գերազանցելով Բորիս Միխայլովին։
Խաղային կարիերան ավարտելուց հետո Մակարովը զբաղվում է բիզնեսով, օգնում է Չելյաբինսկում սպորտի զարգացմանը, մարզչական աշխատանք է իրականացնում ամերիկյան հոկեյի դպրոցում, մասնակցում է բարեգործական և վետերանների խաղերին։ Ներկայումս զբաղեցնում է Գիշերային Հոկեյի Լիգայի գործադիր տնօրենի պաշտոնը, հանդիսանալով «Ուրալ» կոնֆերենցիայի հսկիչը։
Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան | Ակումբ | Առաջնություն | Խաղ | Տափօղակ | Փոխանցում | Միավոր | Տուգանք |
---|---|---|---|---|---|---|---|
1976-1977 | «Տրակտոր» | ԽՍՀՄ | 14 | 1 | 0 | 1 | 4 |
1977-1978 | «Տրակտոր» | ԽՍՀՄ | 36 | 18 | 13 | 31 | 10 |
1978-1979 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 44 | 18 | 21 | 39 | 12 |
1979-1980 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 44 | 29 | 39 | 68 | 16 |
1980-1981 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 49 | 42 | 37 | 79 | 22 |
1981-1982 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 46 | 32 | 43 | 75 | 18 |
1982-1983 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 30 | 25 | 17 | 42 | 6 |
1983-1984 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 44 | 36 | 37 | 73 | 28 |
1984-1985 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 40 | 26 | 39 | 65 | 28 |
1985-1986 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 40 | 30 | 32 | 62 | 28 |
1986-1987 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 40 | 21 | 32 | 53 | 26 |
1987-1988 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 51 | 23 | 45 | 68 | 50 |
1988-1989 | «ԲԿՄԱ» | ԽՍՀՄ | 44 | 21 | 33 | 54 | 42 |
1989-1990 | «Կալգարի Ֆլեյմզ» | ՀԱԼ | 86 | 24 | 68 | 92 | 55 |
1990-1991 | «Կալգարի Ֆլեյմզ» | ՀԱԼ | 81 | 31 | 49 | 80 | 44 |
1991-1992 | «Կալգարի Ֆլեյմզ» | ՀԱԼ | 68 | 22 | 48 | 70 | 60 |
1992-1993 | «Կալգարի Ֆլեյմզ» | ՀԱԼ | 71 | 18 | 39 | 57 | 40 |
1993-1994 | «Սան Հոսե Շարքս» | ՀԱԼ | 94 | 38 | 40 | 78 | 82 |
1994-1995 | «Սան Հոսե Շարքս» | ՀԱԼ | 54 | 13 | 17 | 30 | 44 |
1996-1997 | «Ֆրիբուր Գոտերոն» | Շվեյցարիա | 6 | 3 | 2 | 5 | 2 |
1996-1997 | «Դալաս Սթարզ» | ՀԱԼ | 4 | 0 | 0 | 0 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոն (1984 թվական և 1988 թվական)
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1980 թվական)
- Աշխարհի չեմպիոն (1978 թվական, 1979 թվական, 1981 թվական, 1982 թվական, 1983 թվական, 1986 թվական, 1989 թվական, 1990 թվական)
- ԽՍՀՄ չեմպիոն (1977-1989 թվականներ)
- ԽՍՀՄ Գավաթակիր (1979 թվական, 1988 թվական)
- Մարտահրավերի Գավաթի հաղթող (1979 թվական)
- Կանադայի Գավաթի հաղթող (1981 թվական)
- Քոլդեր Մեմորիալ Տրոֆի (ՀԱԼ-ի մրցաշրջանի լավագույն նորեկ) (1990 թվական)
- 2001 թվականին մտցվել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահ
- Ընդգրկվել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի հարյուրամյակի խորհրդանշական հավաքականում
- 24 համարի մարզաշապիկը, որով հանդես էր գալիս Սերգեյ Մակարովը, հանվել է ԲԿՄԱ-ի շրջանառությունից՝ 2008 թվականի հոկտեմբերի 29-ից
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո Շքանշան (2011 թվական)[1]
- Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշաններ (1984 թվական, 1988 թվական)
- Ժողովուրդների Բարեկամության շքանշան (1981 թվական)
- «Աշխատանքային Արիության» պարգև (1978 թվական)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերգեյ Մակարով
- Վիճակագրություն www.eurohockey.net կայքում
- Վիճակագրություն Internet hockey database կայքում
- Վիճակագրություն ХК ЦСКА(Москва) կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Указ Президента РФ от 26.12.2011 № 1686». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մակարով» հոդվածին։ |
|