Իգոր Լարիոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Լարիոնով
Igor Larionov3-2008-11-21.jpg
Իգոր Լարիոնով 2008 թվական
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մականուն(ներ)`«Պրոֆեսոր»
Ազգություն`Ռուսաստան Ռուս
Մասնագիտացում`տափօղակով հոկեյ, կենտրոնական հարձակվող
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of Canada (Pantone).svg Կանադա[1]
Ծննդյան ամսաթիվ`1960 թվական դեկտեմբերի 3
Ծննդավայր`Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ, Վոսկրեսենսկ

Իգոր Լարիոնով (ռուսերեն՝ И́горь Никола́евич Ларио́нов, ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 3-ին, Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկ քաղաքում), խորհրդային և ռուսական հոկեյիստ, խաղացել է կենտրոնական հարձակվողի դիրքում։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982 թվական)։

1980-ական թվականներին Լարիոնավը խաղացել է կենտրոնական հարձակվողի դիրքում հնգյակում, որի կազմում էին նաև պաշտպաններ Վյաչեսլավ Ֆետիսովը և Ալեքսեյ Կասատոնովը, հարձակվողներ Սերգեյ Մակարովը և Վլադիմիր Կրուտովը և որը հանդիսանում էր ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի առաջատար հնգյակը։ Հոկեյի Ազգային Լիգա մեկնելուց հետո հանդես է եկել «Վանկուվեր Քենաքս», «Սան Հոսե Շարքս», «Դետրոյթ Ռեդ Ուինգս» և «Նյու Ջերսի Դևիլս» ակումբներում։ «Դետրոյթ Ռեդ Ուինգս» կազմում նա երեք անգամ հաղթել է Սթենլիի գավաթում:

Իգոր Լարիոնովը աշխարհի այն երեք հոկեյիստներից մեկն է (Վյաչեսլավ Ֆետիսովի և Սքոթ Նիդերմայերի հետ), ում հաջողվել է տիրանալ համաշխարհային հոկեյի հիմնական տիտղոսներին՝ Օլիմպիադայի չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, Կանադայի գավաթ կամ Աշխարհի գավաթ, Սթենլիի գավաթ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիոնովը ծնվել է Վոսկրեսենսկում և մանուկ հասակից զբաղվել է հոկեյով: 17 տարեկան հասակում նորամուտն է նշել ԽՍՀՄ առաջնությունում՝ Վոսկրեսենսկի «Խիմիկ»-ի կազմում։ Այնտեղ երեք մրցաշրջան խաղալուց հետո Լարիոնովը տեղափոխվում է ԲԿՄԱ, որը Վիկտոր Տիխոնովի ղեկավարությամբ 1970-ական թվականների վերջերից հանդիսանում էր ԽՍՀՄ առաջնության անփոփոխ առաջատար և հավաքականի բազային ակումբ։

ԲԿՄԱ-ում Լարիոնովը մշտապես խաղում էր Սերգեյ Մակարովի և Վլադիմիր Կրուտովի հետ միևնույն օղակում։ Պաշտպաններ Վյաչեսլավ Ֆետիսովի և Ալեքսեյ Կասատոնովի հետ միասին նրանք կազմում են Լարիոնվի հնգյակը, որը 1980-ական թվականներին հիմնականն էր ԲԿՄԱ ակումբի և ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ Լարիոնովը ԽՍՀՄ առաջնություններում անց է կացրել 457 խաղ և դարձել 204 տափօղակի հեղինակ։

Լարիոնովը առաջիններից մեկն էր խորհրդային հոկեյիստներից, որոնք 1980-ական թվականների վերջին մեկնեցին խաղալու Հոկեյի Ազգային Լիգայում: Մեկնելու թույլատրություն Լարիոնովը ստացավ «Օգոնյոկ» ամսագրում հրապարակված Վիկտոր Տիխոնովին ուղղված աղմկահարույց բաց նամակից հետո։ Լարինովի առաջին ակումբը դարձավ «Վանկուվեր Քենաքս»-ը, որը դեռևս 1985 թվականին դրաֆտի էր վերցրել հոկեյիստին։ Լարիոնովը Վանկուվեր է ժամանում Կրուտովի հետ և ի տարբերություն վերջինիս, որը Հոկեյի Ազգային Լիգայում խաղաց ընդամենը մեկ մրցաշրջան, հարմարվում է Հյուսիսային Ամերիկայում կյանքին և Վանկուվերում անց է կացնում երեք արդյունավետ մրցաշրջան՝ թիմի հետ միասին երկու անգամ հանդաս գալով պլեյ-օֆֆում։ 1991-1992 թվականների մրցաշրջանում օղակում Լարիոնովի խաղընկերն է դառնում երիտասարդ Պավել Բուրեն, որին փորձառու հայրենակիցը վերցնում է խնամակալության տակ՝ օգնելով բնակություն հաստատել արտասահմանում։

Igor Larionov retouched.jpg

1992 թվականին Լարիոնավը լքում է ԱՄՆ-ն և տեղափոխվում է շվեյցարական «Լուգանո»: Իր որոշումը նա բացատրում է «Սովինտերսպորտի» հետ կոնֆլիկտային իրավիճակով, որը իրեն էր վերցնում ՀԱԼ-ում խաղացող ռուս հոկեյիստների աշխատավարձի մեկ երրորդ մասը[2]: Մեկ տարի անց նա վերադառնում է Հոկեյի Ազգային Լիգա, որտեղ «Քենաքսը»՝ այդ ժամանակ, նրա նկատմամբ իրավունքները զիջել էր «Սան Հոսե Շարքս»-ին։ Սան Հոսեում Լարիոնովի խաղընկերն է դառնում Սերգեյ Մակարովը: Խորհրդային վետերանների զույգը թույլ է տալիս ետնապահ թիմին անցնել պլեյ-օֆֆ և առաջին շրջանում հաղթանակ տանել առաջատարներից մեկի՝ «Դետրոյթ Ռեդ Ուինգս»-ի նկատմամբ[3]:

1995-1996 թվականների մրցաշրջանի սկզբում «Սան Հոսեն» Լարիոնովին փոխանակում է «Դետրոյթում»: Այնտեղ հոկեյիստը վերամիավորվում է Ֆետիսովի հետ, այնտեղ էին խաղում նաև երեք ավելի երիտասարդ հայրենակիցներ Վլադիմիր Կոնստանտինովը, Վյաչեսլավ Կոզլովը և Սերգեյ Ֆեոդորովը: Մարզիչ Սքոթի Բոումենը մտածում է ռուս խաղացողներին սահադաշտ հանել միևնույն հնգյակի կազմում և ստեղծված «Ռուսական հնգյակ»-ը «Դետրոյթի» մյուս օղակներից տարբերվում էր փոխանցման մշակույթով և հղկված կոմբինացիոն խաղով[4]: Նույն մրցաշրջանում «Դետրոյթ Ռեդ Ուինգս»-ը 62 հաղթանակով հաղթում է կանոնավոր առաջնությունում, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ Սթենլիի գավաթում[5]: «Ռուսական հնգյակը» դադարում է գոյությունը այն բանից հետո, երբ ավտովթարը խաչ է քաշում Կոնստատինովի կարիերայի վրա։ Հաջորդ մրցաշրջանում «Դետրոյթ Ռեդ Ուինգս» կրկին տիրանում է Սթենլիի գավաթին։

2000 թվականին, «Դետրոյթ Ռեդ Ուինգս»-ի հետ պայմանագրի ավարտից հետո, Լարիոնովը պայմանագիր է ստորագրում «Ֆլորիդա Պանտերզ»-ի հետ, որտեղ կրկին նրա խաղընկերն է դառնում Պավել Բուրեն, սակայն այդ որոշումը անհաջողութուն է ունենում և արդեն մրցաշրջանի ընթացքում նա փոխանակվում է «Դետրոյթ»-ում։ Այնտեղ Լարիոնովը անց է կացնում ևս երկուս ու կես մրցաշրջան։

2002 թվականի Սթենլիի գավաթի եզրափակիչ մրցաշարի երրորդ խաղում՝ «Կարոլինայի» դեմ խաղում, Լարիոնովը գոլ է խփում երրորդ լրացուցիչ խաղափուլում, որը, ըստ բոլորի խոստովանության, կանխորոշում է «Դետրոյթ»-ի վերջնական հաղթանակը[3]:

Հոկեյի Ազգային Լիգայում Լարիոնովի կարիերայի վերջին թիմն է հանդիսանում «Նյու Ջերսի Դևիլս»-ը։ 2003-2004 թվականների մրցաշրջանը նրա համար հանդիսանում է ամենաանհաջողակը՝ կանոնավոր առաջնության 49 խաղերում նա դառնում է ընդամենը մեկ տափօղակի հեղինակ։ 2004 թվականի դեկտեմբերի 13-ին Լարիոնովը Մոսկվայում կազմակերպում է հրաժեշտի խաղ։

2008 թվականին Լարիոնովը մտցվում է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահ և Տորոնտոյի ՀԱԼ-ի Հոկեյի փառքի սրահ։

Կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ամռանից մինչև 2009 թվականի ամառը եղել է «ԲՄԱ» Հոկեյի ակումբի (Սանկտ Պետերբուրգ) սպորտային գործունեության տնօրեն։

Ներկա ժամանակում զբաղվում է գործակալային գործունեությամբ։ Լարիոնովի հաճախորդների ցուցակում են Անդրեյ Լոկտիոնովը, Թայլեր Սեգինը, Նաիլ Յակուպովը (2012 թվականի ՀԱԼ-ի դրաֆտի առաջին համարը), Ալեքս Գալչենյուկը, Արտյոմ Սերգեևը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Լարիոնովի կինը գեղասահորդուհի Ելենա Բատանովան է։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Ալյոնա և Դայանա և մեկ որդի՝ Իգորը։

Ունի գինեգործության և գինու հավաքածու[6]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլիի գավաթը
  • Կրկնակի Օլիմպիական չեմպիոն (1984 թվական, 1988 թվական), 2002 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
  • Աշխարհի քառակի չեմպիոն (1982 թվական, 1983 թվական, 1986 թվական, 1989 թվական)։ 1987 թվականի Աշխարհի առաջնության արծաթե և 1985 թվականի բրոնզե մեդալակիր։
  • Եվրոպայի վեցակի չեմպիոն (1982 թվական, 1983 թվական, 1985-1987 թվականներ, 1989 թվական)։
  • 1981 թվականի Կանադայի գավաթի տիրակալ։ 1987 թվականի Կանադայի գավաթի եզրափակիչի մասնակից, 1984 թվականին՝ մասնակից։ 1996 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության մասնակից (5 խաղ)։
  • ԽՍՀՄ ութակի չեմպիոն (1982-1989 թվականներ)։
  • Սթենլիի գավաթի եռակի հաղթող (1997 թվական, 1998 թվական, 2002 թվական)։
  • 1997 թվականի հունիսի 7-ից հանդիսանում է Եռակի Ոսկե Ակումբի անդամ։

Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում անց է կացրել 77 խաղ և դարձել 30 տափօղակի հեղինակ։ Կանադայի գավաթի խաղարկությունում՝ 21 խաղ և 6 տափօղակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (1988 թվական)
  • Բարեկամության շքանշան (2004 թվական)
  • Պատվո Նշան շքանշան (1982 թվական)
  • Փառքի շքանշան (2011 թվական)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղ Տափօղակ Փոխանցում Միավոր Տուգանք
1978-1979 Խիմիկ ԽՍՀՄ 32 3 4 7 12
1979-1980 Խիմիկ ԽՍՀՄ 42 11 7 18 24
1980-1981 Խիմիկ ԽՍՀՄ 43 22 23 45 36
1981-1982 ԲԿՄԱ ԽՍՀՄ 46 31 22 53 6
1982-1983 ԲԿՄԱ ԽՍՀՄ 44 20 19 39 20
1983-1984 ԲԿՄԱ ԽՍՀՄ 43 15 16 31 30
1984-1985 ԲԿՄԱ ԽՍՀՄ 40 18 28 46 20
1985-1986 ԲԿՄԱ ԽՍՀՄ 40 21 31 52 33
1986-1987 ԲԿՄԱ ԽՍՀՄ 39 20 26 46 34
1987-1988 ԲԿՄԱ ԽՍՀՄ 51 25 32 57 54
1988-1989 ԲԿՄԱ ԽՍՀՄ 31 15 12 27 22
1989-1990 Վանկուվեր Քենաքս ՀԱԼ 74 17 27 44 20
1990-1991 Վանկուվեր Քենաքս ՀԱԼ 70 14 21 35 20
1991-1992 Վանկուվեր Քենաքս ՀԱԼ 85 24 51 75 58
1992-1993 Լուգանո Շվեյցարիա 33 13 29 42 52
1993-1994 Սան Հոսե Շարքս ՀԱԼ 74 23 51 74 50
1994-1995 Սան Հոսե Շարքս ՀԱԼ 44 5 28 33 16
1995-1996 Սան Հոսե Շարքս ՀԱԼ 4 1 1 2 0
1995-1996 Դետրոյթ Ռեդ Ուինգս ՀԱԼ 88 27 57 84 40
1996-1997 Դետրոյթ Ռեդ Ուինգս ՀԱԼ 84 16 50 66 34
1997-1998 Դետրոյթ Ռեդ Ուինգս ՀԱԼ 91 11 49 60 52
1998-1999 Դետրոյթ Ռեդ Ուինգս ՀԱԼ 82 14 51 65 48
1999-2000 Դետրոյթ Ռեդ Ուինգս ՀԱԼ 88 10 40 50 34
2000-2001 Ֆլորիդա Պանտերզ ՀԱԼ 26 5 6 11 10
2000-2001 Դետրոյթ Ռեդ Ուինգս ՀԱԼ 45 5 28 33 30
2001-2002 Դետրոյթ Ռեդ Ուինգս ՀԱԼ 88 16 38 54 54
2002-2003 Դետրոյթ Ռեդ Ուինգս ՀԱԼ 78 10 44 54 48
2003-2004 Նյու Ջերսի Դևիլս ՀԱԼ 50 1 10 11 20

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.kp.ru/daily/22459/7003/
  2. Трахтенберг Л. (2007-07-17)։ «Канадский профи из Воскресенска»։ Спорт-Экспресс։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-10-ին։ Վերցված է 2013-06-09 
  3. 3,0 3,1 «Igor Larionov»։ Hockey Hall of Fame and Museum։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-10-ին։ Վերցված է 2013-06-09 
  4. статья|автор=Farber, M.|заглавие=The Red Army|ссылка=http://sportsillustrated.cnn.com/vault/article/magazine/MAG1007857/index.htm%7Cиздание=Sports Illustrated|год=1996|том=84|выпуск=11
  5. Зырянов А. (2013-02-27)։ «Зал славы российского хоккея. Игорь Ларионов»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-10-ին։ Վերցված է 2013-06-09 
  6. Игорь Ларионов - хоккеист и винодел