Սասանյաններ
Սասանյաններ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ և արքայատոհմ |
Մասն է | Byzantine Egypt? |
Երկիր | Սասանյան Պարսկաստան |
Տիտղոսներ | «Մեծ շահնշահ Իրանի (Էրան, Արյաց) և ոչ-Իրանի (Անէրան)» կամ «Արյաց և անարյաց արքայից արքա» |
Հիմնադիր | Սասան |
Հիմնում | 224 թվական |
Ավարտ | 651 թվական |
Ազգային պատկանելիություն | պարսիկներ |
Դավանանք | Զրադաշտականություն |
Կրտսեր ճյուղեր | Bavand dynasty? |
Սասանյաններ, պարսկական շահնշահերի արքայատոհմ, որը 224-651 թվականներին[1] իշխել է Սասանյան Պարսկաստանի և հարևան կախյալ տարածքների վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայատոհմը ծագել է Պարս (կամ Ֆարս) երկրամասից և անվանակոչվել իր հիմնադրի՝ Սասանի անվամբ, որը Պարսի առաջին սասանյան արքայի՝ Պապակի հայրն էր։ Պապակի որդին՝ Արտաշիր Պապականը, 224 թվականին գահըկեց արեց պարթևների վերջին արքային՝ Արտավան Ե Պարթևին, և հիմնադրեց Սասանյան Պարսկաստանը։ Արտաշիր I-ի և Շապուհ I-ի գահակալման ժամանակաշրջանում տերությանը մեծ թվով տարածքներ են միացվել։ 3-րդ դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, Կրման, Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսների տիպի)։ Սասանյանների հաղթանակները Հռոմի նկատմամբ ամրապնդեցին իրենց պետությունը և հանգեցրին շահնշահի կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան Պարսկաստանի կազմավորման ժամանակ Սասանյանները հենվում էին զրադաշտական մոգերի ուժի վրա[2]։
III դարի վերջին և IV դարի սկզբին կայսրությունը կորցրել է արևելյան մի շարք տարածքներ, սակայն Շապուր II-ի օրոք (309-379 թվականներ) վերականգնվեց նախկինում կորցրած բոլոր տարածքները։ 387 թվականի պայմանագրով Սասանյաններին են անցնում նաև Միջագետքը և Մեծ Հայքի մեծ մասը[2]։
V դարում Հայաստանի, Աղվանքի, Վիրքի տեղական արքայատոհմերը փոխարինվեցին սասանյան դրածոներով։ V դարի 2-րդ կեսին ամբողջ Անդրկովկասում տեղի ունեցան ապստամբություններ, իսկ 571-572 թվականներին՝ Հայաստանում։ V դարավերջին մեկնարկած մազդեզական շարժումից հետո կայսրությունան կառավարման համակարգում, սոցիալ-քաղաքական կառուցվածքում և մշակութային ոլորտում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ[2]։
Խոսրով I Անուշիրվանի կառավարման շրջանում (531-579 թվականներ) հին ազնվականության մի մասը հայտնվել է պետությունից և թագավորից տնտեսական կախվածության մեջ, ինչպես նաև աճել է բյուրոկրատական համակարգի և պաշտոնյաների դերը։ VI դարասկզբից ի վեր տեղի են ունեցել մի շարք պատերազմներ ընդդեմ Բյուզանդիայի, որոնք ընթացել են փոփոխական հաջողություններով։ 558-568 թվականներին Սասանյանները ջախջախել են էֆթալիտներին և պետության կազմի մեջ են ընդգրկել Աֆղանստանի և Միջին Ասիայի մի շարք շրջաններ։ Մոտ 570 թվականին նվաճվել է Եմենը։ Մոտ 589 թվականին ջախջախվել են պետություն ներխուժած թյուրքերը։ 602-628 թվականներին ընդդեմ Բյուզանդիայի ընթացող երկարատև պատերազմն ավարտվեց բյուզանդական Հերակլ կայսեր հաղթանակով և հանգեցրեց երկու կայսրութոյւնների նյութական ռեսուրսների սպառմանը։ Այդ հանգամանքը, ինչպես նաև հարկերի կտրուկ ավելացումը, խաթարեցին Սասանյանների պետության քաղաքական և տնտեսական հզորությունը և հանգեցրին արաբների կողմից նվաճմանը[2]։
628-632 թվականների ընթացքում փոխվել է մոտ 10 շահնշահ, իսկ Հազկերտ III-ի օրոք Սասանյանների պետությունը նվաճվեց արաբների կողմից[2]։
Արքաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անուն | Կյանքի տարիներ | Պատկեր | Տիտղոս | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1 | Սասան | Տոհմի հիմնադիր | |||
2 | Պապակ | Էսթախրի շահ (209—220) | Սասանի որդին | ||
3 | Շապուհ | Էսթախրի շահ (209—220) | Պապակի որդին | ||
4 | Արտաշիր Պապական | Էսթախրի շահ (220—224) Էրանի մեծ շահնշահ (224—239) |
Պապակի որդին | ||
5 | Պերոզ I | Էրանի մեծ շահնշահ (239) | Արտաշիր Պապականի որդին | ||
6 | Շապուհ I | Էրանի մեծ շահնշահ (239—260) Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (260—274) |
Արտաշիր Պապականի որդին | ||
7 | Որմիզդ I | Հայաստանի մեծ շահ (260—274) Էրանի և Անէրանի շահնշահ (274) |
Շապուհ I-ի որդին | ||
8 | Հվարմիզդակ | Հայաստանի մեծ շահ (274) | Որմիզդ I-ի որդին | ||
9 | Հվարմիզդ | Հնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (276—291) | Շապուհի որդին | ||
10 | Վահրամ I | Գիլանի շահ (260—262) Կերմանի շահ (262—274) Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (274—276) |
Շապուհ I-ի որդին | ||
11 | Վահրամ II | Հնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (274—276) Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (276—293) |
Վահրամ I-ի որդին | ||
12 | Վահրամ III | Հնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (291—293) Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (293) |
Վահրամ II-ի որդին | ||
13 | Ատուրֆարնբագ | Մեշանի շահ (282—293) | |||
14 | Ներսեհ | Հնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (260—274) Հայաստանի մեծ շահ (274—293) Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (293—302) |
Շապուհ I-ի որդին | ||
15 | Որմիզդ II | Հնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (293—302), Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (302—309) |
Ներսեհի որդին | ||
16 | Շապուհ II | Հնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (302—309), Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (309—379) |
Հվարմիզդ II-ի որդին | ||
17 | Արտաշիր II | Քուշանների մեծ շահ (330—379), Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (379—383) |
Շապուհ II-ի որդին | ||
18 | Շապուհ III | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (383—388) | Շապուհ II-ի որդին | ||
19 | Վահրամ IV | Քուշանների մեծ շահ (379—388), Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (388—399) |
Շապուհ II-ի որդին | ||
21 | Վահրամ | Քուշանների մեծ շահ (388—421) | Վահրամ IV-ի որդին | ||
22 | Հազկերտ I | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (399—421) | Շապուհ III-ի որդին | ||
23 | Վահրամ V | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (421—439) | Հազկերտ I-ի որդին | ||
24 | Հազկերտ II | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (439—457) | Վահրամ V-ի որդին | ||
25 | Որմիզդ III | Քուշանների մեծ շահ (421—457), Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (457—459) |
Հազկերտ II-ի որդին | ||
26 | Ոերոզ | Քուշանների մեծ շահ (457—459), Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (459—484) |
Հազկերտ II-ի որդին | ||
27 | Բալաշ | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (484—488) | Հազկերտ II-ի որդին | ||
29 | Կավադ I | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (488—496, 498—531) | Պերոզ II-ի որդին | ||
31 | Զամասպ | Հայաստանի մեծ շահ (?—496) Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (496—498) |
Պերոզ II-ի որդին | ||
34 | Խոսրով I | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (531—579) | Կավադ I-ի որդին | ||
35 | Որմիզդ IV | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (579—590) | Խոսրով I-ի որդին | ||
Վահրամ Չուբին | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (590—591) | Սասանյան չէր | |||
36 | Բիստամ | Ատրպատականի շահ (590—596) | Խոսրով I-ի որդին | ||
37 | Խոսրով II | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (590—628) | Որմիզդ IV-ի որդին | ||
38 | Կավադ II | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (628) | Խոսրով II-ի որդին | ||
39 | Արտաշիր III | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (628—629) | Կավադ II-ի որդին | ||
Շահրվարազ | սպանվել է 630 թվականի հունիսի 9-ին | Շահնշահ (629) | Սասանյան չէր,
Խոսրով II-ի հրամանատարներից մեկը | ||
41 | Բորանդուխտ | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (629—630) | Խոսրով II-ի դուստրը | ||
42 | Ազարմիդուխտ | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (630—631) | Խոսրով II-ի դուստրը | ||
43 | Խոսրով V | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (631—632) | |||
44 | Հազկերտ III | սպանվել է 651 թվականին | Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (632—651) | Խոսրով II-ի որդին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дашков С. Б. Цари царей — Сасаниды. История Ирана III — VII вв. в легендах, исторических хрониках и современных исследованиях. — М.: СМИ-АЗИЯ, 2008. — 352 с. — 4000 экз. — ISBN 978-5-91660-001-8.
- Мишин Д. Е. Хосров I Ануширван (531–579), его эпоха и его жизнеописание и поучение в истории Мискавейха. — М.: Институт востоковедения РАН, 2014. — 696 с. — ISBN 978-5-89282-588-7
- Рыжов К. В. Сасаниды // Монархи. Древний Восток. — М.: Вече, 2006. — 576 с.
- Грантовский Э. А. {{{заглавие}}}.
- , ISBN 0857716662։
- Molavi, Afshin (2002), Persian pilgrimages: journeys across Iran (Illustrated ed.), W. W. Norton & Company, ISBN 0-393-05119-6, Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին
- Freedman, David Noel (2000), Michael J. McClymond (ed.), The Rivers of Paradise: Moses, Buddha, Confucius, Jesus, and Muhammad As Religious Founders, Wm. B. Eerdmans Publishing, ISBN 0-8028-2957-0
- Shapur Shahbazi, A. (2005), «Sasanian Dynasty», Encyclopedia Iranica, Columbia University Press, vol. 1
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասանյաններ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 193)։ |