Սանկտ Մորից (գերմ.՝ St. Moritz, ֆր.՝ Saint-Maurice, իտալ.՝ San Maurizio), կոմունա, առողջավայր Շվեյցարիայում։ Գտնվում է Գրաուբյունդեն կանտոնում` համանուն լճի ափին։ Մտնում է Մալոյա շրջանի մեջ։ Բնակչությունը 5.119 մարդ է (2006)։ Պաշտոնական կոդ` 3787։
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1137 թվականին։ Քաղաքի անվանումը հետագայում ստացավ գերմանական ձև և հնչողություն, սակայն կապը սուրբ Մավրիկիոսի հետ, միևնույն է, պահպանվեց։
1934, 1974, 2003 և 2017 թվականներին Սանկտ Մորիցում անցկացվել են լեռնադահուկային մարզաձևից աշխարհի առաջնությունները։ Ամեն տարի այստեղ կազմակերպվում են լեռնադահուկային մարզաձևի աշխարհի գավաթի առաջնությունները։
Սանկտ Մորիցը բոբսլեյի հայրենիքն է համարվում[2]։ Այստեղ կազմակերպվում են բոբսլեյի, սահնակային սպորտի և սկելետոնի մրցաշարեր։ Ի տարբերություն համանման խոշոր այլ կենտրոնների` սահուղին այստեղ բնական է և ամեն ձմեռ կրկին ձևավորվում է։
Կոմունան Բեռնի էլեկտրական երկաթուղով կապված է Բեռնինա լեռնանցքին։ Ալբուլա երկաթգծով կապված է Կուր քաղաքին` Գրաուբյունդեն կանտոնի մայրաքաղաքին, իսկ Էնգադինյան երկաթուղով` Վերին և Ներքին Էնգադինի բնակավայրերին։