Ռուանդայի տնտեսություն
Վիճակագրություն | |
---|---|
ՀՆԱ | 9 136 689 514,0948 $[1] |
ՀՆԱ-ի աճ | 5,9 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 748 $[3] |
Գնաճ (ՍԳԻ) | 7,3 ± 0,1 տոկոս[4] |
Ռուանդա, աշխարհի ամենաքիչ զարգացած երկրներից է, որտեղ բնակչության ավելի քան 90%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսությունում աշխատում է աշխատունակ բնակչության 90%-ը (2000 թվական), այն ապահովում է ՀՆԱ-ի 32%-ը (2015 թվական)։ Տարածքի 44%-ը հարմար է գյուղատնտեսության համար, նույնքան էլ՝ անասնաբուծության համար։ Ներքին սպառման համար աճեցվում է կարտոֆիլ (1,3 մլն տոննա), քաղցր կարտոֆիլ (885 հազար տոննա), մանիոկ (781 հազար տոննա), եգիպտացորեն (97 հազար տոննա)։ Արդյունաբերական մշակաբույսերից աճեցվում է սուրճ (22,5 հազար տոննա), ծխախոտ (3,8 հազար տոննա), թեյ (15 հազար տոննա, 18-րդ տեղ աշխարհում)։ Անտառները զբաղեցնում են տարածքի 12%-ը, փայտն օգտագործվում է բացառապես որպես վառելիք։
Գերակշռում է փոքրածավալ հողամասի սեփականությունը (ավելի ճիշտ՝ երկարաժամկետ վարձակալություն, քանի որ ամբողջ հողը պատկանում է պետությանը, և անհատներն ու կազմակերպությունները կարող են այն վարձակալել միայն 50-99 տարի ժամկետով)[5]։ 2005 թվականին նոր օրենքով գյուղատնտեսական նշանակության հողերն ազատվեցին հարկերից, արգելվեց 1 հեկտար կամ ավելի քիչ հողամասերի բաժանումը, իսկ հողամասի սեփականության առավելագույն չափը սահմանափակվեց 25 հեկտարով[5]։ Գյուղատնտեսության մեքենայացումը աննշան է՝ 1970 թվականին Ռուանդայում կար 55 տրակտոր, իսկ 2005 թվականին՝ 90: 1990-2009 թվականներին կտրուկ աճել է կարտոֆիլի (280-ից 1287 հազար տոննա), բրնձի (10-ից մինչև 95 հազար տոննա), թեյի (2-ից 21 հազար տոննա), կովի կաթի (88-ից 335 հազար տոննա) արտադրությունը[5]։ Միաժամանակ, 1990-2009 թվականներին կտրուկ նվազել է այծերի (1090 հազարից 3 հազարից պակաս), ոչխարների (390 հազարից 75 հազար) գլխաքանակը, սակայն զգալիորեն աճել է խոշոր եղջերավոր անասունների և խոզերի գլխաքանակը[5]։
Ձկնորսություն և ձկնաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտական հիմունքներով ձկնորսությամբ զբաղվում էին հիմնականում կոոպերատիվները։ Ձկան որսը աստիճանաբար ավելանում է՝ 1992 թվականին այն կազմել է 5,5 հազար տոննա, իսկ 2009 թվականին՝ 14,1 հազար տոննա[5]։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերությունում աշխատում է աշխատունակ բնակչության 10%-ը, այն ապահովում է ՀՆԱ-ի 14%-ը։ Ռուանդան աղքատ է օգտակար հանածոներով, ուստի հանքարդյունաբերության մասնաբաժինը փոքր է։ Արդյունահանվում է կասիտերիտ (1980 թվականին՝ 2000 տոննա, 2007 թվականին՝ 456 տոննա), վոլֆրամ, կոլթան, ինչպես նաև բնական գազ (2007 թվականին՝ 1,75 միլիոն մ³)[5]: Վերամշակող արդյունաբերությունը ներկայացված է հիմնականում գյուղատնտեսական հումքի վերամշակման, ներկերի, ցեմենտի, կոշիկի արտադրության ձեռնարկություններով։ Վերջին տարիներին շաքարավազի արտադրության մեջ հաջողություններ են գրանցվել, այն 2 հազար տոննայից (1990 թվական) հասել է 15 հազար տոննայի (2009 թվական)[5]։
2019 թվականին Ռուանդայում գործող Mara Phones-ը սկսեց արտադրել Աֆրիկայում առաջին սեփական սմարթֆոնը։ Գործարանը արժեցել է 24 մլն դոլար։ Նախկինում սմարթֆոնները հավաքվում էին աֆրիկյան այլ երկրներում՝ Ալժիրում, Եգիպտոսում, Եթովպիայում և Հարավային Աֆրիկայում։ Mara սմարթֆոնների առաջին արտահանման մատակարարումները նախատեսվում է հաստատել Անգոլայում և Կոնգոյում։ Սմարթֆոնի թողարկումը նշանավորում է Ռուանդայի անցումը առաջադեմ տեխնոլոգիաներով ապրանքների արտադրությանը. «Մենք դարձանք Աֆրիկայի առաջին սմարթֆոն արտադրողը, ապագայում Ռուանդան մտադիր է վերածվել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի[6]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայաններ
- ընդհանուր՝ 7 (2013), այդ թվում.
- ծածկույթով՝ 4
- առանց ծածկույթի՝ 3
Ավտոմեքենաների ճանապարհներ
- ընդհանուր՝ 14008 կմ, այդ թվում.
- ծածկույթով՝ 2662 կմ
- առանց ծածկույթի՝ 1346 կմ
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտահանում՝ 726,1 մլն դոլար (2015 թվական)
- Արտահանվող ապրանքներ՝ սուրճ, թեյ, կաշվի հումք
- Արտահանման գործընկերներ՝ Չինաստան 18,7%, ԿԺԴՀ 16,1%, Մալայզիա 10,3%, Թաիլանդ 8,6%, ԱՄՆ 8,2%, Սվազիլենդ 6,4%, Գերմանիա 5,8%, Պակիստան 5% (2014 թվական)
- Ներմուծում՝ 1,913 միլիարդ դոլար (2015 թվական)
- Ներմուծվող ապրանքներ՝ սննդամթերք, մեքենաներ, սարքավորումներ, պողպատ, վառելիք, ցեմենտ և շինանյութեր
- Ներմուծման գործընկերներ՝ Ուգանդա 15.6%, Քենիա 11.8%, Հնդկաստան 9.8%, Չինաստան 8.3%, ԱՄԷ 8.3%, Տանզանիա 5%, Բելգիա 5% (2014 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 [.m] masterhost - профессиональный хостинг сайтаwww.inafran.ru
- ↑ «Руанда начала производство первых африканских смартфонов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Евсеев В. И. Руанда. — М.: Мысль, 1974. — 96 с. — (Социально-экономические проблемы развивающихся стран). — 32 000 экз.
- Туйшиме Ж. Н. Развитие страхования сельскохозяйственного производства в Республике Руанда и основные направления его совершенствования // Проблемы экономики : научный журнал. — 2018. — С. 280—290. — ISSN 2225-5796.
- Туйшиме Ж. Н. Сельское хозяйство в Республике Руанда: состояние и перспективы развития // Проблемы экономики : научный журнал. — Белорусская государственная сельскохозяйственная академия, 2018. — № 1. — С. 280—288. — ISSN 2225-5796.