Կասիտերիտ
Արտաքին տեսք
| Կասիտերիտ | |
|---|---|
| Ընդհանուր | |
| Կատեգորիա | միներալների տեսակ |
| Բանաձև (կրկնվող միավորը) | SnO₂ |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.DB.05[1] |
| Դանա դասակարգում | 4.4.1.5 |
| Գույն | սև, շագանակագույն, կարմիր, դեղին և սպիտակ |
| Բյուրեղային համակարգ | տետրագոնային համակարգ[1] |
| Մոոսի կարծրություն | 6,5 ± 0,5 |
| Ենթակատեգորիա | rutile mineral group?[2][3] |
Կասիտերիտ (հունարեն՝ χασσίτερος-անագ), անագաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ SnO2 (Sn-ի պարունակությունը՝ 68-78%)։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Առաջացնում է մանր և խոշոր բյուրեղներ, դրուզներ։ Գույնը՝ մուգ մոխրագույն, սև, դեղին։ Կարծրությունը՝ 6-7, խտությունը՝ 6500—7100 կգ/մ³։ Հանդիպում է գրանիտային ապարների հիդրոթերմալ քվարց-սուլֆիդկասիտերիտային երակներում։ Հանքավայրեր կան Միջին Ասիայում, Ղազախստանում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Չինաստանում։ Անագի ստացման գլխավոր հանքային միներալն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 mineralienatlas
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 46. — ISBN 978-951-0-31579-8
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կասիտերիտ կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։ |