Ռենատա Սկոտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատա Սկոտտո
իտալ.՝ Renata Scotto
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1934(1934-02-24)[1][2][3][…]
ԾննդավայրՍավոնա, Իտալիայի թագավորություն[3]
Մահացել էօգոստոսի 16, 2023(2023-08-16)[4] (89 տարեկան)
Մահվան վայրՍավոնա, Իտալիա[5]
Քաղաքացիություն Իտալիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, կենսագիր, օպերային ռեժիսոր և մանկավարժ
ԱշխատավայրՍանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա և Ջուլիարդ դպրոց
Ամուսին‎Lorenzo Anselmi?
Պարգևներ և
մրցանակներ
 Renata Scotto Վիքիպահեստում

Ռենատա Սկոտտո (իտալ.՝ Renata Scotto, փետրվարի 24, 1934(1934-02-24)[1][2][3][…], Սավոնա, Իտալիայի թագավորություն[3] - օգոստոսի 16, 2023(2023-08-16)[4], Սավոնա, Իտալիա[5]), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո), թատերական ռեժիսոր։ Աչքի է ընկնում ոճի զգացողությամբ և երաժշտականությամբ, առավելապես հայտնի է բելկանտո ռեպերտուարի, Վերդիի և վերիստական օպերաներում դերերգերի կատարմամբ։ 2002 թվականից զբաղվում է օպերաների բեմականացմամբ և երգեցողության դասավանդմամբ (Սանտա Չեչիլիա ակադեմիայում (Իտալիա) և Ջուլիարդի դպրոցում (ԱՄՆ))։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատան ծնվել է Իտալիայի Սավոնա քաղաքում, որտեղ 18 տարի անց առաջին անգամ ելել է օպերային բեմ՝ կատարելով Վիոլետայի դերը Վերդիի «Տրավիատա» օպերայում։ 1953 թվականից հանդես էր գալիս Միլանի «Նուովո» օպերային թատրոնում, իսկ հաջորդ տարի՝ «Լա Սկալա»-ում։ 1957 թվականից ելույթ է ունեցել Լոնդոնում («Սիրո ըմպելիք»-ում կատարել է Ադինայի դերերգը)։ Հաջողությունն ուղեկցեց երգչուհուն 1957 թվականի Էդինբուրգի փառատոնին, որտեղ նա փոխարինեց Մարիա Կալլասին Ամինայի դերում «Լուսնոտը» օպերայում։ Սկոտտոյի՝ որպես երգչուհի կայացման վրա մեծ ազդեցություն է ունեցել իսպանացի երգչուհի և մանկավարժ Մերսեդես Լյոպարտը[8]։

1964 թվականին Լա Սկալա թատրոնի հետ Ռենատա Սկոտտոն առաջին անգամ համերգաշրջանով եղավ Մոսկվայում․ երգում էր «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում։

1965-1987 թվականներին Ռենատա Սկոտտոն համագործակցում է Մետրոպոլիտեն օպերայի հետ (առաջին բեմելը եղել է «Մադամ Բատերֆլայ» օպերայում), որտեղ կատարել է Լյուչիայիլ Լեոնորայի դերերգերը «Տրուբադուր»-ում, Ելիզավետայի դերերգը՝ «Դոն Կարլոս»-ում, Դեզդեմոնայի դերերգը։ Երգել է նաև Մյունխենում, Բեռլինում, Չիկագոյում (1960 թվականից), բազմիցս մասնակցել է Արենա դի Վերոնա փառատոնին (1964-1981)։ Սկոտտոյի երգանկում ներառված էին նաև դրամատիկական բնույթի դերերգեր, ինչպիսիք են Նորման, լեդի Մակբեթը, Ջոկոնդան Պոնկիելլիի համանուն օպերայում։ 1992 թվականին «Վարդերի ասպետը» օպերայում կատարել է մարշալուհու դերը (Մասիմո Բելլինիի թատրոն, Կատանիա), 1993 թվականին Ֆլորենտական երաժշտական մայիս փառատոնին հանդես է եկել Պուլենկի «Մարդկային ձայն» մոնոօպերայում։ 1997 թվականին կամերային ծրագրով ելույթ է ունեցել Մոսկվայում։ Ռենատայի երգացանկն ընդգրկում էր ընդհանուր առմամբ 40 դերերգ։

2011 թվականին Ռենատա Սկոտտոն ներառվեց Սանկտ Պետերբուրգում ընթացող Չայկովսկու անվան վոկալիստների միջազգային մրցույթի կազմում[9][10]։

Ռենատան ապրում է ԱՄՆ-ում, սակայն երկար ժամանակ անց է կացնում Եվրոպայում՝ որպես ռեժիսոր մասնակցելով թատերական ներկայացումների։ Դասավանդում է Հռոմի Սանտա Չեչիլիայի երաժշտական ակադեմիայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Միքայելի մրցանակ, 1994
  • Էմմի մրցանակ՝ Նյու Յորք Սիթի օպերայում «Տրավիատա» բեմադրության համար, 1995
  • Opera News Award 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատա Սկոտտո» հոդվածին։