Jump to content

Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ, տրանսնեպտունային մարմիններ են, որոնց ուղեծրերը գտնվում են Նեպտուն մոլորակի հետ ուղեծրային ռեզոնանսի մեջ, ամբողջ թվերի հարաբերությամբ (1:2, 2:3, 2:5 և այլն)։ Ռեզոնանսային մարմինները գտնվում են Կոյպերի գոտում կամ ավելի հեռու գտնվող Ցրված սկավառակում[1]։

Սեփական անուններ ունեն մարմինների խմբերը, որոնք գտնվում են հետևյալ ռեզոնանսային ուղեծրերում՝

Մարմինների տեղաբաշխումը և ուղեծրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսնեպտունային մարմինների տեղաբաշխումը։ Ռեզոնանսային մարմինները կարմիր են։

Նկարում պատկերված է հայտնի տրանսնեպտունային մարմինների (մեծ կիսաառանցքը մինչև 70 ա. մ.) տեղաբաշխումը, մոլորակների ուղեծրերի և Կենտավրոսների համեմատությամբ։ Ռեզոնանսային մարմինները նշված են կարմիր գույնով։ Նեպտունի հետ ուղեծրային ռեզոնանսները նշված են ուղղահայաց գծերով; 1:1 - Նեպտունի և նրա տրոյացի աստերոիդների ուղեծիրը, 2:3 - Պլուտինո (ներառյալ Պլուտոնը), մնացած գծերը ցույց են տալիս ավելի փոքրաքանակ ռեզոնանսային մարմինների խմբերը։

2:3 և 3:2 նշանակումները վերաբերվում են նույն մարմիններին և շփոթություն չի առաջացնում, քանի որ տրանսնեպտունային մարմնի պտույտի պարբերությունը միշտ մեծ է Նեպտունինից։ Երկու նշանակումներից ցանկացածը նշանակում է, որ Պլուտինոն կատարում է երկու պտույտ Արեգակի շուրջ Նեպտունի երեք պտույտի դիմաց։

Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմինների առաջացման աղբյուրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեպտուն մոլորակի ուղեծրի հետ ռեզոնանսում գտնվող մարմինների մանրամասն հետազոտությունները[2][3] ցույց տվեցին, որ ռեզոնանսային ուղեծրերի սահմանները չափազանց նեղ են, և մարմինը այս սահմաններում մնալու համար պետք է ունենա որոշակի քանակի էներգիա (ոչ շատ և ոչ էլ քիչ)։ Բավական է մեծ կիսաառանցքի աննշան շեղում այդ սահմաններից և մարմինը դուրս է գալիս ռեզոնանսից։

Տրանսնեպտունային մարմինների հայտնաբերմանը զուգընթաց, նկատվեց, որ Նեպտունի հետ 2:3 ռեզոնանսում գտնվող մարմինների քանակը պատահական չէ, այն անցնում է նրանց ընդհանուր քանակի 10 %-ը։ Ներկա պահին ենթադրվում է, որ այս մարմինները հավաքվել են այստեղ ավելի հեռավոր ուղեծրերից Նեպտունի միգրացիայի հետևանքով[4].

Հայտնի ռեզոնանսային ուղեծրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեզոնանս 2:3 (Պլուտինո, պտույտի պարբերությունը մոտ 250 տարի)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրկ մարմնի շարժումը Նեպտունի ուղեծրային պարբերության հավասար պարբերությամբ։ (Նեպտունը ցույց է տրված որպես անշարժ մարմին)
Պլուտոնի և նրա արբանյակների համեմատական չափերը, ալբեդոն և գույնը (վերևում) Օրկի և Իքսիոնի հետ։

Ներկայիս պահին ամենաշատ տրանսնեպտունային մարմիններ հայտնաբերվել է 2:3 ուղեծրային ռեզոնանսով, մոտ 39,4 ա. մ. հեռավորության վրա։ Այս պահին հայտնաբերված են 141 այսպիսի մարմիններ; որոնցից 92-ի գոյությունը հաստատված է[5]։ Այս ուղեծրով շարժվող մարմինները անվանում են պլուտինո, նրանցից առաջին հայտնաբերվածի՝ Պլուտոնի, անունով։ Առավել նշանակալի պլուտինոները[6]`

Ռեզոնանս 3:5 (պտույտի պարբերությունը մոտ 275 տարի)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի տվյալներով, հայտնի են 10 այսպիսի մարմիններ, որոնց մեծ կիսաառանցքը կազմում է 42,3 ա. մ., նրանցից են[6]`

Ռեզոնանս 4:7 (պտույտի պարբերությունը մոտ 290 տարի)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր մաիմինների խումբ (2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 24) 43,7 ա. մ. որղեծրով (այս խմբի կենտրոնում գտնվում են քյուբիվանոները)։ Այս մարմինները ունեն ոչ մեծ չափեր (մեկ բացառությամբ М>6) և հիմնականում էլիպտիկ ուղեծիր։ Հայտնի ուղեծրերով մարմիններ[6]`

Ռեզոնանս 1:2 («տուտինո», պտույտի պարբերությունը մոտ 330 տարի)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մարմինների ուղեծրերը գտնվում են 47,8 ա. մ. հեռավորության վրա Արեգակից և սովորաբար համարվում են Կոյպերի գոտու սահմանը։ Այս ուղեծրի վրա գտնվող մարմինները անվանում են «տուտինո»։ Նրանց թեքումը չի անցնում 15°-ից, իսկ էքսցենտրիսիտետը բավականին չափավոր է (0,1 - 0,3)[7]։ Այս տիպի մարմիններից ոչ բոլորն են առաջացել պլանետեզեմալից, որը դուրս էր մղվել այս ուղեծիր Նեպտունի միգրացիայով[8].

Տուտինո տեսակի մարմինների քանակը շատ ավելի քիչ է, քան Պլուտինոներինը (2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 15)։ Դա բացատրվում է նրանով, որ 1:2 ռեզոնանսը ավելի անկայուն է, քան 2:3; միայն տոտինոների 15 % կարողացել են մնալ իրենց ուղեծրերում վերջին 4 միլիարդ տարվա ընթացքում, ի համեմատություն, պլուտինոների՝ 28 %[7]: Հնարավոր է, որ ի սկզբանե տուտինոների քանակը եղել է ոչ պակաս, քան պլուտինոներինը, սակայն ժամանակի ընթացքում նրանց մեծամասնությունը անցել են այլ ուղեծրոր[7].

Ռեզոնանսային մարմինները նշված են կարմիրով

Հայտնի ուղեծրերով տուտինոներից են[6]`

Ռեզոնանս 2:5 (պտույտի պարբերությունը մոտ 410 տարի)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի 55,4 ա. մ. մեծ կիսաառանցքով ուղեծրերով մարմիններից են[6]`

2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 15 մարմիններ, որոնք ունեն 2:5 ռեզոնանս։

Այլ ռեզոնանսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Номинальная 7:12 либрация Հոմեայի նոմինալ 7:12 լիբերացիան։ Կարմիրից կանաչ գույնի անցումը ցույց է տալիս խավարածրի հատումները։

Այլ ռեզոնանսներով ուղեծրերի խմբորը ներառում են փոքր թվով մարմիններ։ Ստորև բերված են նրանցից մի քանիսը[6]`

Գտնվել են մի քանի մարմիններ պարզ, բայց հեռավոր ռեզոնանսներով[6]։

Հեռավոր մարմինների և գաճաճ մոլորակների ռեզոնանսները չեն ապացուցված, բայց հնարավոր են`

  • 7:12 (43,0 ա. մ., մոտ 283 տարի) Հոմեա[16] (ուղեծրի ռեզոնանսի մեծ հավանականություն)
  • 6:11 (45,0 ա. մ., մոտ 302 տարի) Մակեմակե[17] ((182294) 2001 KU76-ը հավանաբար գտնվում է 6:11 ռեզոնանսում)
  • 3:10 (67,0 ա. մ., մոտ 549 տարի) (225088) 2007 OR10 (հաշվարկումը հիմնված է մոտավոր ուղեծրի վրա)
  • 5:17 (67,0 ա. մ., մոտ 560 տարի) Էրիս[17] (նման ուղեծիր է գտնվել 2007 OR10 մարմնի մոտ)

Ռեզոնանս 1:1 (Նեպտունի տրոյացիներ, պտույտի պարբերությունը մոտ 165 տարի)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակ-Նեպտուն համակարգի L4 և L5 Լագրանժի կետերում գտնվել են մարմիններ, որոնց մեծ կիսաառանցքները մոտավորապես հավասար է Նեպտունի կիսաառանցքին։ Դա այսպես կոչված Նեպտունի «տրոյացիներն» են, անվանվել են Յուպիտերի տրոյացի աստերոիդների նման, գտնվում են 1:1 ուղեծրային ռեզոնանսում Նեպտունի հետ։ 2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնի են 8 այդպիսի մարմիններ՝

Միայն վերջին երկուսն են գտնվում L5 կետի մոտակայքում; մնացածը գտնվում են L4-ի մոտ[18].

Դասակարգման ձևերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ նոր հայտնաբերված մարմինների ուղեծրերը հայտնի են բավականին մեծ սխալանքով, հնարավոր է, որ այս մարմինների ուղեծրային ռեզոնանսները սխալմամբ են հաշվարկվել, և իրականում նրանք չեն գտնվում ռեզոնանսի մեջ։

Վերջին ժամանակներս անհրաժեշտ են հավելյալ տեղեկություններ, որպեսզի համարել ուղեծրերը ռեզոնանսային[19]. Հաշվարկի ձևը հետևյալն է, դիտարկվում են ևս երկու հնարավոր ուղեծրեր ամեն մարմնի համար (այդպիսինները միշտ կան, քանի որ դիտարկումները հնարավորություն չեն տալիս վերջնականորեն հաշվարկել ուղեծիրը)։ Բոլոր երեք ուղեծրերը հաշվարկվում են հաջորդ 10 միլիոն տարվա ընթացքում։ Եթե բոլոր երեքը մնում են ռեզոնանսային, ապա ուղեծրի ռեզոնանսային գնահատականը համարվում է ստուգված

Եթե միայն երկուսն են մնում ռեզոնանսային, ապա մարմինը համարվում է «հնարավոր ռեզոնանսային»։ Այն դեպքում եթե միայն մի ուղեծիրն է մնում ռեզոնանսային, անհրաժեշտություն է առաջանում այս մարմնի հետագա դիտարկումների ճշգրտելու նպատակով[19].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հան Ջ. Մալհոտրա Նեպտունի միգրացիան դեպի Կոյպերի գոտի Աստղագիտական ամսագիր, 130, Էջ՝ 2392-2414, Նոյեմբեր 2005.Full text on arXiv (անգլ.)
  2. Ռենու Մալոտրա, Նեպտունի ռեզոնանսների կառուցվածքը Կոյպերի գոտում։ Աստղագիտական ամսագիր հ.111, էջ.504 preprint (անգլ.)
  3. Ի. Ի. Չիանգ և Ա. Բ. Ջորդան, Կոյպերի գոտու Պլուտինոների և Տուտինոների մասին, Աստղագիտական ամսագիր, 124 (2002), Էջեր`3430-3444. (html) (անգլ.)
  4. Ռենու Մալոտրա, Պլուտոնի ուղեծրի ծագումը` Ազդեցությունները Արեգակնային համակարգում Նեպտունի ուղեծրից դուրս, Աստղագիտական ամսագիր, 110 (1995), Էջ. 420 Preprint (անգլ.)
  5. Տրանս-Նեպտունային մարմիններ (անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Դասակարգված ուղեծրերի ցանկը ՓՄԿ-ից Հոկտեմբեր, 2008 (անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 Մ. Տիսկարենո, Ռ. Մալոտրա (2008 թ․ ապրիլ). «Կոյպերի գոտու Ռեզոնանսային մարմինների քաոտիկ դիֆուզիան». 194. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն) (անգլ.)
  8. Պատրիկ Սոֆիա Լակավա և Տադաշի Մուկաի (2007 թ․ հուլիս). «Տրանսնեպտունային մարմինների դինամիկ դասակարգումը` Նրանց ծագումը, զարգացումը և փոխազդեցությունը». Իկարուս. 189 (1): 213–232. (անգլ.)
  9. Մարկ Բույե (2005-04-11 օգտագործելով 20 դիտարկումներ). «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 02GD32-ի համար». SwRI (Տիեզերական գիտությունների բաժին). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին. (անգլ.)
  10. Մարկ Բույե (2007-11-09 օգտագործելով 23 դիտարկումներ). «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 182397-ի համար». SwRI (Տիեզերական գիտությունների բաժին). Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին. (անգլ.)
  11. Մարկ Բույե (2005-12-06 օգտագործելով 41 դիտարկումներ). «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 119878-ի համար». SwRI (Տիեզերական գիտությունների բաժին). Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին. (անգլ.)
  12. Մարկ Բույե (2004-04-16 օգտագործելով 63 դիտարկումներից 62-ը). «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 82075-ի համար». SwRI (Տիեզերական գիտությունների բաժին). Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին. (անգլ.)
  13. «MPEC 2008-K28 : 2006 HX122». Փոքր մոլորակների կենտրոն. 2008 թ․ մայիսի 23. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին. (անգլ.)
  14. Մարկ Բույե (2007-04-21 օգտագործելով 14 դիտարկումներից 13-ը). «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 03LA7-ի համար». SwRI (Տիեզերական գիտությունների բաժին). Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին. (անգլ.)
  15. Մարկ Բույե (2008-03-03 օգտագործելով 23 դիտարկումներ 24-ից). «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 03YQ179-ի համար». SwRI (Տիեզերական գիտությունների բաժին). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  16. Դ. Ռագոզին, Մ. Ե. Բրաուն (2007 թ․ սեպտեմբերի 4). «Կոյպերի գոտու մարմին 2003 EL61 ընտանիքի թեկնածու անդամները և տարիքի գնահատումը». Աստղագիտական ամսագիր. 134 (6): 2160–2167. (անգլ.)
  17. 17,0 17,1 Թոնի Դան. «Էրիսի (2003 UB313) և Մակեմակեյի (2005 FY9) հնարավոր ռեզոնանսը». Գրավիթի Սիմուլյատոր. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին. (անգլ.)
  18. «Նեպտունի տրոյացիների ցանկը». Փոքր մոլորակների կենտրոն. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին. (անգլ.)
  19. 19,0 19,1 Բրետ Գլեդման, Բրայան Մարսդեն, Ս. Վանլարհոֆեն (2008). «Արտաքին Արեգակնային համակարգի անվանացանկը». Արեգակնային համակարգը Նեպտունից դուրս, ISBN 987-0-8165-2755-7.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]