Ռա (նավակներ)
«Ռա» (նորվ.՝ Ra), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի նախագծերից մեկն է, ըստ որի պետք էր կառուցել պապիրուսից նավակներ և Ատլանտյան օվկիանոսով կատարել գիտական ճանապարհորդություններ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուր Հեյերդալի այս գաղափարը կայանում էր նրանում, որպեսզի ապացուցի, թե ինչպես են հին աշխարհի ծովագնացները, ըստ մասնավորի եգիպտացիները, տրանսատլնտյան ուղևորություններ կատարել առագաստանավերով՝ օգտագործելով Կանարյան սառը հոսանքի ուժը։ Ըստ Հեյերդալի գիտաենթադրության, Մեքսիկայի և Պերուի հնդկացիները կարող են չլինել Բերինգի նեղուցով այստեղ թափանցած ցեղերի ժառանգները, այլ որևիցե ցեղի ժառանգները, ովքեր Ամերիկա են եկել Ատլանտյան օվկիոնոսով նավարկելիս։ Նորվեգացի ճանապարհորդը ընդհանուր եզրագծեր էր փնտրում մեզոամերիկյան բուրգերի, ինկերի ճարտարապետության և եգիպտական բուրգերի միջև[1]։
Նախկինում, մասնավորապես 1947 թվականին «Կոն-Տիկի» լաստանավով Թուր Հեյերդալն իր գիտարշավի ժամանակ ապացուցեց այն վարկածի հնարավորությունը, որ պոլինեզացիների նախնիները այդ խախաղօվկիանոսյան կղզիախումբ են ժամանել Հարավային Ամերիկայից նավարկելով։ «Ռա» նավակներով գիտարշավի մեկնելը Թուր Հեյերդալի մեկ այլ գիտաենթադրության ապացուցելն էր։
Ստեղծման պատմություն և գիտարշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռա» անվանումով առաջին նավակը ստեղծվել է՝ օգտվելով հինեգիպտական նկարներներից, գծագրերից և պահպանված մանրակերտներից։ Այն կառուցվում է Չադի Հանրապետության մասնագետների կողմից, քանի որ նրանք փորձառու էին Չադ լճով նավակներով ճանապարհորդելու գործում։ Որպես շինանյութ օգտագործվեց պապիրուսը, որը բերվել էր Թանա լճից՝ Եթովպիայից։
«Ռա» նավակը առաջին անգամ ջուր իջեցվեց Ատլանտյան օվկիանոսում՝ Մարոկկոյի ափերին, 1969 թվականի մայիսի 25-ին։ Հիսունվեց օր նավարկելուց հետո «Ռա» նավակն անցավ ավելի քան 5 հազար կիլոմետր ճանապարհ։ Դրանից հետո նավակն սկսեց աստիճանաբար ծռվել, քանի որ կային կառուցվածքային թերություններ, որոնք հաշվի չէին առնվել նավակները կառուցելիս օգտվելով եգիպտական գծագրերից։ Բացի այդ նավակի վրա մեծ քանակությամբ ջուր և սննդի պաշար կար, որը ծանրությանը չէր դիմանում։ Ի վերջո, «Ռա» նավակը կամաց-կամաց մասերի բաժանվեց։ Անձնկազմը ստիպված թողեց նավակը։ Չնայած անհաջող մեկնարկին, Թուր Հեյերդալը շարունակում էր պնդել իր վարկածը, ավելին, շահագրգռվածությունն էլ ավելի էր մեծանում, որպեսզի ապացուցի այն։
Հաջորդ տարի մեկնարկեցին նոր՝ «Ռա-II» նավակի կառուցման աշխատանքները։ Այս անգամ հաշվի առնվեցին բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք անտեսել էին «Ռա» նավակը կառուցելիս։ Այս անգամ նավաշինարարները Բոլիվիայից էին՝ Տիտիկակա լճի հնդկացիները։
«Ռա-II» նավակը կրկին Մարոկկոյի ափերից դուրս եկավ ճանապարհորդության[2]։ Այս անգամ Թուր Հեյերդալի երազանքն իրականացավ և նավակը բարեհաջող կերպով հասավ մինչև Բարբադոս՝ ապացուցելով այն հանգամանքը, որ հին ծովագնացները կկարողանային կատարել տրանսատլանտյան ուղևորություններ։ «Ռա-II» նավակի արձանագրած հաջողությունները գնահատվեցին որպես ապացույց, որ դեռևս նախապատմական ժամանակաշրջանում եգիպտացի ծովագնացները, միտումնավոր կամ ակամայից, կարող էին ճանապարհորդել մինչև Նոր աշխարհ։
Այս գիտարշավների մասին Թուր Հեյերդալը գրեց գիրք՝ «Ճանապարհորդություն Ռա նավակով», ինչպես որ գրել էր նախկին արշավախմբի մասին՝ «Ճանապարհորդություն Կոն-Տիկիով»։ Այս նոր գրքի մոտիվներով ստեղծվել է փաստավավերագրական կինոնկար։
Արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արևի աստծու հետքերով» հոդվածում, որը հրատարակվել է Կահիրեի «Egypt Travel Magazine»[3] ամսագրում, Թուր Հեյերդալն այսպես է արտահայտվում.
Նավակների անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուր Հեյերդալը գիտարշավի գաղափարը կյանքի կոչելու նպատակով տարբեր ռասաների, ազգային պատկանելիության, կրոնական և քաղաքական համոզմունքների անձինք է հավաքագրել։ Դրանով փորձել է համոզվել, որ այդ «փոքրիկ լողացող կղզու» վրա ինչպես են մարդիկ խաղաղությամբ համագործակցում միմյանց հետ։ Ամբողջ գիտարշավի ժամանակ, «Ռա» և «Ռա-II» նավակների անձնակազմերը մեծ թվով ապացույցներ ձեռք բերեցին, որոնք վերաբերում են Համաշխարհային օվկիանոսի աղտոտմանը։ Արդյունքները հաշվետվության ձևով ներկայացրին Միավորված ազգերի կազմակերպությանը:
«Ռա» նավակի անձնակազմ
- Նորվեգիա Թուր Հեյերդալ (գիտարշավի ղեկավար)
- ԱՄՆ Նորման Բեյքեր (ղեկապետ)
- Չադ Աբդուլլա Ջիբրին (պապիրուսի մասնագետ)
- Իտալիա Կառլո Մաուրի (կինոօպերատոր)
- ԽՍՀՄ Յուրի Սենկևիչ (բժիշկ)
- ԱՄԷ Ժորժ Սուրիալ (լուսանկարիչ)
- Մեքսիկա Սանտյագո Հենովես (մարդաբան)
«Ռա-II» նավակի անձնակազմ
- Նորվեգիա Թուր Հեյերդալ (գիտարշավի ղեկավար)
- ԱՄՆ Նորման Բեյքեր (ղեկապետ)
- Իտալիա Կառլո Մաուրի (կինոօպերատոր)
- Ճապոնիա Կեյ Օհարա (կինոօպերատոր)
- ԽՍՀՄ Յուրի Սենկևիչ (բժիշկ)
- ԱՄԷ Ժորժ Սուրիալ (լուսանկարիչ)
- Մեքսիկա Սանտյագո Հենովես (մարդաբան)
- Մարոկկո Մադաննի Աիտ Ուհաննի (քիմիկ-էկոլոգ)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ На «Ра» через Атлантику
- ↑ Экспедиция Тура Хейердала на папирусной лодке «Ра-2». Справка
- ↑ Т. Хейердал. По следам бога Солнца (перев. с англ.). — За рубежом. — № 21, 23—29 мая 1969 г.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thor Heyerdahl: Expedition Ra: Mit dem Sonnenboot in die Vergangenheit. Rowohlt Verlag, Reinbek 1976, ISBN 978-3-499-16863-5.
- Michael Davie: Atlantikfahrt im Boot aus Papyrus. In: Die Zeit, Nr. 22/1969, zum Beginn der ersten Ra-Überfahrt
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kon-Tiki-Museum Արխիվացված 2011-09-27 Wayback Machine (norwegisch)
- Park Pyramides de Güimar auf Teneriffa Արխիվացված 2010-01-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռա (նավակներ)» հոդվածին։ |