Թանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Թանա
ጣና ሐይቅ

Թանա լիճ
12°08′09″ հս․. լ. 37°19′19″ ավ. ե. / 12.1358° հս․. լ. 37.3220° ավ. ե. / 12.1358; 37.3220
Կոորդինատներ Կոորդինատներ: 12°0′0″ հս․ լ. 37°15′0″ ավ. ե. / 12.00000° հս․. լ. 37.25000° ավ. ե. / 12.00000; 37.25000
Երկիր Եթովպիա Եթովպիա
Ամենաբարձր կետը 1830 մ
Ավազանի մակերեսը 2156 կմ²
Ամենամեծ խորությունը 14 մ
Թափվող գետերը Կապույտ Նեղոս
Africa relief location map.jpg
Africa relief location map.jpg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Թանան (ամհ.՝ ጣና ሐይቅ), հայտնի է նաև որպես Ցանա կամ Դեմբիյա, լիճ է Աֆրիկայում, Եթովպական բարձրավանդակում, 1830 մետր բարձրության վրա։ Լիճն ունի տեկտոնական ծագում։ Մակերեսը՝ 3100-3600 կմ², կախված եղանակից և տե։ Մոտ 50 գետեր հոսում են դեպի լիճը: Այդ գետերից խոշորագույնը Փոքր Աբայն է, որը երբեմն անվանում են Վերին Կապույտ Նեղոս: Լճից սկիզբ է առնում Կապույտ Նեղոս գետը: Մինչև կառույցի պատնեշների ավարտը և ՀԷԿ-ի կառուցումը լճի մակարդակը փոփոխվել է կախված եղանակից: Լճի վրա կան ավելի քան 20 կղզիներ, որոնց մեծամասնության վրա քրիստոնեական վանքեր և եկեղեցիներ են: Եթովպիայի մի քանի կայսրեր և արքաներ թաղված են Դագա կղզում գտնվող վանքում։ Գոնդարը, որը Եթովպիայի մայրաքաղաքն էր XV֊XVI դարերում, գտնվում է լճից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Լճի ափին բնակչների հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է։ Բահր Դար և Գորգոռա քաղաքների միջև կա լաստանավային հաղորդակցություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png