Ռա (նավակներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ռա-II» նավակի կրկնօրինակը Կոն-Տիկի թանգարանում, Օսլո, Նորվեգիա
Կանարյան արշիպելագի Տեներիֆե կղզու «Park Piramides de Güimar» այգում տեղադրված «Ռա-II» նավակի կրկնօրինակը
Կանարյան արշիպելագի Տեներիֆե կղզու «Park Piramides de Güimar» այգում տեղադրված «Ռա-II» նավակի կրկնօրինակը մոտիկից

«Ռա» (նորվ.՝ Ra), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի նախագծերից մեկն է, ըստ որի պետք էր կառուցել պապիրուսից նավակներ և Ատլանտյան օվկիանոսով կատարել գիտական ճանապարհորդություններ:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուր Հեյերդալի այս գաղափարը կայանում էր նրանում, որպեսզի ապացուցի, թե ինչպես են հին աշխարհի ծովագնացները, ըստ մասնավորի եգիպտացիները, տրանսատլնտյան ուղևորություններ կատարել առագաստանավերով՝ օգտագործելով Կանարյան սառը հոսանքի ուժը: Ըստ Հեյերդալի գիտաենթադրության, Մեքսիկայի և Պերուի հնդկացիները կարող են չլինել Բերինգի նեղուցով այստեղ թափանցած ցեղերի ժառանգները, այլ որևիցե ցեղի ժառանգները, ովքեր Ամերիկա են եկել Ատլանտյան օվկիոնոսով նավարկելիս: Նորվեգացի ճանապարհորդը ընդհանուր եզրագծեր էր փնտրում մեզոամերիկյան բուրգերի, ինկերի ճարտարապետության և եգիպտական բուրգերի միջև[1]:

Նախկինում, մասնավորապես 1947 թվականին «Կոն-Տիկի» լաստանավով Թուր Հեյերդալն իր գիտարշավի ժամանակ ապացուցեց այն վարկածի հնարավորությունը, որ պոլինեզացիների նախնիները այդ խախաղօվկիանոսյան կղզիախումբ են ժամանել Հարավային Ամերիկայից նավարկելով: «Ռա» նավակներով գիտարշավի մեկնելը Թուր Հեյերդալի մեկ այլ գիտաենթադրության ապացուցելն էր:

Ստեղծման պատմություն և գիտարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռա» անվանումով առաջին նավակը ստեղծվել է՝ օգտվելով հինեգիպտական նկարներներից, գծագրերից և պահպանված մանրակերտներից: Այն կառուցվում է Չադի Հանրապետության մասնագետների կողմից, քանի որ նրանք փորձառու էին Չադ լճով նավակներով ճանապարհորդելու գործում: Որպես շինանյութ օգտագործվեց պապիրուսը, որը բերվել էր Թանա լճից՝ Եթովպիայից:

«Ռա» նավակը առաջին անգամ ջուր իջեցվեց Ատլանտյան օվկիանոսում՝ Մարոկկոյի ափերին, 1969 թվականի մայիսի 25-ին: Հիսունվեց օր նավարկելուց հետո «Ռա» նավակն անցավ ավելի քան 5 հազար կիլոմետր ճանապարհ: Դրանից հետո նավակն սկսեց աստիճանաբար ծռվել, քանի որ կային կառուցվածքային թերություններ, որոնք հաշվի չէին առնվել նավակները կառուցելիս օգտվելով եգիպտական գծագրերից: Բացի այդ նավակի վրա մեծ քանակությամբ ջուր և սննդի պաշար կար, որը ծանրությանը չէր դիմանում: Ի վերջո, «Ռա» նավակը կամաց-կամաց մասերի բաժանվեց: Անձնկազմը ստիպված թողեց նավակը: Չնայած անհաջող մեկնարկին, Թուր Հեյերդալը շարունակում էր պնդել իր վարկածը, ավելին, շահագրգռվածությունն էլ ավելի էր մեծանում, որպեսզի ապացուցի այն:

Հաջորդ տարի մեկնարկեցին նոր՝ «Ռա-II» նավակի կառուցման աշխատանքները: Այս անգամ հաշվի առնվեցին բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք անտեսել էին «Ռա» նավակը կառուցելիս: Այս անգամ նավաշինարարները Բոլիվիայից էին՝ Տիտիկակա լճի հնդկացիները:

«Ռա-II» նավակը կրկին Մարոկկոյի ափերից դուրս եկավ ճանապարհորդության[2]: Այս անգամ Թուր Հեյերդալի երազանքն իրականացավ և նավակը բարեհաջող կերպով հասավ մինչև Բարբադոս՝ ապացուցելով այն հանգամանքը, որ հին ծովագնացները կկարողանային կատարել տրանսատլանտյան ուղևորություններ: «Ռա-II» նավակի արձանագրած հաջողությունները գնահատվեցին որպես ապացույց, որ դեռևս նախապատմական ժամանակաշրջանում եգիպտացի ծովագնացները, միտումնավոր կամ ակամայից, կարող էին ճանապարհորդել մինչև Նոր աշխարհ:

Այս գիտարշավների մասին Թուր Հեյերդալը գրեց գիրք՝ «Ճանապարհորդություն Ռա նավակով», ինչպես որ գրել էր նախկին արշավախմբի մասին՝ «Ճանապարհորդություն Կոն-Տիկիով»: Այս նոր գրքի մոտիվներով ստեղծվել է փաստավավերագրական կինոնկար:

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևի աստծու հետքերով» հոդվածում, որը հրատարակվել է Կահիրեի «Egypt Travel Magazine»[3] ամսագրում, Թուր Հեյերդալն այսպես է արտահայտվում.

Aquote1.png Եգիպտական քաղաքակրության նմանությունը Մեքսիկական քաղաքակրթության հետ միայն բուրգերով չի սահմանափակվում… Ե՛վ Մեքսիկայում, և՛ Եգիպտոսում գոյություն են ունեցալ բարձր զարգացած հիերոգլիֆային համակարգեր… Գիտնականները նմանություն են գտնում նաև տաճարների ու դամբարանների որմնանկարների միջև: Ատլանտյան օվկիոնոսի երկու կողմերի այդ քաղաքակրթություններն էլ իմանալով շինարարության բոլոր հմտությունները, չգիտեին կամարի մասին: Ուշադրության է հատկապես արժանի կիկլոպյան հսկա քարերով մարդակերպ արձանների գոյությունը երկու երկրներում էլ: Երկուսում էլ բարձր զարգացվածության մակարդակի վրա էին աստղագիտական գիտելիքներն ու օրացուցային համակարգը: Մեքսիկայում և Եգիպտոսում կատարելագործված էր գանգի ոսկրաշաղափման պրակտիկան, ինչպես նաև երկու տարածաշրջաններում մումիաներ ստեղծելու ավանդույթը: Այս և բազմաթի այլ նմանությունները գալիս են ապացուցելու այն վարկածը, որ մի անգամ, կամ էլ բազմաթիվ անգամներ Միջերկարական ծովի նավերը հասել են Ատլանտյան օվկիանոսի ամերիկյան ափ և այստեղ են բերել մեքսիական քաղաքակրթության հիմքերը...
- Թուր Հեյերդալ
Aquote2.png


Նավակների անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուր Հեյերդալը գիտարշավի գաղափարը կյանքի կոչելու նպատակով տարբեր ռասաների, ազգային պատկանելիության, կրոնական և քաղաքական համոզմունքների անձինք է հավաքագրել: Դրանով փորձել է համոզվել, որ այդ «փոքրիկ լողացող կղզու» վրա ինչպես են մարդիկ խաղաղությամբ համագործակցում միմյանց հետ: Ամբողջ գիտարշավի ժամանակ, «Ռա» և «Ռա-II» նավակների անձնակազմերը մեծ թվով ապացույցներ ձեռք բերեցին, որոնք վերաբերում են Համաշխարհային օվկիանոսի աղտոտմանը: Արդյունքները հաշվետվության ձևով ներկայացրին Միավորված ազգերի կազմակերպությանը:

«Ռա» նավակի անձնակազմ

  • Նորվեգիա Նորվեգիա Թուր Հեյերդալ (գիտարշավի ղեկավար)
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նորման Բեյքեր (ղեկապետ)
  • Չադ Չադ Աբդուլլա Ջիբրին (պապիրուսի մասնագետ)
  • Իտալիա Իտալիա Կառլո Մաուրի (կինոօպերատոր)
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Յուրի Սենկևիչ (բժիշկ)
  • ԱՄԷ ԱՄԷ Ժորժ Սուրիալ (լուսանկարիչ)
  • Մեքսիկա Մեքսիկա Սանտյագո Հենովես (մարդաբան)

«Ռա-II» նավակի անձնակազմ

  • Նորվեգիա Նորվեգիա Թուր Հեյերդալ (գիտարշավի ղեկավար)
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նորման Բեյքեր (ղեկապետ)
  • Իտալիա Իտալիա Կառլո Մաուրի (կինոօպերատոր)
  • Ճապոնիա Ճապոնիա Կեյ Օհարա (կինոօպերատոր)
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Յուրի Սենկևիչ (բժիշկ)
  • ԱՄԷ ԱՄԷ Ժորժ Սուրիալ (լուսանկարիչ)
  • Մեքսիկա Մեքսիկա Սանտյագո Հենովես (մարդաբան)
  • Մարոկկո Մարոկկո Մադաննի Աիտ Ուհաննի (քիմիկ-էկոլոգ)

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. На «Ра» через Атлантику
  2. Экспедиция Тура Хейердала на папирусной лодке «Ра-2». Справка
  3. Т. Хейердал. По следам бога Солнца (перев. с англ.). — За рубежом. — № 21, 23—29 мая 1969 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]