Պրիմորսկի (հուշահամալիր)
Պրիմորսկի հուշահամալիր | |
---|---|
Պրիմորսկի հուշահամալիրը | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պետերգոֆ |
Շինության ձև | Հուշահամալիր |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Primorsky (Memorial) Վիքիպահեստում |
Պրիմորսկի հուշահամալիր (ռուս.՝ Приморский мемориальный комплекс, Приморский мемориал), հիշատակային կառույցների համալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Պետերգոֆում (Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզ)` Պետրոդվորեցի ժամացույցի գործարանի և Անգլիական այգու մոտակայքում` դեպի Լոմոնոսով և Գոստիլիցա (Հին Պետերգոֆ) տանող ճանապարհների հատման վայրում։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրը կառուցվել է քաղաքի` Հայրենական մեծ պատերազմի տարիներին կործանված մասի տեղում։ «Մինչև 1941 թվականն այստեղ եղել է Պետերգոֆի ավելի քան մեկ տասնյակ փողոց, որտեղ կանգնած էին շինարարների մի քանի սերունդների տներ»,- ասում է կորսված Մեծ արվարձանի տեղում տեղադրված հիշատակային քարի գրությունը։
Համալիրը բացվել է աստիճանաբար. 1961 թվականին Օրանիենբաումի հենակետի ծովափնյա սահմանին տեղադրվել է պաշտպանների խորաքանդակներով գրանիտե կոթող (ճարտարապետներ` Տ. Ն. Վորոնիխին, Մ. Կ. Մելիկով, Վ. Ն. Շչերբին և այլք)։ 1964-1971 թվականներին ձևավորվել է մարտերում զոհված խորհրդային զինվորների և Պետրոդվորեցի (Պետերգոֆի) ազատագրումից հետո ականազերծման ժամանակ զոհված սակրավորների եղբայրական հիշատակային գերեզմանատան համակառույցը (ճարտարապետ` Օ. Ի. Սոկոլով)։ 1967 թվականին դեպի Օրանիենբաում տանող մայրուղու մյուս կողմում տնկվել է 350 կենսածառ, նման բալթիացի այն նավաստիներին, որոնք այստեղ շղթաներով նետվում էին սվիններով գրոհի։
Արդի վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշահամալիրը Պետրոդվորցովի շրջանի և նրա շրջակայքի բնակիչների և իշխանությունների մշտական ուշադրության օբյեկտ է։ Հուշահամալիրի մոտ ավանդաբար անցկացվում են տոնական միջոցառումներ ի պատիվ Հաղթանակի օրվա և Շրջափակման լիակատար վերացման օրվա, այստեղ մեկնարկում են վետերանների երթեր և հեծանվավազքեր[1], այստեղ, ըստ ավանդույթի, գալիս են ծաղիկներ տեղադրելու նորապսակները։ 2014 թվականին բազմիցս ենթարկվել է չարտոնված «վերանորոգումների»[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В Ленинградской области старутует велопробег в честь Дня Победы. Информационное агентство Регнум». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Позолотить — значит восстановить: краевед из Петергофа самовольно перекрашивает памятники // НТВ.Ru
- ↑ «Вестник Петродворцового района. — Санкт-Петербург, 2014. — № 10. — 14 августа» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Приморский мемориальный комплекс в Энциклопедии Санкт-Петербург Արխիվացված 2012-05-12 Wayback Machine
- Орешкова Е. По местам воинской славы Արխիվացված 2008-12-28 Wayback Machine // Газета Вести. Ленинградская область
- Гранитный обелиск на сайте Зелёного пояса Славы