Պոլիպեպտիդներ
Պոլիպեպտիդներ (հուն․՝ πεπτος - սննդարար) պոլի․․․ և պեպտոիդ), բազմաթիվ (6-ից մինչև 90) ամինաթթվային մնացորդներից բաղկացած օրգանական նյութեր։
Պոլիպեպտիդների մոլեկուլային զանգվածի վերին սահմանը 6000 է (ավելի բարձրը սպիտակուցներ են)։ Օրգանիզմում առաջանում են ամինաթթուներից՝ կենսասինթեզի կամ սպիտակուցների հիդրոլիզի հետևանքով։
Պոլիպեպտիդների հակադրություն սպիտակուցների, կարող են անցնել կիսաթափանցիկ թաղանթների միջով։
Ցածրամոլեկուլային պոլիպեպտիդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածրամոլեկուլային պոլիպեպտիդները ֆիզիկական և քիմիական հատկություններով ամինաթթուների մոտ բյուրեղային նյութեր են։
Բարձրամոլեկուլային պոլիպեպտիդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրամոլեկուլային պոլիպեպտիդները ջրում առաջացնում են կոլոիդ լուծույթներ։ Բազմաթիվ պոլիպեպտիդներ կենսաբանորեն ակտիվ միացություններ են՝ անտիբիոտիկներ, տոքսիններ, հորմոններ (α- և β- մելանախթանիչ հորմոններ, գլյուկագոն, β-լիպոպրոտեին և այլն)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 359)։ |