Jump to content

Պոլ Հագիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Հագիս
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1953(1953-03-10)[1][2][3] (71 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՍաենթոլոգիա
ԿրթությունFanshawe College? և H. B. Beal Secondary School?
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱմուսինDeborah Rennard?
Ծնողներհայր՝ Edward Haggis?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկայի գրողների գիլդիա, Արևելյան
 Paul Haggis Վիքիպահեստում

Պոլ Էդվարդ Հագիս (անգլ.՝ Paul Edward Haggis մարտի 10, 1953(1953-03-10)[1][2][3], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա), կանադա-ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և կինոռեժիսոր, որն իր կարիերան սկսել է ամերիկյան և կանադական տարբեր հեռուստասերիալներ ստեղծելով։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Հագիսը ծնվել է 1953 թվականի մարտի 10-ին Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում[4]՝ Մերի Իվոնի (ծննդյամբ Մեթքալֆ) և Էդվարդ Գ․ Հագիսի ընտանիքում[5]։ Լոնդոնի (Օնտարիո նահանգ) «Պատկերասրահ» թատրոնը պատկանել է նրա ծնողներին և Հագիսը թատրոնում աշխատանքի շնորհիվ ստացել է իր առաջին փորձը արվեստի ոլորտում[6]։ Նա սովորել է Ս. Թոմասի լրացուցիչ տարրական դպրոցում[7] և ոգեշնչված լինելով Ալֆրեդ Հիչքոքի և Ժան Լյուկ Գոդարի ստեղծագործություններով՝ ավելի ուշ տեղափոխվել է արվեստ ուսումնասիրելու Հ․ Բ․ Բիլայի միջնակարգ դպրոցում[4]։ Միքելանջելո Անտոնիոնիի «Լուսանկարի մեծում» ֆիլմը դիտելուց հետո, նա մեկնել է Անգլիա՝ լուսանկարչի մասնագիտություն սովորելու համար[4]։ Հագիսը հետագայում վերադարձել է Կանադա, որպեսզի ֆիլմի ուսումնասիրությունը շարունակի Ֆենշո քոլեջում[4]։ 1975 թվականին Հագիսը տեղափոխվել է Լոս Անջելես՝ սցենարիստի կարիերա սկսելու համար աշխատանքի տեղավորվելով հեռուստատեսությունում[4][6]։

Հագիսը սկսել է աշխատել որպես այնպիսի հեռուստատեսային ծրագրերի սցենարիստ, ինչպիսիք են «Սիրո նավակ», «Մի անգամ՝ մեկ անգամից», «Տարբեր նախասիրություններ» և «Փաստեր կյանքից»[6]։ «Փաստեր կյանքից» սերիալում նա առաջին անգամ իրեն փորձել է որպես պրոդյուսեր[6]։ 1980-1990-ական թվականներին Հագիսը գրել է սցենարներ մի քանի սերիալների համար, որոնց թվում են՝ «Թրեյսի Ուլմանի շոուն», «Կտրուկ հարավ» և «Լոս Անջելեսի օրենքը»[6]։ Նա եղել է «Ուոքեր՝ տեխասի ռենջեր» և «Ընտանեկան օրենք» հեռուստասերիալի ստեղծողներից մեկը (նա եղել է նաև այդ սերիալի գործադիր պրոդյուսերը)[6]։

Նա գործընկեր կինեմատոգրաֆիստների ճանաչումն է ձեռք բերել «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմում իր աշխատանքի համար, որը Allmovie-ն որպես պրոդյուսերի անվանել է «լուրջ ձեռքբերում» և «առաջին նշանակալի փորձը գեղարվեստական ֆիլմերում»[6]։ Հագիսը կարդացել է երկու պատմություններ, որոնք գրել է բռնցքամարտի մարզիչ Ջերի Բոյդը՝ Ֆ․ Կս․ Տուլ․ կեղծանվամբ[6]։ Հագիսը ձեռք է բերել այդ պատմության իրավունքները և գրել է դրա հիման վրա սցենար, որով էլ բեմադրել է ֆիլմը։ Քլինթ Իսթվուդը խաղացել է ֆիլմի գլխավոր դերում, ինչպես նաև եղել է ֆիլմի ռեժիսորը։ «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմի համար ստացել է չորս «Օսկար» մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[6]։

«Միլիոն դոլարանոց աղջիկը» կինոնկարից հետո Հագիսը աշխատել է «Բախում» ֆիլմի վրա[6]։ Այս անգամ նա ինքն է հորինել բնօրինակ գաղափարը, իսկ հետո գրել է սցենարը և նկարահանել ֆիլմը, ինչը նրան թույլ է տվել ավելի շատ վերահսկել կինոնկարի ստեղծման գործընթացը[6]։ «Բախում»-ը դարձել է նրա կարիերայում երկրորդ կարճամետրաժ ֆիլմը (առաջին եղել է 1993 թվականի «Կարմիր տաքություն» ֆիլմը)։ «Բախում»-ը արժանացել է քննադատների դրական ընդունելությունը, իսկ Ռոդջեր Էբերթը այն անվանել է 2005 թվականի լավագույն ֆիլմ[6]։ Նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրգինալ սցենար» անվանակարգերում, ինչպես նաև ևս երեք անվանակարգերում։ Հագիսը ստացել է երկու մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ»-ի (որպես պրոդյուսեր) և «Լավագույն օրգինալ սցենար»-ի համար։ Նա դարձել է առաջին մարդը, որը սցենար է գրել տարվա երկու լավագույն ֆիլմերի համար[8]։

Վերջին նախագծերի թվում են Ջեյմս Բոնդի մասին պատմող «Կազինո Ռոյալ» և «Գթասրտության քվանտ» ֆիլմերը, որտեղ նա հանդես է եկել որպես սցենարիստ։ 2007 թվականին նա Մարկ Բոալի՝ Playboy ամսագրում հրապարակված հոդվածով նկարահանել է «Էլայի հովտում» ֆիլմը, որտեղ պատմվում է հոր մասին, որը փնտրում է Իրաքի պատերազմական գոտուց վերջերս վերադարձած իր որդու մահվան պատճառը։ Կինոժապավենը Վենետիկի 64-րդ կինոփառատոնում ստացելէ SIGNIS մրցանակ (հաղորդակցության գծով Համաշխարհային կաթոլիկական ասոցիացիայի կողմից)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Սանտա Մոնիկայում[9]։

1977-1994 թվականներից ամուսնացած է եղել Դիանոյ Ջեթեսի հետ, որը նրա համար լույս աշխարհ է բերել երեք աղջիկ։ 1997-2012 թվականներին ամուսնացել է դերասանուհի և երգչուհի Դեբորա Ռենարդի հետ, որը ունեցել է որդի՝ Ջեյմսին[10][11]։

2009 թվականին ստեղծել է Artists for Peace and Justice ոչ առևտրային կազմակերպությունը, որն օգնություն է ցույց տվել Հայիթիի Հանրապետությունան աղքատ երիտասարդներին[12][13]։

Հագիսը Սաենթոլոգիայի եկեղեցու անդամ էր[14] և պնդում էր, որ 35 տարվա ընթացքում ակտիվորեն մասնակցություն է ունեցել այդ կազմակերպությունում[15]։ 2009 թվականի հոկտեմբերին նա լքել է կազմակերպությունը[16]։ Հագիսը նման քայլի է դիմել Սան Դիեգոյում՝ սաենթոլոգիայի եկեղեցու տեղական բաժանմունքի կողմից արված հայտարարության պատճառով՝ ի աջակցություն 8-րդ առաջարկության, որը պահանջում էր օրենսդրորեն արգելել միասեռների ամուսնությունը Կալիֆորնիայում[15]։

Հագիսը գրելով սաենթոլոգիայի եկեղեցու ներկայացուցիչ Թոմի Դևիսին, առաջարկել է դատապարտել այդ օրինագիծը, և երբ Դևիսը պատասխանել է լռությամբ, Հագիսը հայտարարել է, որ «Լռությունը համաձայնության նշան է, Թոմի՛: Ես հրաժարվում եմ տալ իմ համաձայնությունը»[15][16][17]։ Այնուհետև նա թվարկել է այլ պահանջներ սաենթոլոգիայի վերաբերյալ, ներառյալ՝ իր բոլոր նախկին ընկերների հետ հարաբերությունների արգելքները և ԶԼՄ-ներում գաղտնի տեղեկություններ տարածելը համայնքի նախկին անդամների մասին, որոնք լքել են կազմակերպությունը[15][16]։ The Observer-ը Հագիսի հեռանալը սաենթոլոգիայից մեկնաբանել է այսպես․ «Հագիսի որոշումը թողնել սաենթոլոգիան, կարծես կրկին դժվարություններ է առաջացրել հանրային կապերի ոլորտում, ոչ պակաս Հոլիվուդի աստղերի փողերից կախվածության պատճառով՝ իր ամենաթանկ դասընթացներից և գովազդներից եկեղեցու համար եկամուտ ստանալու աղբյուր»[18]։ 2015 թվականին Հագիսը պատմել է իր սաենթոլոգիայի եկեղեցում գտնվելու պատմությունը Ալեքս Գիբնիի «Տեսիլք» («Ճանապարհ դեպի կղեր․ սաենթոլոգիա և հավատքի զնդան») վավերագրական ֆիլմում։

Հարցազրույցում Դենի Ռազերն ասել է, որ ինքը եղել է աթեիստ[19]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1975 ս Մի անգամ՝ մեկ անգամից One Day at a Time սցենարիստ
1977 ս Սիրո նավակ The Love Boat սցենարիստ
1978 ս Տարբեր նախասիրություններ Diff'rent Strokes սցենարիստ
1979 ս Փաստեր կյանքից The Facts of Life պրոդյուսեր, սցենարիստ
1979 ս Պլաստիկ մարդու կատակերգական-արկածային շոուն The Plastic Man Comedy/Adventure Show սցենարիստ
1980 ս Ռիչի Ռիչիի և Սկուբի Դուի շոուները The Ri¢hie Ri¢h/Scooby-Doo Show սցենարիստ
1986 ս Լոս Անջելեսի օրենքը L.A. Law սցենարիստ
1987 ս Թրեյսի Ուլմանի շոուն The Tracey Ullman Show սցենարիստ
1987 ս Եռեսուն և ավել thirtysomething պրոդյուսեր, սցենարիստ
1994 ս Կտրուկ հարավ Due South ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1997 ս Կտրուկ հարավ Due South սցենարիստ
1999 ս Ընտանեկան իրավունքներ Family Law ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2003 ս Պարոն Սթերլինգ Mister Sterling սցենարիստ
2007 ս Դոնել եղբայրները The Black Donnellys ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2008-2009 ս Բախում Crash պրոդյուսեր
2015 մս Ցույց տվեք ինձ հերոսին Show Me a Hero ռեժիսոր, պրոդյուսեր

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ Կարմիր ջերմություն One Day at a Time ռեժիսոր, սցենարիստ
2004 ֆ Միլիոն դոլարանոց աղջիկը Million Dollar Baby սցենարիստ, պրոդյուսեր
2004 ֆ Բախում Crash ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2006 ֆ Հրաժեշտի համբույր The Last Kiss սցենարիստ
2006 ֆ Նամակներ Իվոդզիմից Letters from Iwo Jima սցենարիստ, պրոդյուսեր
2006 ֆ Մեր հայրերի դրոշները Flags of Our Fathers սցենարիստ
2006 ֆ Կազինո Ռոյալ Casino Royale սցենարիստ
2007 ֆ Էլայի հովտում In the Valley of Elah ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2008 ֆ Գթասրտության քվանտ Quantum of Solace սցենարիստ
2009 ֆ Տերմինատոր։ Փրկիչը Terminator Salvation սցենարիստ
2010 ֆ Վերջին երեք օրը The Next Three Days ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2013 ֆ Երրորդ անձ Third Person ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ
2015 ֆ Տեսիլք Going Clear: Scientology and the Prison of Belief մասնակից

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Turner Classic Movies staff (2009). «Biography for Paul Haggis». Turner Classic Movies. Time Warner. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Riggs, Thomas Contemporary Theatre Film & Television. — Gale / Cengage Learning, 2003. — С. 181. — ISBN 0-7876-6363-8
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 Albertson, Cammila (2009). «Paul Haggis - Biography». Allmovie. Macrovision Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. Rumelski, Kathy (2006 թ․ սեպտեմբերի 12). «London fans toast Haggis». Jam! Showbiz. Canoe Inc. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Salem, Rob (2007 թ․ փետրվարի 25). «Who needs Oscar? He has a mob: Nominee Paul Haggis returns to TV with new crime saga». Toronto Star. www.thestar.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Whipp, Glenn (2005 թ․ մայիսի 8). «The 'Crash' of '05 - Paul Haggis explores intolerance and isolation in modern L.A.». Los Angeles Daily News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. Paul Haggis And Deborah Rennard File For Divorce, WENN, May 18, 2012
  11. «Paul Haggis and Deborah Rennard file for divorce | Showbiz | News | Daily Express». Express.co.uk. 2012 թ․ մայիսի 18. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. Tang, Syl (2014 թ․ փետրվարի 17). «Paul Haggis Receives Millions From Bovet Watches for Haiti Help». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  13. Dekel, Jon (2012 թ․ սեպտեմբերի 24). «Paul Haggis' quest for Peace and Justice in Haiti». Canada.com[en]. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  14. Irish Independent staff (2008 թ․ հունվարի 26). «The silence of Cruise's 'sinister' Cult». Irish Independent.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Brooks, Xan (2009 թ․ հոկտեմբերի 26). «Film-maker Paul Haggis quits Scientology over gay rights stance». The Guardian. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. 16,0 16,1 16,2 Ortega, Tony (2009 թ․ հոկտեմբերի 25). «'Crash' Director Paul Haggis Ditches Scientology». Runnin' Scared. The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. Moore, Matthew (2009 թ․ հոկտեմբերի 26). «Crash director Paul Haggis quits Church of Scientology over gay marriage opposition». The Daily Telegraph. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  18. Beaumont, Peter; Toni O'Loughlin, Paul Harris (2009 թ․ նոյեմբերի 22). «Celebrities lead charge against Scientology: Hollywood figures quit 'rip-off' church as Australian prime minister threatens parliamentary inquiry into its activities». The Observer. The Guardian. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
  19. «Intimate interview with Paul Haggis». Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Հագիս» հոդվածին։