Պինտուրիկիո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինտուրիկիո (այլ կիրառումներ)
Պինտուրիկիո | |
---|---|
ինքնադիմանկար | |
Ի ծնե | Bernardino di Betto di Biagio |
Ծնվել է | 1454[1][2][3][…] |
Ծննդավայր | Պերուջա, Իտալիա[2][1][3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1513[4][5][6][…] |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[2][1] |
Քաղաքացիություն | Q25934646? |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարիչ, մանրանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q3612411?, Chapel of the Bishop Eroli?, Crucifixion between Sts. Jerome and Christopher? և Piccolomini Library? |
Ակտիվ շրջան | 1937 - 1513 |
Ուսուցիչ | Պերուջինո |
Ներշնչվել է | Պերուջինո |
Pinturicchio Վիքիպահեստում |
Պինտուրիկիո կամ Պինտուրիքիո (իտալ.՝ Pinturicchio, փաստացի՝ Բերնարդինո դի Բետո (կամ դի Բենեդետո) դի Բյաջո, Bernardino di Betto di Biagio, 1454[1][2][3][…], Պերուջա, Իտալիա[2][1][3] - դեկտեմբերի 11, 1513[4][5][6][…], Սիենա, Տոսկանա, Իտալիա[2][1]), Վերածննդի շրջանի իտալացի գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվատրեչենտոյի ումրայի դպրոցի ներկայացուցիչ է։ Սովորել է Ֆիորենցո դի Լորենցոյի մոտ, հետո Ռաֆայելի, որին հետագայում օգնել է Սիքստինյան կապելլայի նկարազարդման գործում, հետ Պիետրո Պերուջինոյի մոտ։ Որոշ տեղեկություններ կան, որ սովորել է նաև Բենեդետտո Կապորալիի մոտ։ Կրել է Պերուջինոյի ուսուցիչ Բենեդետտո Բոֆիլիի ազդեցությունը։ Հասուն վարպետ դառնալով Պինտուրիկիոն հրաժարվեց Պերուջինոյի որոշ սկզբունքներից, հիմնականում՝ ֆիգուրների միակերպությունից, որով ավելի մոտեցավ Բոտիչելլիի արվեստին[7]։
Աշխատել է Իտալիայի մի շարք քաղաքներում՝ Պերուջա, Հռոմ, Օրվիետո, Սպոլետո, Սիենա։ Հիմնական գործերից են՝ Սանտա մարիա դել Պոպոլո եկեղեցու, Բորջիաների տան և Սիենայի տաճարի Պիկոլոմինիի գրադարանի ֆրեսկոները։ Նրա գործերում հաճախ հանդիպում են բուսական և ճարտարապետական նախշեր։ Հաստոցային գործերից առավել հայտնին Դրեզդենի պատկերասրահում ցուցադրվող «Տղայի դիմանկար» աշխատանքն է։
Գնահատականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջո Վազարին բացասական է գնահատում Պինտուրիկիոյի արվեստը, համարելով նրա փառքը ոչ արժանի։ Բացի այդ կենսագիրը մեղադրում է նկարչին՝ պատվիրատուների ցանկությունները անպայման կատարելուն ձգտելու համար։
Ալեքսանդր Բենուան նշում է նկարչի գործերի առավել դեկորատիվությունը։ Գտնում է, որ ֆրեսկոները դատարկ ու միամիտ և պայմանական գործեր են։ Հիմնական ազդեցությունը և հմայքը առաջանում է վառ գույներից, ոսկու և զարդանախշերի առատությունից, որոնցով նկարիչը սիրում է իր սյուժեները լրացնել[8]։
Հետաքրքիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային մագնատ և երկրպագու Անելիի թեթև ձեռքով, Պինտուրիկիո մականունը ստացել է իտալական ֆուտբոլի աստղ Ալեսանդրո Դել Պիեռոն։ Անելիին Դել Պիերոյին և նրա ավագ ընկեր Ռոբերտո Բաջոյի հարաբերությունները նմանեցրել է Պինտուրիկիոյի և Պերուջինոյի՝ աշակերտի և ուսուցչի հարաբերություններին։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Բեռնարդինոի պատմություն (1473 թվական)։ Իտալիայի Ումբրիա քաղաքի պատկերասրահ
- Դելա Ռովեր եկեղեցի (1470-1482 թվականներ)[9]։ Սանտա Մարիա դել Պոպոլո, Հռոմ
- Մարիամ Աստվածածինը երեխային գրել սովորեցնելիս և Սուրբ Ջերոմի հետ (1481 թվական)[10]։ Բեռլին, Գերմանիա
- Բուֆալոնի եկեղեցի (1484–1486 թվականներ)[11]։ Հռոմի Արակոելի քաղաք
- Բասսո Դելլա Ռովեր եկեղեցի (1484–1492 թվականներ)[12]։ Սանտա Մարիա դել Պոպոլո, Հռոմ
- Կուբո եկեղեցի (1489-1503 թվականներ)[13]։ Սանտա Մարիա դել Պոպոլո, Հռոմ
- Կոստա եկեղեցի (1488-1490 թվականներ)։ Որմնանկարներ, Սանտա Մարիա դել Պոպոլո, Հռոմ
- Առաստաղի աստվածներ (1490 թվական)[14]։ Պալազզո Դելլա Ռովեր, Հռոմ
- Բորգիայի բնակարաններ (1492–1494 թվականներ)[15]
- Մարիամ Աստվածածինը գրող երեխայի հետ (1494–1498 թվականներ)։ Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, Ֆիլադելֆիա, ԱՄՆ
- Մարիամ Աստվածածինը գրող երեխայի հետ և Բիսշոփը (1495 թվական)։ Վալենսի արվեստի թանգարան, Վալենսիա, Իտալիա[16]
- Էրոլի եկեղեցի (1497 թվական)[17]։ Որմնանկար
- Տղայի դիմանկար (մոտ 1500 թվական)։ Դրեզդենի պատկերասրահ, Դրեզդեն, Գերմանիա[18]։
- Բագլիոնի եկեղեցի (1500–1501 թվականներ)։ Սանտա Մարիա Մագիոր, Սպելլո, Իտալիա[19]
- Պիկոլոմինի գրադարան (1502–1507 թվականներ)[20]։ Որմնանկարներ, Սիենայի տաճար, Իտալիա
- Պիուս երկրորդի թագադրում (1503–1508 թվականներ)[21]։ Որմնանկար, Սիենայի տաճար, Իտալիա
- Սուրբ Ջոհնը Բապտիստ եկեղեցում (1504 թվական)։ Սիենայի տաճար, Իտալիա
- Վիրգին և երեխան։ Լուքսեմբուրգ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Որմնանկար Սիենա Մայր տաճարի տեսքով
-
Ուոլթերսը արվեստի թանգարանում[22]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 OPAC SBN (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Grassi L. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1967. — Vol. 9.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 KulturNav — 2015.
- ↑ Арган Д. История итальянского искусства. М., 1990. — Т. 1. — էջ. 112 (ռուս.)
- ↑ Бенуа А. Н. История живописи. СПб., 1912. — Հատոր 2. — էջ. 76. (ռուս.)
- ↑ Basso Della Rovere Chapel
- ↑ Madonna with Writing Child and St. Jerome
- ↑ Bufalini chapel
- ↑ Basso Della Rovere Chapel - Santa Maria del Popolo
- ↑ Cybo Chapel at Santa Maria del Popolo
- ↑ Semi-Gods Ceiling
- ↑ Vatican Borgia Apartments
- ↑ Madonna with Writing Child and Bishop - Pinturicchio
- ↑ Eroli chapel
- ↑ portrait of a boy - pinturicchio
- ↑ baglioni chapel pinturicchio
- ↑ «Piccolomini Library». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Coronation of Pius II
- ↑ «Saint Jerome in the Wilderness». The Walters Art Museum.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինտուրիկիո» հոդվածին։ |
|