Պարենի համաշխարհային ծրագիր
Պարենի համաշխարհային ծրագիր | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և organization established by the United Nations? |
Հիմնադրված | դեկտեմբերի 19, 1961 |
Գլխադասային գրասենյակ | Հռոմ, Իտալիա |
Գլխավոր քարտուղար | Սինդի Մաքքեյն |
Ղեկավար | Սինդի Մաքքեյն |
Վերադաս կազմակերպություն | Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա |
Պարգևներ | |
Կայք | wfp.org(անգլ.), fr.wfp.org(ֆր.), es.wfp.org(իսպ.), ar.wfp.org(արաբ.), zh.wfp.org, da.wfp.org(դան.), fa.wfp.org(պարս.), fi.wfp.org(ֆին.), de.wfp.org(գերմ.), it.wfp.org(իտալ.), ja.wfp.org(ճապոներեն), ko.wfp.org(կոր.), no.wfp.org(նորվ.), ru.wfp.org(ռուս.) և sv.wfp.org(շվեդ.) |
Պարենի համաշխարհային ծրագիր[Ն 1] (ՊՀԾ), աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է և համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի և պարենի անվտանգության առաջամարտիկը[4]։ 2015 թվականի տվյալներով, ծրագիրը 76 երկրներում 80 միլիոն մարդու պարենով է ապահովել[5]։ Մինչդեռ տարիների ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ծրագիրն օգնության է հասել հարյուրմիլիոնավոր մարդկանց աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ փորձելով սննդի մատակարմամբ բավարարել բնակչության հիմնական կարիքները և նպաստել տնտեսական ու հասարակական զարգացմանը։ ՊՀԾ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Հռոմում (Իտալիա) և աշխարհի ավելի քան 80 երկրներում ունի մասնաճյուղեր։ Գրասենյակները օգնում են տեղի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում արտադրել կամ ձեռք բերել սնունդ իրենց և իրենց ընտանիքների համար։ Այն Միավորված ազգերի զարգացման խմբի (ՄԱԶԽ) անդամ է և Գործադիր կոմիտեի մի մասն է։
Ամեն պահի ՊՀԾ-ն ունի 30 նավ ծովում, 70 օդանավ երկնքում և 5 հազար բեռնատար ցամաքում, որոնք սնունդ և օգնություն են հասցնում այնտեղ, ուր դրա կարիքն ամենից շատ է զգացվում։ 2009 թվականին, երբ աշխարհում սովի մատնվածների թիվը գերազանցեց 1 միլիարդը, ՊՀԾ-ն ուղարկեց 4,6 միլիոն տոննա սնունդ 101,8 միլիոն մարդու համար 75 երկրներում։ Նույն տարվա ընթացքում իրականացրեց համաշխարհային սննդի օգնության մոտ 70 տոկոսը[6]։
2010 թվականի հունվարին Պարենի համաշխարհային ծրագիրը իր աջակցությունը ցուցաբերեց Հայիթիի ավերիչ երկրաշարժի ժամանակ անօթևան և սովի մատնված մարդկանց։
ՊՀԾ-ն ֆինանսավորվում է տարբեր պետությունների, առանձին դոնորների և անհատների կողմից տրամադրվող նվիրատվություններով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվական, սեպտեմբեր, հյուսիսային Իրան։ Երկրաշարժը ավերել էր Բոեյն Զահրայի շրջակայքը։ Ավելի քան 12,000 մարդ զոհվել էր։ Հազարավոր տներ փլատակների տակ էին անցել։ Սրանք էին այն նախադրյալները, որոնք պետք է ծրագրի հիմքը դառնային․ Պարենի համաշխարհային ծրագրի ստեղծումը մի քանի ամիս պահանջեց։ Այնուամենայնիվ, այն շատ արագ մատակարարում էր 1500 տոննա ցորեն, 270 տոննա շաքար և 27 տոննա թեյ[7]։
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՀԾ-ն հիմնադրվել է 1961[8]` 1960 թվականին հիմնադրված Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից հետո (ՊԳԿ, անգլերեն՝ Food and Agricultural Organization․ FAO), երբ Ջորջ ՄաքԳովերնը՝ ԱՄՆ-ի Պարեն որպես խաղաղություն ծրագրերի նախագահը, առաջարկեց նոր բազմակողմ ծրագիր ստեղծելու գաղափարը։ ՊՀԾ-ն պաշտոնապես հիմնադրվել է 1963 թվականին ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ երեք տարի փորձարարական հիմունքներով։ 1965 թվականին ծրագիրը երկարացվել է շարունակական հիմունքներով։ Ծրագիրը մեկնարկել է Սուդանում[9]։
1984 թվականին Եթովպիայում տարածված սովի ժամանակ Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում սովի մատնված ժողովրդին մատակարարվել է ավելի քան երկու միլիոն տոննա սնունդ։ Հարավսլավիայում 1992 թվականին իրականացվել էր արտակարգ իրավիճակի բարելավման առաջին լայնամասշտաբ գործողությունները։
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՀԾ-ն ղեկավարվում է 36 անդամ երկրներից կազմված Գործադիր մարմնի կողմից։ Դեյվիդ Բիսլին ներկայիս Գործադիր տնօրենն է, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ՊԳԿ-ի գլխավոր տնօրենի հետ համատեղ նշանակում է հինգ տարի ժամկետով։ Նա ղեկավարում է ՊՀԾ քարտուղարությունը։ Եվրոպական Միությունը Պարենի ծրագրի մշտական դիտորդ է և որպես խոշոր դոնոր, մասնակցում է իր Գործադիր խորհրդի աշխատանքներին[10]։
Ծրագրի տեսլականն է՝ «աշխարհ, որտեղ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա միշտ հասանելիություն ունի սննդին, որը անհրաժեշտ է ակտիվ և առողջ կյանք վարելու համար»։
ՊՀԾ-ի ավելի քան 15,000 հոգուց[11] բաղկացած անձնակազմի ավելի քան 90 տոկոսը արտագրասենյակային աշխատակիցներ են։
Նպատակներ և ռազմավարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՀԾ-ն իր գործունեությունն է իրականացնում ամբողջ աշխարհում, նպատակ ունենալով փրկել մարդկային կյանքեր արտակարգ իրավիճակներում, պահպանել և վերականգնել ապրուստը երկարատև ճգնաժամերում, լուծել սովի վերացման խնդիրը քրոնիկ դարձած իրավիճակներում և ստեղծել սովի դեմ պայքարի կարողություններ[12]։
Նպատակները, որոնց ՊՀԾ-ն հույս ունի հասնել, հետևյալն են[13]․
- «Փրկենք կյանքեր և արտակարգ իրավիճակներում պաշտպանեք կենսաապահովման հնարավորությունները»
- «Աջակցել անվտանգ սննդին և դրա օգտագործմանը, ինչպես նաև (վերա)կառուցել կենսաապահովման միջոցները թույլ պայմաններում՝ նախքան արտակարգ իրավիճակները»
- «Կրճատել թերսնվածության և խզել միջսերնդային սովի շրջանակը»
- «Ոչ մի սով 2030 թվականին»
ՊՀԾ-ի սննդի օգնությունը ուղղված է նաև միկրոսննդի թերությունների դեմ պայքարին, երեխաների մահացության նվազեցմանը, մայրական առողջության բարելավմանը և հիվանդության դեմ պայքարին, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանը։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՀԾ-ն 1993 թվականին՝ անկախության պայմաններում սկսելով իր գործունեությունը, ծրագիրը տեղահանված անձանց և փախստականներին տրամադրել է հսկայածավալ պարենային օգնություն։
Հայաստանում կա ցածր միջին եկամուտ, այն դեպի ծով ելք չունեցող և զուտ մթերքի ներկրող երկիր է, խոցելի է համաշխարհային տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո հարևան Թուրքիայի և Ադրբեջանի եղբայր պետութոյւնների հետ սահմանին լարված դրությունը խստացրել է երկրի տնտեսական զարգացումը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին երկրում աղքատության մակարդակը հասել է 29.4 տոկոսի։ Հայաստանի մարդկային զարգացման ինդեքսը, որը կազմում է 0,743, ավելի ցածր հարևան երկրների ինդեքսների միջինի համեմատ[14]։
Ազգային գնահատականների համաձայն, 2015 թվականին Հայաստանի բնակչության 6 տոկոսը սննդով ապահոված չէր։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով պարենային անապահովությունը և աղքատությունը կտրուկ աճել են։ 2015 թվականին ընտանիքների 16 տոկոսը պարենից անապահով էր, որը 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում կրկնապատկվել էր[14]։
Սնունդ և կանխիկ աշխատանքի դիմաց
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սնունդ աշխատանքի դիմաց» և «Կանխիկ աշխատանքի դիմաց» ծրագրերն ուղղված են խոցելի խմբերին հետևյալ վեց մարզերում․
Համայնքները և տեղական կառավարման մարմինները առաջարկում են ծրագրեր, որոնք նպաստում են հասարակական շահերին, մոբիլիզացնում են ռեսուրսները և նյութերը, ապահովում են տեխնիկական փորձաքննություն և վերահսկողություն։ Պարենի համաշխարհային ծրագիրը սնունդ կամ կանխիկ միջոցներ է տրամադրում աշխատանք իրականացնող համայնքի անդամներին։
Դպրոցական սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՀԾ-ն և Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել են խոշոր ծրագիր, որի նպատակն է օրական մեկ կերակուր տրամադրել 50 հազար կրտսեր դպրոցականների ավելի քան երեք տարվա ընթացքում։ Ծրագրի դոնոր է հանդիսանում ՌԴ-ն։
Այս առիթով Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ասել է․
Մենք երախտապարտ ենք Պարենի համաշխարհային ծրագրին՝ անցյալում ցուցաբերած և ներկայումս շարունակվող աջակցության համար, և պատրաստ ենք ապագայում համագործակցել ՊՀԾ-ի հետ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ փոխանցվի Հայաստանի կառավարությանը և շարունակվի դրա իրականացումը։ Մենք նաև երախտապարտ ենք ռուս ժողովրդին առատաձեռն աջակցության համար, որը հնարավոր դարձրեց դպրոցական սնունդը 50 հազար դպրոցական երեխաների համար[15] - Արմեն Աշոտյան, ՀՀ ԿԳ նախարար
|
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անվանումը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն։ World Food Programme; ֆրանսերեն։ Programme alimentaire mondial; իտալերեն։ Programma alimentare mondiale; իսպաներեն։ Programa Mundial de Alimentos; արաբերեն։ برنامج الأغذية العالمي, barnamaj al'aghdhiat alealami; ռուսերեն։ Всемирная продовольственная программа, Vsemirnaya prodovol'stvennaya programma; չինարեն։ 联合国世界粮食计划署, Liánhéguó shìjiè liángshí jìhuà shǔ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nobelpeaceprize.org/Prize-winners/Winners/2020
- ↑ Helljesen V., Bakken L. Ø. Verdens matvareprogram får Nobels fredspris for 2020 — 2020.
- ↑ Nobel Peace Prize goes to UN World Food Programme — BBC News Online, 2020.
- ↑ WFP. «Mission Statement». WFP. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ About WFP Արխիվացված 2016-11-27 Wayback Machine. WFP.org. Retrieved 2015-04-08
- ↑ «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն. ՄԱԿ-ի հանրային տեղեկատվական վարչություն (ՀՏՎ). 2013. էջ 85-86. «Պարենի համաշխարհային ծրագիրը աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է։»
- ↑ Team members. «Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնական կայքը» (անգլերեն). Վերցված է Via C. G. Viola 68 Parco dei Medici - 00148 Rome, Italy-ին. «Cataclysmic for its victims, the tremor is also a baptism of fire for the World Food Programme: the institution has only existed for a matter of months.»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ «About». World Food Program. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ http://www1.wfp.org/history The first development programme is launched in Sudan
- ↑ «European Union». Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ ՄԱԿ ՀՏՎ գրասենյակ (2016). «Պարենի համաշխարհային ծրագիր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 08,04,18-ին. «ՊՀԾ-ն իր գործունեությունն է իրականացնում ամբողջ աշխարհում։»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ WFP. «Our Work». WFP. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 14,0 14,1 World Food Programme. «Where we work? Armenia. WFP» (անգլերեն). «A lower-middle income, landlocked, net food importer country, Armenia is highly vulnerable to external shock factors․»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Արմեն Աշոտյանի անդրադարձը ՊՀԾ նոր ծրագրին