Պատիճվան
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Պատիճվան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Բադիջվան, Պադիժվան, Պատժվան, Պատիժվան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25300 | |
|
Պատիճվան, գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասեն գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Օկոմի գյուղ մոտակայքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ եղեռնի տարիներին հայերը ցրվեցին այլ երկրներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում եղել է բազմամարդ գյուղ և ունեցել է մոտ 1500 բնակիչ։ XIX դարի 70-ական թվականներին գյուղն ուներ 30-50 տուն հայ և թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն հայտնի էր իր մեղրով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատիճվանն ուներ մեծ ավերակ եկեղեցի և կարմիր քարերով կանուն եկեղեցի, որը գտնվում էր գերեզմանոցի մեջ։ Եկեղեցի դռան վերևում կար 1658 թվականի արձանագրություն, որտեղ հիշատակված էր կառուցողի անունը։ Բնակավայրի մոտ էր գտնվում Պատժվան դղյակը, որը եղել է գրչության կենտրոն։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 310
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն