Նորվեգիայի սահմանադրություն
Էիդսվոլյան սահմանադրություն 1814 (նորվ.՝ the Constitution of the Kingdom of Norway), Նորվեգիայի սահմանադրություն, որը հաստատվել է 1814 թվականի մայիսի 17-ին Էիդսվոլում (Eidsvoll) պետական ժողովում (Riksforsamlingen): Սահմանադրությունը ընդունվեց այն ժամանակ, երբ Դանիան նորվեգական թագից հրաժարվեց հօգուտ Շվեդիայի (Քիլի հաշտության պայմանագրեր)։ Սահմանադրության ընդունողներից է եղել պատմաբան, գրող, պետական ծառայող Յակոբ Աալը[1][2]։
Սահմանադրությամբ Նորվեգիան հռչակվեց անկախ պետություն, որի բարձրագույն պետական մարմինը խորհրդարանն է՝ Սթորթինգը, որը ունի օրենսդրական և ֆինանսական լայն իրավասություններ։ Խորհրդարանի ձևավորվումը իրականացվում է ուղղակի ընտրությունների միջոցով։ Գործադիր իշխանությունը իրականացնում է թագավորը։ Վերջինս իրավունք չունի ցրել խորհրդարանը՝ ունենալով միայն հետաձգող վետոյի իրավունք[1][2]։
Համաձայն սահմանադրության՝ երկրում պետք է տիրի խոսքի, մամուլի, ձեռնարկատիրության ազատություն, անձնական կյանքի անձեռնմխելիություն և այլն[1][2]։
Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը (1814 թ.) (Շվեդիա) պարտավորվում էր ընդունել նորվեգական նոր սահմանադրությունը որոշակի փոփոխություններով, որոնք պայմանավորվում էին միության պայմանագրով[1]։
1814 թվականին ընդունված Էիդսվոլյան սահմանադրությունը որոշ փոփոխությունների ենթարկվելուց հետո (1905 թ., 1936 թ., 1946 թ. և այլն) ներկայումս էլ հանդիսանում է Նորվեգիայի սահմանադրությունը՝ երկրի գլխավոր իրավական փաստաթուղթը։ Յուրաքանչյուր տարվա մայիսի 17-ին Նորվեգիայում նշվում է անկախության օրը (Նորվեգիայի սահմանադրության օր)[1][2]։