Յակոբ Աալ
| Յակոբ Աալ նորվ.՝ Jacob Aall | |
|---|---|
պետական գործիչ, գրող, պատմաբան | |
| Ծնվել է | 1773 հուլիսի 27 |
| Ծննդավայր | Տվեդեստրան, Էուստ Ադգեր |
| Մահացել է | օգոստոսի 4, 1844 (տարիքը 71) |
| Մահվան վայր | Պորսգրուն, Տելեմարկ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ, պատմաբան, երկրաբան, գործարար և աստվածաբան |
| Ամուսին | Լուիզ Անդրեա Ստեֆանսեն[1] |
| Ծնողներ | հայր՝ Նիկոլայ Բենջամին Աալ, մայր՝ Ամբորգ Վեսելտոֆթ |
| Զբաղեցրած պաշտոններ | Նորվեգիայի Սահմանադրական ասամբլեայի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ և Նորվեգիայի խորհրդարանի անդամ |
| Կուսակցություն | Արհմիութենական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն և Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա |
| Երեխաներ | Յորգեն Աալ, Յակոբ Աալ կրտսեր և Նիկոլայ Բենջամին Աալ |
Յակոբ Աալ (նորվ.՝ Jacob Aall, հուլիսի 27, 1773[2][3], Պորսգրուն, Տելեմարկ, Նորվեգիա[4] - օգոստոսի 4, 1844[2][5], Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա[4]), նորվեգացի պետական գործիչ, պատմաբան և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1791-1795 թվականներին Կոպենհագենում սովորել է աստվածաբանություն, բնական գիտություններ։ 1799 թվականին դարձել է Արենդալ բնակավայրի մոտ գտնվող Նեսի երկաթի հանքավայրի սեփականատեր։ 1814 թվականին եղել է Նորվեգիայի սահմանադրության հիմնադիրներից։ 1816-1830 թվականներին Սթորթինգում ներկայացրել է Նեդենես շրջանը։
Նորվեգիայի սահմանադրության մշակման վերաբերյալ գրել է «Erindringer som Bidrag til Norges Historia fra 1800 til 1815» գիրքը։ Այն հանդիսանում է Նորվեգիայի պատմության կարևորագույն դրվագները նկարագրող աղբյուր[6]։
1833-1836 թվականներին հրատարակել է «Nu tid og Fortid» պարբերականը, որը տպագրել է քաղաքական, տնտեսական լուրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ (not translated to no) Stortinget og statsraadet: 1814–1914. B. 1 D. 1 : Biografier A-K (норв.) — 1914. — P. 3.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #116000252 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ (not translated to no) Stortinget og statsraadet: 1814–1914. B. 1 D. 1 : Biografier A-K (норв.) — 1914. — P. 4.
- ↑ 3 части, Христиания, 1844-45; 2 изд. Ланге, 1858-59. (ռուս.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, 1890-1907թթ.:
- New Americanized Encyclopædia Britannica (Twentieth Century Edition), The Saalfield Publishing Company, Akron, Ohio, 1903.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Աալ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դաննեբերգի ասպետական շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1773 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Օգոստոսի 4 մահեր
- 1844 մահեր
- Նորվեգիայում մահացածներ
- Աստվածաբաններ
- Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետներ
- Երկրաբաններ
- Նորվեգացի գրողներ
- Նորվեգացի պատմաբաններ
- Նորվեգացի տնտեսագետներ
- Նորվեգիայի պետական գործիչներ
- Նորվեգիայի քաղաքական գործիչներ