Նորածնային ինֆեկցիաներ
Նորածնային ինֆեկցիաներ | |
---|---|
Տեսակ | 26 շաբաթական հղիություն, անհաս երեխա, <990 գրամ քաշով նորածիններ |
Պատճառ | Բակտերիաներ, վիրուսներ, սնկեր |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբուժություն, Նեոնատոլոգիա |
ՀՄԴ-9 | 771 |
ՀՄԴ-10 | P35-P39 |
Հոմանիշներ | Նորածնային վարակներ |
Ռիսկի գործոններ | Անհասություն, ցածր քաշով նորածիններ, ծննդաբերական բարդություններ, հիպոքսիա |
Բուժում | Հակաբակտերիալ և հակավիրուսային թերապիա |
Նորածնային ինֆեկցիաներ, առաջանում են ներարգանդային շրջանում կամ կյանքի առաջին չորս շաբաթվա ընթացքում (նորածնային շրջան)[1]։ Նորածնային ինֆեկցիաները կարող են փոխանցվել մորից նորածնին ծննդաբերեւթյան ժամանակ կամ ծնվելուց հետո[2]։ Որոշ ինֆեկցիաներ կարող են զարգանալ անմիջապես ծնվելուց հետո, մինչդեռ այլ վարակներ կարող են հետծննդյան շրջանում զարգանալ։ Նորածինային որոշ վարակներ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը, հեպատիտ B-ն և մալարիան զարգանում են բավականին ուշ։
Ռիսկի խմբում են գտնվում անհաս և ցածր քաշով նորածինները։ Անհաս նորածինների մոտ հաճախ հանդիպում է շնչառական խանգարումների համախտանիշ, որը կարող է ունենալ բացասական հետևանքներ, ինչպես նաև կարող է ինֆեկցաների հետևանք լինել։ Որոշ դեպքերում նորածինների շնչառական ուղիների հիվանդությունները մեծացնում են ապագայում ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը[3]։
Հակաբակտերիալ թերապիան արդյունավետ է նորածնային ինֆեկցիաների ժամանակ, հատկապես երբ հարուցիչը հնարավոր է արագ հայտնաբերել[4] : Չնայած նրան որ ամնամեծ ռիսկի խմբում են գտնվում անհաս նորածինները, այնուամենայնիվ բոլոր նորածինները կարող են վարակվել։ Նորածնային ինֆեկցիաները կարող են կապված լինել վաղաժամ պտղապարկի պատռման ժամանակ ինֆեկցիաների ներթափանցումով, որի հետևանքով կարող է զարգանալ նաև նորածնային սեպսիս[5][6]։ Բուժման բարելավման հետազոտությունները դեռ շարունակվում են։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացած երկրներում, նորածնային ինֆեկցիաները բուժվում են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (NICU): Ինֆեկցիաների պատճառները բավականին շատ են։ Վարակիչ բակտերիաները և այլ հարուցիչները հիմնականում ծագում են մոր ստամոքս-աղիքային և միզասեռական համակարգից։ Մոր մոտ հանդիպող շատ ինֆեկցիաներ կարող են լինել ասիմպտոմատիկ։ Այլ մայրական վարակները որոնք փոխանցվում են ներարգանդային շրջանում կամ ծննդաբերության ընթացքում, հանդիսանում են բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաներ[7] : Ինֆեկցիաներին դիմակայելու կարողությունը նորածինների մոտ սահմանափակվում է իմունային համակարգով։ Ինֆեկցիաների հարուցիչներ են հանդիսանում՝ բակտերիաները, վիրուսները և սնկերը։ Բացի այդ, նորածնի իմունային համակարգը կարող է առաջացնել խնդիրներ, որոնք կարող են բարդացնել բուժումը, ինչպիսիք են բորբոքային քիմիական նյութերի արտազատումը։ Բնածին խանգարումները իմունային համակարգի նույնպես անդրադառնում են բուժման վրա[8][9]։
Բակտերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորածինների մոտ ամենահաճախ հանդիպող հարուցիչներից են B խմբի ստրեպտոկոկերը[7][10][11] : Այս հարուցիչը մորից երեխային փոխանցվում է ուղղահայաց ճանապարհով[12]։ Աղիքային բակտերիաները, որոնք ծագում են մոր մարսողական համակարգից, նույքան տարածված են, որքան B խմբի ստրեպտոկոկերը, և հանդիսանում են նորածնային ինֆեկցիաների հարուցիչների մի մասը։ Չնայած նրան որ կա մեծ առաջընթաց B խմբի ստրեպտոկոկերի դեմ կանխարգելման հարցում, β- լակտամային կայուն աղիքային ցուպիկը դեռ շարունակում է մնալ նորածնային մահացության պատճառներից մեկը, առավելապես ցածր քաշ ունեցող և անհաս նորածինների մոտ[12]։ Հանդիպում են նաև ոսկեգույն ստաֆիլակոկի ինֆեկցիաներ, բայց ոչ այդքան հաճախ, ինչպես B խմբի ստրեպտոկոկերը[5]։
Պատճառներից կարող է լինել նաև լիստերիան, որը կարող է փոխանցվել փչացած սննդից և վարակված մայրիկից[4][13]։ Մոր մոտ այն կարող է ունենալ այնպիսի ախտանշաններ, որոնք հանդիպում են ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։ Մայրը վարակվում է կենդանական ծագման մթերք օգտագործելուց, ինչպիսիք են հոթ դոգ, չպաստերիզացված կաթ և պանիրը։
Նորածնային ինֆեկցիաները կարող են հանդիպել հասուն և անհաս նորածինների մոտ[14]։ Ծնվելուց մեկ ամիս անց հանդիպող ինֆեկցիաներից են գրամ դրական և կոագուլազային բակտերիաները[15]։ Մայրական ինֆեկցիաները և ուրեոպլազմայով հարուցված ինֆեկցիաները առաջացնում են ուժեղ իմունային պատասխան, վերջինս կապված է նաև երկարատև արհեստական շնչառության հետ[3][7]։
Նեոնատալ փայտացումը տարածուն փայտացման ձև է, որը դիտվում է նորածինների մոտ։ Եթե երեխայի մայրը պատվաստված է լինում ապա երեխաները ստանում են մորից պասիվ իմունիտետ և պաշտպանված են լինում։ Հաճախակի այն առաջանում է պորտալարը սխալ մշակելու պատճառով[16][17]։
Վիրուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԻԱՎ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իմունային անբավարարության վիրուսը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ[18]։ Վարակները ամենահաճախ փոխանցվում են ծննդաբերության ժամանակ։ Այն կականց մոտ ովքեր ունեն վիրուսի ցածր մակարդակ, փոխանցման ռիսկը ցածր է[19]։ Փոխանցման ռիսկը կարող է նվազել հետևյալ դեպքերում
- Հղիության ընթացքում և ծնվելուց անմիջապես հետո հակառետրովիրուսային թերապիայի ապահովում
- Ծննդաբերությունը կեսարյան հատման ճանապարհով
- Բացառել կրծքով կերակրումը
- Հակառետրովիրուսային պրոֆիլակտիկա ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված նորածինների մոտ[19]
Քիչ թվով կանայք, որոնց ՄԻԱՎ-ով վարակված լինելը անհայտ է մինչև ծննդաբերությունը, չեն օգտվում այնպիսի միջամտություններից, որոնք կարող են նվազեցնել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը[20]։
Ցիտոմեգալովիրուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհաս նորածինների մայրերի 60 %-ը վարակված են ցիտոմեգալովիրուսով։ Ինֆեկցիան կարող է ընթանալ առանց ախտանիշների, բայց անհաս և ցածր քաշով նորածինների 9-12 %-ի մոտ դիտվում է ծանր սեպսիս։ Վարակի տևողությունը հիմնականում լինում է երկար և թոքաբորբի արդյունքում զարգանում է ֆիբրոզ։ Նորածինների մոտ ցիտոմեգալովիրուսը ազդեցություն է ունենում իմունային համակարգի բջիջների վրա, որի արդյունքում արյան սպիակ բջիջները սկսում են վաղաժամ ծերանալ[3]։
Հերպես
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակ հերպես վիրուսը կարող է փոխանցվել երեխային ծննդաբերության ժամանակ։ Սեռական հերպեսով վարակված կանանց մեծ մասի մոտ հղիությունը կարող է առանց ախտանիշների ընթանալ։ Այն մայրերը ովքեր ստացել են հակավիրուսային թերապիա, ավելի քիչ են հակված ախտանիշներով ուղեկցվող ծննդաբերությանը։ Ինչպես նաև կեսարյան հատման պահանջը ավելի նվազ է[21]։
Զիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիկա տենդը փոխանցվում է մորից երեխային ներարգանդային շրջանում։ Այս վիրուսը նորածինների մոտ կարող է առաջացնել միկրոցեֆալիա[22][23][24]։
Կարմրախտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնածին կարմրախտը դեռևս ավելի մեծ վտանգ է ներկայացնում ներգաղթյալ կանանց շրջանում, որոնք պատվաստման համապատասխան ծրագրեր չունեն[20]։
Հեպատիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան հինգ տեսակի լյարդային վիրուսներ (հեպատիտ A, B, C, D, E), որոնք կարող են ախտահարել մորը և նորածնին։ Հեպատիտ A-ն և E-ն մեծ վտանգ են ներակայացնում մոր և երեխայի առողջության համար, և մեծացնում են հղիության անբարենպաստ ելքերի ռիսկը։ Հեպատիտ B, C և D նույնպես կարող են փոխանցվել մորից երեխային, սակայն կախված է մոր մոտ հիվանդության ծանրության աստիճանից։ Այնուամենայնիվ, հեպատիտ B վիրուսը նորածնային վարակի հիմնական պատճառն է[25]։
- Հեպատիտ A՝ միաշղթա ՌՆԹ պարունակող վիրուս է, որը տարածվում է ֆեկալ-օրալ «սննդային» ճանապարհով, փոխանցման հիմնական ուղիներն են սերտ անձնական շփումը, աղտոտված սննդի կամ ջրի օգտագործումը։ Հղիության ընթացքում հեպատիտ A-ն կարող է հանգեցնել պլացենտայի վաղաժամ շերտազատման, պտղաթաղանթների պատռման և բարձրացնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը[25]։
- Հեպատիտ B՝ երկշղթա ԴՆԹ պարունակող վիրուս է, որը փոխանցվում է արյան միջոցով, սեռական ճանապարհով։ Հղիության ընթացքում հեպատիտ B-ի վարակը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, նորածնի ցածր քաշի և մեծացնում է գեստացիոն շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։ Քրոնիկ հեպատիտ B-ի վարակը ամենամեծ մտահոգությունն է աշխարհում։ Քրոնիկական հեպատիտ B վարակը կարող է հանգեցնել լյարդի սուր անբավարարության և ալանինամինոտրանսֆերազի մակարդակի բարձրացմանը։ Ինչպես նաև մորից երեխային փոխանցվելու ռիսկը մեծանում է ծննդաբերության ժամանակ։ Վարակված նորածինների մոտ կարող է զարգանալ որովայնի փքվածություն, դեղնություն, ախոլիկ կղանք։ Այնուամենայնիվ, վարակված նորածինների մեծ մասը կարող են ասիմպտոմատիկ լինել, սակայն քրոնիկ հեպատիտի ժամանակ արյան մեջ կդիտվեն անտիգեններ և տրանսամինազների մակարդակի բարձրացում[25][26]։
- Հեպատիտ C՝ միաշղթա ՌՆԹ պարունակող վիրուս է, փոխանցվում է արյան միջոցով և սեռական ճանապարհով։ Քրոնիկ հեպատիտ C-ով վարակը կարող է ազդել հղիության ընթացքի վրա, ինչպիսիք են վաղաժամ ծննդաբերությունը, մեռելածնությունը, նորածնի ցածր քաշը[25]։
- Հեպատիտ D՝ միաշղթա ՌՆԹ պարունակող վիրուս է, փոխանցվում է արյան միջոցով և սեռական ճանապարհով։ Կան սահմանափակ թվով հետազոտություններ հեպատիտ D վարակի ազդեցության մոր և նորածնի վրա, բայց ենթադրվում է որ հետևանքները նման են հեպատիտ B-ին[25]։
- Հեպատիտ E՝ միաշղթա ՌՆԹ պարունակող վիրուս է, որը տարածվում է ֆեկալ-օրալ «սննդային» ճանապարհով, փոխանցման հիմնական ուղիներն են սերտ անձնական շփումը, աղտոտված սննդի կամ ջրի օգտագործումը։ Հեպատիտ E վարակը բարձրացնում է սուր լյարդային անբավարարության զարգացման ռիսկը, ինրպես նաև հղիության անբարենպաստ ելքերը, ինչպիսիք են մոր և երեխայի հիվանդացությունը և մահը[25]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ վիրուսային վարակները, ինչպիսիք են շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV), մետապնևմովիրուսը (hMPV), ռինովիրուսը, պարագրիպը (PIV) և մարդու կորոնավիրուսը նորածնային շրջանում, հետագայում մանկության շրջանում կարող են առաջացնել հազ և խզզոց։ Անհաս նորածինները ովքեր ծնվել են մինչև 32 շաբաթական հասակում, հետագայում ավելի շատ են ունենում հազ և խզզոց 1 տարեկան հասակում, քան RSV-ով վարակված երեխաները[3]։
Սնկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ ցածր քաշով նորածինների (ՇԾՔՆ)մոտ սնկային ինֆեկցիաները իրենցից ներկայացնում են ներհիվանդանոցային վարակներ, որոնք ունեն լուրջ հետևանքներ։ Հարուցիչներից հիմնականում հանդիպում են՝ սպտակ կանդիտա (Candida albicans) և Candida parapsilosis. Փոքր տոկոս են կազմում սնկային վարակներից նաև այս հարուցիչները Aspergillus, Zygomycetes, Malassezia, and Trichosporon.[27][28] Հիմնականում վարակը սկսվում է ուշ։ Շատ ցածր քաշով ծնված նորածինների՝ <1,000, մոտ 9%-ի մոտ զարգանում է սնկային վարակ, որի հետևանքով առաջանում են սեպսիս կամ մենինգիտ։ Այս նորածինների մեկ երրորդը կարող է մահանալ։ Կանդիդոզի հետևանք կարող են լինել ռետինոպաթիան, անհասությունը և նյարդաբանական զարգացման խանգարումները։ Ցածր քաշով նորածինների մոտ կանդիտան կարող է ախտահարել ստամոքս-աղիքային համակարգը։ Վերջինս կարող է լուրջ ինֆեկցիաների զարգացման նախադրյալ հանդիսանա։ Կանդիդայով վարակի վտանգը մեծանում է, երբ առկա են բազմաթիվ գործոններ։ Դրանցից են թրոմբոցիտոպենիան, կանդիտայով հարուցված դերմատիտը, կորտիկոստերոիդների օգտագործումը, նորածնի քաշը <1,000, կենտրոնական կաթետերի առկայությունը, էնտերալ սնուցման հետաձգում, հեշտոցային ծննդաբերություն և լայն սպեկտրի հակաբիոտիկների երկարատև տրամադրումը[28]։
Նախակենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալարիայով ծնված նորածինները կարող են վարակվել տարբեր տեսակներով՝ Plasmodium vivax, Plasmodium malariae, Plasmodium ovale և Plasmodium falciparum: Բնածին մալարիան շատ դեպքերում հարուցվում է՝ P. vivax և P. falciparum: Կանայք, ովքեր ապրում են այն տարածքներում, որտեղ տարածված է մալարիան, միանշանակ վարակվում են։ Ի պատասխան վարակի, մոր մոտ առաջանում են հակամալարիային հակամարմիններ։ Հավանական է, որ մոր մոտ առկա հակամարմինները պաշտպանում են երեխային։ Բակտերիալ ինֆեկցիաները կարող են զուգակցվել մալարիայի հետ[27]։
Այն նորածինները, ովքեր ներարգանդային շրջանում վարակված են եղել Toxoplasma gondii-ով կարող են ծնվել խորիոռետինիտով կամ աչքի տոքսոպլազմոզով։ Աչքի ինֆեկցիաների ամենատարածված պատճառներից մեկն է։ Ամենահաճախ հանդիպող ախտանշաններից է՝ մեկ աչքի տեսողության նվազումը։ Այլ նշաններ և ախտանշաններ կարող են ի հայտ գալ նորածնային շրջանից հետո, որոնցից են խորիոռետինիտ, ներգանգային կալցիֆիկատներ կամ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ[29]։
Ռիսկի գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիսկի գործոններն այն պայմաններն են, որոնք մեծացնում են երեխայի վարակվելու հավանականությունը։
Գործոններ | Նշումներ | Հղումներ |
---|---|---|
Անհասություն | Երեխայի ծնունդը մինչև 40 շաբաթական լրանալը | [8] |
Մեկոնիալ ասպիրացիա | Ներարգանդային շրջանում մեկոնիումի ինսպիրացիա | [14] |
Հետծննդյան էնդոմետրիտ | Ծննդաբերությունից հետո արգանդի էնդոմետրիալ շերտի բորբոքում | [14] |
Ծածր քաշով նորածիններ | < 40 շաբաթական գեստացիա | [8][15] |
Վաղաժամ պտղաջրերի պատռում | <12 ժամ | [5][8][15][30] |
Երկարատև վաղաժամ պտղաջրերի պատռում | >12 ժամ | [5][30] |
Վաղաժամ ծննդաբերություն | Ծննդաբերություն մինչև 40 շաբաթական լրանալը | [8][15] |
Խորիոամնիոնիտ | Պտղաթաղանթների (ամնիոն և խորիոն) բորբոքում, բակտերիային վարակով հարուցված | [8] |
Հեշտոցային արտադրություն | Ոչ նորմալ հեշտոցային արտադրությունը կարող է ինֆեկցիայի հետևանք լինել | [8] |
Զգայուն արգանդ | Արգանդի հետազոտության ժամանակ անհարմարության զգացում | [31] |
Պտղաթաղանթներ պատռում | <12 ժամ | [5] |
Երկարատև պտղաթաղանթներ պատռում | >12 ժամ | [8][31] |
Ներարգանդային վարակ | Վարակի շրջանում հարուցիչների աճ | [7] |
Մոր մոտ միզուղիների վարակ | Միզապարկի կամ/և երիկամների ինֆեկցիա | [8] |
Երկարատև ծննդաբերություն | [31] | |
Հեշտոցային հետազոտություն ծննդաբերության ժամանակ | Ռիսկը մեծանում է ծննդաբերության ժամանակ հեշտոցային հետազոտություն կատարելիս | [8][31] |
Մոր մոտ B խմբի ստրեպտոկոկի առկայություն | Այս հարուցիչով ախտահարումը հիմնականում առանց ախտանիշների է ընթանում | [5][8] |
Նախորդ երեխայի մոտ եղել է B խմբի ստրեպտոկոկի | [8][31] | |
Սեռ | Արական սեռը ավելի զգայուն են և ռիսկը նվազում է շնչառական դիսթրեսի համախտանիշի բուժման արդյունքում | [15] |
Բազմապտուղ հղիություն | Ռիսկը մեծանում է առաջին երեխայի մոտ | [15] |
Երկաթի հավելումներ | Որոշ բակտերիաների համար երկաթը աճի գործոն է հանդիսանում | [15] |
Հղիության շրջանում ջերմության բարձրացում | > 38 °C | [8][30] |
Ներերակային կաթետրի առկայություն | Հարուցիչները կարող են արյան հուն անցնել | [15] |
Ոչ հասուն իմունային համակարգ | [15] | |
Ինվազիվ միջամտություններ | Հարուցիչները կարող են արյան հուն անցնել | [15] |
Հիպոքսիա | Ծնվելուց հետո երկարատև վերակենդանացում | [15][31] |
Ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ | [15] | |
Հիպոթերմիա | Համեմատաբար արյան ցածր ջերմաստիճան | [15] |
Մետաբոլիկ ացիդոզ | Արյան թթվահիմնային հավասարակշռության խանգարում | [15] |
Ծննդաբերական բարդություններ | [15] | |
Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բակտերիաների տարածվածությունը | Ներհիվանդանոցային հարուցիչներ | [15] |
Մոր մոտ տոքսոպլազմոզի առկայություն | Պարազիտը առկա է կատուների և այլ կենդանիների արտաթորանքում | [29] |
Գործոններ | Նշումներ | Հղումներ |
---|---|---|
Ներերակային կաթետրի առկայություն | Հիպոթերմիա | |
Վատ սնուցում | ||
Լեթարգիա | ||
Փափուկ հյուսվածքների ախտահարում | ||
Մենինգիտ | [15] | |
Մայրը բնակվում է մալարիայի էնդեմիկ տարածքներում | [27] |
Պրոֆիլակտիկ նպատակով ներերակային իմունոգլոբուլինների ներմուծումը բարձրացնում է անհաս նորածինների իմունիտետը և այն օգտագործվում է բուժման համար[15]։
Մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարակը ուղեկցվում է բորբոքման հետ, որը և բարդացնում է բուժումը և վերականգնումը։ Անհաս նորածինների մոտ բորբոքումը կապված է թոքերի թերզարգացվածության հետ[3]։
Ախտաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոր և երեխայի մոտ միկրոօրգանիզմների առկայությունը, որը նախկինում համարվում էր ստերիլ, ներկայումս բացատրություն է տալիս նրանց երկուսի մոտ բորբոքային պատասխանի առկայության մասին։ Խորիոամնիոնիտով կամ ամնիոտիկ հեղուկի բորբոքումով հղի կանանց 61 տոկոսը վարակված է միկրոօրգանիզմներով։ Հաճախ կարող է մեկից ավել հարուցիչներ լինել։ Հղի կանանց տասնհինգ տոկոսի մոտ բորբոքումը դեռևս ակնհայտ էր, չնայած հարուցիչների մասին ոչ մի ապացույց չկար։ Սա ցույց է տալիս, որ կարող են լինել նաև այլ պատճառներ։ Խորիոամնիոնիտ ունեցող հղիների ՝ 51- 62%-ը, ունենում են պլացենտայի բորբոքում[3]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարակի ախտորոշումը կատարվում է հարուցիչների հայտանբերմամբ, սովորաբար ստերիլ հատվածներից մոր և երեխայի մոտ։ Ցավոք սրտի, հղի կանանց մոտ կեսը առանց ախտանիշների է գոնորեային վարակի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների դեպքում[32][33][34]։ Նմուշները ստացվում են մեզից, արյունից կամ ողնուղեղային հեղուկից։ Վարակի ախտորոշմանը կարող է նպաստել նաև այլ ոչ սպեցիֆիկ թեստեր, ինչպիսիք են արյան լեյկոցիտների ընդհանուր քանակը, ցիտոկինների մակարդակը և արյան այլ հետազոտություններ[15]։
Ինֆեկցիայի նշաններ | Նշումներ | Հղումներ |
---|---|---|
Ոչ նորմալ արյան ընդհանուր անալիզ | Արյան ընդհանուր անալիզի դեպքում վարակի ժամանակ ախտաբանական նշաններից են՝
լեյկոցիտների ընդհանուր քանակի բարձրացում, նեյտրոֆիլների անհաս ձևերի առկայություն |
[5][31] |
Գերզգայուն ռեակտիվ սպիտակուցի բարձրացում | Արյան մեջ քիմիական նյութ է, որը ցույց է տալիս երեխայի մոտ իմունային համակարգի ակտիվությունը | [5][31][35] |
Օժանդակ մկանների օգտագործում | Միջկողային մկանների ներգրավումը շնչառության ժամանակ | [31] |
Հաճախասրտություն | Սրտի զարկերի հաճախականության մեծացում | [5] |
Հազվասրտություն | Սրտի զարկերի հաճախականության դանդաղում | [5] |
Կրծքավանդակի ներքաշումներ | [31] | |
Շնչառական խանգարումներ | Երեխայի մոտ շնչառությունը դժվարացած է | [5][31] |
Ռնգախաղ | Երեխայի քթանցքները լայնանում են ներշնչման ժամանակ | [31] |
Տնքոցներ | Դժվարացած արտաշնչման ժամանակ լսվող ձայները | [31][36] |
Ապնոէ | Երեխան դադարում է շնչել | [5][31] |
Ցան | [31] | |
Դրական մեզի կուլտուրաներ | [5] | |
Դրական ողնուղեղային հեղուկ | [5] | |
Այլ դրական կուլտուրաներ | Աչքից, ականջից, պորտալարից | [5] |
Լեթարգիա | Երեխան կարծես հոգնած լինի, կատարում է դանդաղ շարժումներ | [5][31] |
Հիպոտոնիա | Մկաների տոնուսը իջած է | [5][31] |
Հիպոթերմիա | [5] | |
Գրգռվածություն | Երեխան գրգռված է և դժվարությամբ է հանգստանում | [5][31] |
Թույլ լաց | [31] | |
Թոքաբորբ | [5] | |
Վատ պերֆուզիա | Վատ շրջանառություն | [5][31] |
Հիպոտենզիա | Ցածր արյան ճնշում | [31] |
Ացիդոզ | Արյան թթվահիմնային հավասարակշռության խանգարում | [5][31] |
Լուծ | [31] | |
Թերսնուցում | [5] | |
Թթվածնի պահանջ | [5] | |
Ուռուցիկ գաղթուն | Գաղթունի հատվածում ուռուցիկություն | [31] |
Ցնցումներ | [5][31] | |
Ջերմության բարձրացում | [5] | |
Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ | Արյան տարածուն մակարդում | [31] |
Երիկամային անբավարարություն | Երիկամների ֆունկցիայի խանգարում | [31] |
Բակտերեմիա | Նորածինների արյան մեջ բակտերիաների հայտնաբերում | [5] |
Վիրուսային վարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտորոշիչ նշանակություն ունեն ախտանշանները և վերին շնչուղիներում հարուցիչի առկայության հայտնաբերումը։ Վերջինիս հայտնաբերման համար կատարվող հետազոտություններից են ՊՌՇ թեստը։ Վիրուսի առկայությունը կարող է հաստատվել անտիգենի հայտնաբերմամբ[37]։
Նախակենդանինային վարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնածին մալարիայի դեպքում դիտվում են այս ախտանիշները․
Ախտանիշներ | Նշումներ | Հղումներ |
---|---|---|
Սպլենոմեգալիա | Մեծացած փայծաղ | |
Ջերմության բարձրացում | ||
Սակավարյունություն | ||
Դեղնություն | ||
Թերսնուցում | ||
Հեպատոմեգալիա | Մեծացած լյարդ | |
Աճի խանգարում | ||
Լուծ | ||
Գրգռվածություն | ||
Հիպերբիլիռուբինեմիա | ||
Կենտրոնական նյարդային համակարգի վարակ | ||
Փայծաղի պատռվածք | ||
Երիկամային անբավարարություն | ||
Սև ջրային տենդ | Վարակի հարուցիչը՝ P. falciparum | [27] |
Նորածնային սեպսիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորածնային սեպսիսը իրենից ներկայացնում է վարակ, որը տարածվում է ամբողջ մարմնով։ Բորբոքային պատասխանը այս համակարգային վարակի դեմ, նույնքան վտանգավոր է, ինչքան որ նույն ինքը ինֆեկցիան[3]։ 1500 գրամից ցածր քաշ ունեցող նորածինների մոտ սեպսիսը մահվան ամենատարածված պատճառներից մեկն է։ 1000 ծնունդից մոտավորապես 3-4 % վարակվում են սեպսիսով։ Սեպսիսով պայմանավորված մահացությունը մոտավորապես 25% է[4]։ Սեպսիսը նորածինների մոտ հնարավոր է հայտնաբերել արյան և ողնուղեղային հեղուկի հետազոտության արդյունքում։ Սովորաբար սեպսիսի կասկածի դեպքում, սկսվում են ներերակային հակաբակտերիալ թերապիա։ Սակայն գոտկատեղի պունկցիան պարտադիր չէ ախտորոշման համար[15]։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորածինների վարակը նվազեցնելու համար՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի համար հղի կանանց սքրինինգները հասանելի են Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում[38][39]։
Մինչ ծննդաբերությունը հակաբիոտիկներով հեշտոցի լվացումը կամ քլորհեքսիդինի կիրառումը չի կանխում նորածնային վարակը[5][40][41]։
Սովորաբար B խմբի ստրեպտոկոկերը կանանց 30%-ի մոտ կոլոնիզացնում են վերարտադրողական համակարգի ստորին հատվածները։ Սովորաբար հղիները այս հարուցիչի համար թեստ են անցնում 35-37 շաբաթական գեստացիայի ժամանակ։ Մինչև ծննդաբերությունը, մոր բուժումը հակաբակտերիալ թերապիայով (պենիցիլինային թերապիա), նվազեցնում է նորածնային վարակի զարգացման հավանականությունը[5]։ Այս պրոֆիլակտիկ բուժման ընդունումից ի վեր B խմբի ստրեպտոկոկային վարակից մանկական մահացությունը նվազել է 80%-ով[4]։
Սեռական հերպեսով և հակավիրուսային պրոֆիլակտիկայով բուժվող մայրերը ավելի քիչ են հակված ծննդաբերության ժամանակ բարդությունների առաջացմանը, և դա կարող է նվազեցնել հերպեսի փոխանցման ռիսկը։ Կեսարյան հատումը նվազեցնում է նորածնի վարակվելու հավանականությունը[21]։
Կրծքով կերակրումը նորածիններին կարող է պաշտպանել որոշ վարակներից[42][43][44][45][46]։ Կրծքի կաթը կանխարգելում է նեկրոզինացնող էնտերոկոլիտի առաջացումը[8]։
Հեպատիտ A, B, և D պատվաստումների միջոցով հնարավոր է կանխարգելել[25]։
Նորածինների մոտ հեպատիտ B-ն առաջին երկու պատվաստումներից մեկն է[47]։ Ինչպես նաև կատարվում է վիտամիկ K-ի ներմուծում, վերջինիս անբավարությամբ պայմանավորված արյունահոսություների կանխարգելման նպատակով[48]։ Այն դեպքերում երբ մայրը վարակված է հեպատիտ B-ով, բացի պատվաստումից, նաև նորածնին հավելյալ ներարկվում է իմունոգլոբուլիններ[49]։ Հեպատիտ B-ի կանխարգելումը շատ կարևոր է, քանի որ ներկայումս բուժում չկա[50]։
Ընդհանուր առմամբ, այն մարդիկ ովքեր չեն ստացել հեպատիտի դեմ պատվաստում, նման դեպքերում կարող է ախտահարվել լյարդը[51]։ Սուր հեպատիտի ժամանակ դիտվում է դեղնուկ, բիլիռուբինի բարձրացում, լյարդային ֆերմենտների քանակի շատացում և գրիպի նման ախտանիշներ[51]։ Կարևոր է, որ նորածինների մոտ սուր հեպատիտ B վարակի դեպքերի 90%-ը անցնում են քրոնիկական հեպատիտ B-ի[52]։ Ե՛վ հեպատիտ B-ի, և՛ հեպատիտ D-ի համար ամենավտանգավոր բարդություններն են՝ ցիռոզի զարգացումը և լյարդաբջջային կարցինոման, որն ունի բարձր մահացության հավանականություն[53]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորածնային վարակի բուժումը սովորաբար սկսվում է նախքան հարուցիչի ախտորոշումը։ Պրոֆիլակտիկ կարող են սկսել հակաբակտերիալ թերապիա[7]։ Հակաբիոտիկներով բուժումը մոր մոտ հիմնականում կատարվում է ստրեպտոկոկ B խմբի հարուցիչների ախտահարման ժամանակ[15]։
Այն կանայք, ովքեր նախկինում ունեցել են սեռական հերպես, կարող են օգտագործել հակավիրուսային դեղամիջոցներ, բարդություններից խուսափելու և երեխային վարակելու կանխարգելման նպատակով։ Հակավիրուսային դեղորայքներից են ՝ ացիկլովիր, պենցիկլովիր, վալացիկլովիր և ֆամցիկլովիր։ Դեղորայքից շատ քիչ քանակություն է հայտնաբերվում պտղի մոտ։ Ացիկլովիրի ընդունման հետ կապված նորածինների մոտ չեն նկատվել աճի և զարգացման խնդիրներ։ Հնարավոր է զարգանա նեյտրոպենիա, որը ացիկլովիրի երկարատև օգտագործման հետևանք կարող է լինել[21]։ Իմունոգլոբուլինային թերապիան որպես բուժման միջոց դեռ ապացուցված չէ, և խորհուրդ չի տրվում կիրառել[54]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի մինչև 3,3 միլիոն նորածին մահանում է, և դրանց 23,4%-ը մահանում է նորածնային վարակից։ Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում մահերի մոտ կեսը տեղի ունենում թոքաբորբի կամ սեպսիսի հետևանքով։ Զարգացած երկրներում պրոֆիլակտիկ հակաբակտերիալ թերապիան B խմբի ստրեպտոկոկերի դեպքում և սեպսիսի վաղ հայտնաբերումը նվազեցնում են նորածնային մահացությունը[5]։ Նորածնային հերպեսը Հյուսիսային Ամերիկայում գնահատվում է մոտավորապես 5-80 դեպք 100,000 կենդանածիններից։ Հերպեսը ավելի ցածր տարածվածություն ունի Միացյալ Նահանգներից դուրս գտնվող մայրերի մոտ։ Միացյալ Թագավորությունում հիվանդացությունը շատ ավելի ցածր է, և գնահատվում է 1,6 դեպք 100000 կենդանածիններից։ Վարակված նորածինների մոտավորապես 70-80%-ը ծնվում են մայրերից, ովքեր նախքինում չեն վարակվել հերպեսով[21]։
Նորածինների ցածր մահացությամբ շրջաններից են՝ Եվրոպան, Արևմտյան Խաղաղ օվկիանոսը և Ամերիկան, որտեղ սեպսիսի մակարդակը կազմում է ամբողջ աշխարհում նորածնային մահացության 9,1-15,3%-ը։ Այլ պատկեր է աղքատ երկրներում, ինչպիսիք են Նիգերիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Չինաստանը, որտեղ ընդհանուր մահերը կազմում են 22,5-27,2%[5]։
Մեծ Բրիտանիայում հղիների մոտ հաստատված վարակի առկայությունը՝ հեպատիտ B-ի, սիֆիլիսի և ՄԻԱՎ-ի համար կատարված հետազոտությունները 2010 թվականից ի վեր մնացել է անփոփոխ՝ համապատասխանաբար մոտ 0,4%, 0,14% և 0,15%։ Հակամարմինների ցածր մակարդակի պատճառով կարմրախտի նկատմամբ հակված հղի կանայք աճել են ավելի քան 60%-ով՝ հասնելով մոտ 7,2%-ի։ Այնուամենայնիվ, այս աճը հավանաբար պայմանավորված է թեստավորման մեթոդների և գնահատման չափանիշների փոփոխություններով[55]։
Հյուսիսային Ամերիկայում, մինչև 1950-ական թվականները, A խմբի β-հեմոլիտիկ ստրեպտոկոկերը (GAS) ամենատարածված հարուցիչներն էին, որի հետևանքով զարգանում էր նորածնային սեպսիս։ Վերջին քսան տարիների ընթացքում սեպսիս առաջացնող ամենատարածված հարուցիչը կոագուլազա -բացասական ստաֆիլոկոկներն են[7]։ Վարակները կարող են ունենալ մահացու ելք կամ առաջացնել հաշմանդամություն[7]։ Նորածնային սեպսիսը հանդիպում է 1000 կենդանածիններից 128-ի մոտ[15]։ Որոշ հետազոտություններում պարզվել է, որ Աֆրիկայում մալարիայով վարակված մայրերից ծնված երեխաների 7% ունենում են բնածին մալարիա[21][27]։
Վաղ առաջացած վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ առաջացող սեպսիսը զարգանում է կյանքի առաջին շաբաթում։ Սովորաբար վաղ սեպսիսը դրսևորվում է կյանքի առաջին օրից։ Այս տեսակի վարակները հիմնականում ներարգանդային կյանքից են սկսվում։ Պտղաթաղանթների վաղաժամ պատռումը և մանկաբարձական բարդությունները նպաստում են վաղ սեպսիսի առաջացմանը։ Ինչպես նաև վարակի առաջացմանը նպաստում է նաև ամնիոտիկ թաղանթի պատռվելը ծննդաբերությունից ավելի քան 18 ժամ առաջ։ Անհասությունը, նորածնի ցածր քաշը, խորիոնամնիոնիտը և մոր մոտ միզուղիների վարակը մեծացնում են վաղ սեպսիսի առաջացման վտանգը։ Վաղ սեպսիսը կարող է սկսվել լուրջ շնչառական խանգարումներով։ Սովորաբար նորածինների մոտ զարգանում է թոքաբորբ, հիպոթերմիա կամ ցնցումներ։ Մահացության մակարդակը 30-50% է[15]։
Ուշ առաջացած վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն վարակները որոնք սկսվում են կյանքի առաջին շաբաթից մինչև 30 օրական հասակը, համարվուն են ուշ սկսվող վարակներ։ Մայրական վարակները և մանկաբարձական բարդությունները պատճառ չեն հանդիսանում ուշ սկսվող վարակների։ Դրանք սովորաբար զարգանում են ներհիվանդանոցային վարակների հետևանքով։ Լայն սպեկտրի հակաբիոտիկների լայնածավալ օգտագործումը նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կարող է առաջացնել կայունություն բակտերիաների նկատմամբ[14][15]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հետազոտությունների արդյունքները օգնել են B խմբի ստրեպտոկոկերի հայտնաբերման հարցում, սահմանափակ ռեսուսներով տարածքներում։ Այդ հետազոտությունները հեշտ են և հասանելի օգտագործման համար[5]։
Լակտոբացիլային բակտերիաների հետազոտությունները ունեն որոշակի հաջողություն[17]։
B խմբի ստրեպտոկոկերի դեմ պատվաստանյութը ներկայումս փորձարկվում է, բայց դեռ հասանելի չէ։ Պատվաստումը կարող է հատկապես օգտակար լինել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ հնարավոր չէ սկրինինգ և պրոֆիլակտիկ բուժում կատարել։ Հետազոտողները ենթադրում են, որ B խմբի ստրեպտոկոկերի պատվաստումը կկանխի նորածինային վարակների 30-54%-ը։ Սքրինինգը, պրոֆիլակտիկ հակաբակտերիալ թերապիան և պատվաստանյութը կկանխեն վարակի 48%-ը[56]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Neil K. Kaneshiro; David Zieve; Isla Ogilvie, eds. (2013 թ․ դեկտեմբերի 4). «Neonate». U.S. National Library of Medicine. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Mary T. Caserta (2015 թ․ հոկտեմբեր). «Overview of Neonatal Infections». Merck Sharp & Dohme Corporation. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Pryhuber, Gloria S. (2015). «Postnatal Infections and Immunology Affecting Chronic Lung Disease of Prematurity». Clinics in Perinatology. 42 (4): 697–718. doi:10.1016/j.clp.2015.08.002. ISSN 0095-5108. PMC 4660246. PMID 26593074; Access provided by the University of Pittsburgh.
{{cite journal}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 Florin, Todd (2011). Netter's pediatrics. Philadelphia, PA: Elsevier Saunders. ISBN 978-1-4377-1155-4.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 Santosham, Mathuram; Chan, Grace J.; Lee, Anne CC; Baqui, Abdullah H.; Tan, Jingwen; Black, Robert E. (2013). «Risk of Early-Onset Neonatal Infection with Maternal Infection or Colonization: A Global Systematic Review and Meta-Analysis». PLOS Medicine. 10 (8): e1001502. doi:10.1371/journal.pmed.1001502. ISSN 1549-1676. PMC 3747995. PMID 23976885.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Neonatal Sepsis Clinical Presentation». WebMD LLC. 2015 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 MacDonald, Mhairi (2015). Avery's neonatology : pathophysiology and management of the newborn. Philadelphia: Wolters Kluwer. ISBN 978-1-4511-9268-1; Access provided by the University of Pittsburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 Isaacs, David (2014). Evidence-based neonatal infections. Chichester, West Sussex, UK: Wiley Blackwell. ISBN 978-0-470-65460-6; Access provided by the University of Pittsburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ Leveno, Kenneth (2013). Williams manual of pregnancy complications. New York: McGraw-Hill Medical. էջ 507. ISBN 9780071765626.
- ↑ Li, Shunming; Huang, Jingya; Chen, Zhiyao; Guo, Dan; Yao, Zhenjiang; Ye, Xiaohua (2017). «Antibiotic Prevention for Maternal Group B Streptococcal Colonization on Neonatal GBS-Related Adverse Outcomes: A Meta-Analysis». Frontiers in Microbiology. 8: 374. doi:10.3389/fmicb.2017.00374. ISSN 1664-302X. PMC 5355432. PMID 28367139.
- ↑ Ohlsson, A; Shah, VS (2014 թ․ հունիսի 10). «Intrapartum antibiotics for known maternal Group B streptococcal colonization». The Cochrane Database of Systematic Reviews (6): CD007467. doi:10.1002/14651858.CD007467.pub4. PMID 24915629.
- ↑ 12,0 12,1 Bennett, John (2015). Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious diseases. Philadelphia, PA: Elsevier/Saunders. ISBN 978-1-4557-4801-3; Access provided by the University of Pittsburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ «Listeria (Listeriosis)». Centers for Disease Control and Prevention. 2015 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Siriwachirachai, Thitiporn; Sangkomkamhang, Ussanee S; Lumbiganon, Pisake; Laopaiboon, Malinee; Siriwachirachai, Thitiporn (2014). «Antibiotics for meconium-stained amniotic fluid in labour for preventing maternal and neonatal infections». Reviews. 2014 (11): CD007772. doi:10.1002/14651858.CD007772.pub3. PMC 6823264. PMID 25374369; Access provided by the University of Pittsburgh
{{cite journal}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 Fanaroff, Avroy (2013). Klaus & Fanaroff's care of the high-risk neonate. Philadelphia, PA: Elsevier/Saunders. ISBN 978-1-4160-4001-9; Access provided by the University of Pittsburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ «Tetanus and neonatal tetanus (NT)». WHO Western Pacific Region. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին.
- ↑ 17,0 17,1 Baucells, B.J.; Mercadal Hally, M.; Álvarez Sánchez, A.T.; Figueras Aloy, J. (2015). «Asociaciones de probióticos para la prevención de la enterocolitis necrosante y la reducción de la sepsis tardía y la mortalidad neonatal en recién nacidos pretérmino de menos de 1.500g: una revisión sistemática». Anales de Pediatría. 85 (5): 247–255. doi:10.1016/j.anpedi.2015.07.038. ISSN 1695-4033. PMID 26611880.
- ↑ Polin, Richard (2014). Fetal and neonatal secrets. Philadelphia: Elsevier Saunders. ISBN 978-0-323-09139-8.
- ↑ 19,0 19,1 Health, Australian Government Department of. «Human Immunodeficiency virus (HIV)». www.health.gov.au (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 20,0 20,1 Ageing, Australian Government Department of Health and. «Australian Paediatric Surveillance Unit annual report, 2010». www.health.gov.au (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 Hollier, Lisa M; Wendel, George D; Hollier, Lisa M (2008). «Third trimester antiviral prophylaxis for preventing maternal genital herpes simplex virus (HSV) recurrences and neonatal infection». Reviews (1): CD004946. doi:10.1002/14651858.CD004946.pub2. PMID 18254066; Access provided by the University of Pittsburgh.
{{cite journal}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ Leonardo Aguiar. «Ministério da Saúde confirma relação entre vírus Zika e microcefalia» [Ministry of Health confirms relationship between Zika virus and microcephaly]. Portal da Saúde – Ministério da Saúde. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Oliveira Melo, A. S.; Malinger, G.; Ximenes, R.; Szejnfeld, P. O.; Alves Sampaio, S.; Bispo de Filippis, A. M. (2016 թ․ հունվարի 1). «Zika virus intrauterine infection causes fetal brain abnormality and microcephaly: tip of the iceberg?». Ultrasound in Obstetrics & Gynecology. 47 (1): 6–7. doi:10.1002/uog.15831. ISSN 1469-0705. PMID 26731034.
- ↑ «Epidemiological update: Outbreaks of Zika virus and complications potentially linked to the Zika virus infection». European Centre for Disease Prevention and Control. 2015 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 Terrault, Norah A.; Levy, Miriam T.; Cheung, Ka Wang; Jourdain, Gonzague (2020 թ․ հոկտեմբերի 12). «Viral hepatitis and pregnancy». Nature Reviews Gastroenterology & Hepatology (անգլերեն). 18 (2): 117–130. doi:10.1038/s41575-020-00361-w. ISSN 1759-5053. PMID 33046891.
- ↑ «Neonatal Hepatitis B Virus (HBV) Infection - Pediatrics». Merck Manuals Professional Edition (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 Martin, Richard (2015). Fanaroff and Martin's neonatal-perinatal medicine : diseases of the fetus and infant. Philadelphia, PA: Elsevier/Saunders. ISBN 978-1-4557-5617-9; Access provided by the University of Pittsburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ 28,0 28,1 Cloherty, John (2012). Manual of neonatal care. Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. ISBN 978-1-60831-777-6; Access provided by the University of Pittsburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ 29,0 29,1 Torgerson, Paul R; Mastroiacovo, Pierpaolo (2013). «The global burden of congenital toxoplasmosis: a systematic review». Bulletin of the World Health Organization. 91 (7): 501–508. doi:10.2471/BLT.12.111732. ISSN 0042-9686. PMC 3699792. PMID 23825877.
- ↑ 30,0 30,1 30,2 Ungerer, Regina LS; Lincetto, Ornella; McGuire, William; Saloojee, Haroon H; Gülmezoglu, A Metin; Ungerer, Regina LS (2004). «Prophylactic versus selective antibiotics for term newborn infants of mothers with risk factors for neonatal infection». Reviews (4): CD003957. doi:10.1002/14651858.CD003957.pub2. PMID 15495071.
- ↑ 31,00 31,01 31,02 31,03 31,04 31,05 31,06 31,07 31,08 31,09 31,10 31,11 31,12 31,13 31,14 31,15 31,16 31,17 31,18 31,19 31,20 31,21 31,22 31,23 31,24 31,25 31,26 Sinha, Sunil (2012). Essential neonatal medicine. Chichester, West Sussex: John Wiley & Sons. ISBN 978-0-470-67040-8; Access provided by the University of Pittsburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ Kumar, Ritu; Bronze, Michael Stuart (2015). «Pelvic Inflammatory Disease Empiric Therapy». Medscape. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Zakher, Bernadette; Cantor MD, Amy G.; Daeges, Monica; Nelson MD, Heidi (2014 թ․ դեկտեմբերի 16). «Review: Screening for Gonorrhea and Chlamydia: A Systematic Review for the U.S. Prevententive Services Task Force». Annals of Internal Medicine. 161 (12): 884–894. CiteSeerX 10.1.1.691.6232. doi:10.7326/M14-1022. PMID 25244000. S2CID 207538182.
- ↑ Kenner, Carole (2014). Comprehensive neonatal nursing care (5th ed.). New York, NY: Springer Publishing Company, LLC. ISBN 978-0-8261-0975-0. Access provided by the University of Pittsburgh.
- ↑ van de Laar, Rafli; van der Ham, David P.; Oei, S. Guid; Willekes, Christine; Weiner, Carl P.; Mol, Ben W.J. (2009). «Accuracy of C-reactive protein determination in predicting chorioamnionitis and neonatal infection in pregnant women with premature rupture of membranes: A systematic review». European Journal of Obstetrics & Gynecology and Reproductive Biology. 147 (2): 124–129. doi:10.1016/j.ejogrb.2009.09.017. ISSN 0301-2115. PMID 19819609.
- ↑ «Grunting in Neonates - General Practice Notebook». www.gpnotebook.co.uk. (subscription required)
- ↑ Mayhall, C (2012). Hospital epidemiology and infection control. Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. ISBN 978-1-60831-300-6; Access provided by the University of Pittsburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ «Infectious diseases in pregnancy screening: programme overview; Detailed guidance». GOV.UK. 2015 թ․ հունվարի 1. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Koumans, Emilia H. A.; Rosen, Jennifer; Dyke, Melissa K. van; Zell, Elizabeth; Phares, Christina R.; Taylor, Allan; Loft, John; Schrag, Stephanie (2012 թ․ փետրվարի 1). «Prevention of mother-to-child transmission of infections during pregnancy: implementation of recommended interventions, United States, 2003-2004». American Journal of Obstetrics & Gynecology (English). 206 (2): 158.e1–158.e11. doi:10.1016/j.ajog.2011.08.027. ISSN 0002-9378. PMC 4707941. PMID 22030318.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ohlsson, Arne; Shah, Vibhuti S; Stade, Brenda C; Ohlsson, Arne (2014). «Vaginal chlorhexidine during labour to prevent early-onset neonatal group B streptococcal infection». Reviews. 12 (12): CD003520. doi:10.1002/14651858.CD003520.pub3. PMID 25504106.
- ↑ Lumbiganon, Pisake; Thinkhamrop, Jadsada; Thinkhamrop, Bandit; Tolosa, Jorge E. (2014 թ․ սեպտեմբերի 14). «Vaginal chlorhexidine during labour for preventing maternal and neonatal infections (excluding Group B Streptococcal and HIV)». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD004070. doi:10.1002/14651858.CD004070.pub3. ISSN 1469-493X. PMC 7104295. PMID 25218725.
- ↑ Kunz C, Rodriguez-Palmero M, Koletzko B, Jensen R (1999 թ․ հունիս). «Nutritional and biochemical properties of human milk, Part I: General aspects, proteins, and carbohydrates». Clinics in Perinatology. 26 (2): 307–33. doi:10.1016/S0095-5108(18)30055-1. PMID 10394490.
- ↑ Rodriguez-Palmero M, Koletzko B, Kunz C, Jensen R (1999 թ․ հունիս). «Nutritional and biochemical properties of human milk: II. Lipids, micronutrients, and bioactive factors». Clinics in Perinatology. 26 (2): 335–59. doi:10.1016/S0095-5108(18)30056-3. PMID 10394491.
- ↑ Hanson LA, Söderström T (1981). «Human milk: Defense against infection». Progress in Clinical and Biological Research. 61: 147–59. PMID 6798576.
- ↑ Van de Perre P (2003 թ․ հուլիս). «Transfer of antibody via mother's milk». Vaccine. 21 (24): 3374–6. doi:10.1016/S0264-410X(03)00336-0. PMID 12850343.
- ↑ Jackson KM, Nazar AM (2006 թ․ ապրիլ). «Breastfeeding, the immune response, and long-term health». The Journal of the American Osteopathic Association. 106 (4): 203–7. PMID 16627775.
- ↑ «What parents should know about newborn tests and vaccinations | Your Pregnancy Matters | UT Southwestern Medical Center». utswmed.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Jullien, Sophie (2021 թ․ սեպտեմբերի 8). «Vitamin K prophylaxis in newborns». BMC Pediatrics. 21 (Suppl 1): 350. doi:10.1186/s12887-021-02701-4. ISSN 1471-2431. PMC 8424792. PMID 34496783.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Eke, Ahizechukwu C.; Eleje, George U.; Eke, Uzoamaka A.; Xia, Yun; Liu, Jiao (2017 թ․ փետրվարի 11). «Hepatitis B immunoglobulin during pregnancy for prevention of mother-to-child transmission of hepatitis B virus». The Cochrane Database of Systematic Reviews. 2: CD008545. doi:10.1002/14651858.CD008545.pub2. ISSN 1469-493X. PMC 6464495. PMID 28188612.
- ↑ Suk‐Fong Lok, Anna (2018 թ․ նոյեմբերի 15). «Hepatitis B Treatment: What We Know Now and What Remains to Be Researched». Hepatology Communications. 3 (1): 8–19. doi:10.1002/hep4.1281. ISSN 2471-254X. PMC 6312657. PMID 30619990.
- ↑ 51,0 51,1 Bertoletti, Antonio; Ferrari, Carlo (2016 թ․ ապրիլ). «Adaptive immunity in HBV infection». Journal of Hepatology. 64 (1 Suppl): S71–S83. doi:10.1016/j.jhep.2016.01.026. ISSN 1600-0641. PMID 27084039.
- ↑ Zhang, H W; Yin, J H; Li, Y T; Li, C Z; Ren, H; Gu, C Y; Wu, H Y; Liang, X S; Zhang, P; Zhao, J F; Tan, X J; Lu, W; Schaefer, S; Cao, G W (2008 թ․ դեկտեմբեր). «Risk factors for acute hepatitis B and its progression to chronic hepatitis in Shanghai, China». Gut. 57 (12): 1713–1720. doi:10.1136/gut.2008.157149. ISSN 0017-5749. PMC 2582333. PMID 18755887.
- ↑ Yang, Dan-Hong; Wang, Wei-Ping; Zhang, Qiang; Pan, Hong-Ying; Huang, Yi-Cheng; Zhang, Jia-Jie (2021 թ․ մայիսի 7). «Hepatocellular carcinoma progression in hepatitis B virus-related cirrhosis patients receiving nucleoside (acid) analogs therapy: A retrospective cross-sectional study». World Journal of Gastroenterology. 27 (17): 2025–2038. doi:10.3748/wjg.v27.i17.2025. ISSN 1007-9327. PMC 8108039. PMID 34007137.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Ohlsson, Arne; Lacy, Janet B. (2020 թ․ հունվարի 29). «Intravenous immunoglobulin for suspected or proven infection in neonates». The Cochrane Database of Systematic Reviews. 1: CD001239. doi:10.1002/14651858.CD001239.pub6. ISSN 1469-493X. PMC 6988993. PMID 31995649.
- ↑ Infection reports; HIV – STIs Antenatal screening for infectious diseases in England: summary report for 2014 (PDF). Infection reports Volume 9 Number 43 Published on: 4 December 2015 HIV – STIs Antenatal screening for infectious diseases in England: summary report for 2014 (Report). Vol. 9. Public Health England. 2015 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Cortese, Francesca; Scicchitano, Pietro; Gesualdo, Michele; Filaninno, Antonella; De Giorgi, Elsa; Schettini, Federico; Laforgia, Nicola; Ciccone, Marco Matteo (2015). «Early and Late Infections in Newborns: Where Do We Stand? A Review». Pediatrics & Neonatology. 57 (4): 265–273. doi:10.1016/j.pedneo.2015.09.007. ISSN 1875-9572. PMID 26750406.
|