Արգանդի մկանալորձենաբորբ (մետրոէնդոմետրիտ), առաջանում է հիվանդածին մանրէները (ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ, տուբերկուլոզի ցուպիկ, գոնոկոկեր և այլն) արգանդ ընկնելիս։ Առավել հաճախ դրան նպաստում են վիժումները (հատկապես՝ արտահիվանդանոցային), սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, սեռական հարաբերության ժամանակ, ինչպես նաև հետծննդյան շրջանում հիգիենայի կանոնների խախտումները։
Հիվանդությունը բնորոշվում է որովայնի ստորին հատվածի ձգող ցավերով, սպիտահոսությամբ, արյունաջրային, երբեմն՝ նույնիսկ արյունային արտադրությամբ։ Ջերմաստիճանը բարձրանում է, զգացվում է ընդհանուր թուլություն, կարող է լինել երկարատև արյունային արտադրություն արգանդից։ Հնարավոր են բարդություններ, բորբոքման տարածումը հարևան օրգանների վրա, անպտղություն և այլն։
Նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է դիմել գինեկոլոգի և խստորեն կատարել նրա հանձնարարականները։ Կանխարգելման համար անհրաժեշտ է վիժումից հետո և հետծննդյան շրջանում խստորեն պահպանել բժշկի հանձնարարած հիգիենային ռեժիմը, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։