Հեպատիտ D

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեպատիտ D
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառhepatitis delta virus?
Հիվանդության ախտանշաններհեպատիտ[1], սրտխառնոց[1] և superinfection?
Բուժաքննությունարյան բիոքիմիական հետազոտություն, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և ELISEA?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9070.31
ՀՄԴ-10B17.0 և B18.0
ԲուժումԻնտերֆերոն և liver transplantation?
 Epidemiology of hepatitis D Վիքիպահեստում

Հեպատիտ D, հեպատիտի դելտա վիրուսից առաջացած հիվանդություն։

Հեպատիտի դելտա վիրուսը սկզբնապես նկատվել է ինֆեկցիայի ավելի բարդ ձև ունեցող հիվանդների մոտ, որն առաջացել է հեպատիտ B վիրուսից։ Հեպատիտ D-ով կարելի է վարակվել ինչպես հեպատիտ B-ի հետ (համավարակ կամ կոինֆեկցիա), այնպես էլ ձևավորվել խրոնիկական հեպատիտ B-ի վրա (գերվարակ կամ սուպերինֆեկցիա)։ Երկու դեպքում էլ հիվանդության ախտանիշերը հիվանդների մոտ առավել ցայտուն են, քան միայն հեպատիտ B-ով հիվանդների մոտ։ Հեպատիտ B-ով և հեպատիտ D-ով հիվանդների մոտ կա սուր ինֆեկցիայի արդյունքում լյարդային անբավարարության սահմանային փուլի, լյարդի ցիռոզի արագ զարգացման շատ ավելի մեծ հավանականություն, իսկ խրոնիկական ինֆեկցիայի դեպքում մեծանում է լյարդաբջջային քաղցկեղ առաջացման հավանականությունը[2]

Հարուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտի դելտա վիրուսը առանձնանում է մադու և կենդանիների այլ հարուցիչներից նրանով, որ մի շարք ընդհանրություններ ունի ինչպես բույսերի վիրոիդների հետ, այնպես էլ բույսերի վիրոիդանման արբանյակային ՌՆԹ-ների հետ։ Այս ոչ մեծ, ՌՆԹ պարունակող վարակիչ գործոնը արբանյակ֊վիրուս է, քանի որ բջիջներում նրա բազմացման և ինֆեկցիայի զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի բջիջները վարակվեն հեպատիտ B վիրուսով (իր գենոմի փաթեթավորման համար այն օգտագործում է հեպատիտ B վիրուսի թաղանթային սպիտակուցները (S-անտիգեններ))[3][4]։ Կա վարկած, որ հեպատիտի դելտա վիրուսը զարգացել է պարզունակ վիրոիդանման ՌՆԹ-ից, որը զավթել է բջջային տրանսկրիպտը։ Արյունով փոխանցվող այս հարուցիչը բազմանում է լյարդում և հաճախ առաջացնում է սուր հեպատիտ ինչպես պրիմատների, այնպես էլ ոչ պրիմատների շարքից կաթնասունների մոտ[4]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտի դելտա վիրուսը փոխանցվում է արյան և նրա ածանցյալների միջոցով։ Գոյություն ունի հեպատիտի դելտա վիրուսի վարակի զարգացման երկու հիմնական տարբերակ․ համավարակը տեղի է ունենում այն դեպքում, երբ օրգանիզմը վարակվում է միաժամանակ և՛ հեպատիտ B վիրուսով, և՛ հեպատիտ դելտա վիրուսով, իսկ գերվարակի մասին խոսում են այն ժամանակ, երբ օրգանիզմում սկզբնապես եղել խրոնիկական հեպատիտ B, այնուհետև եղել է վարակ հեպատիտի դելտա վիրուսով։ Այսպիսի գերվարակները կարող են առավել ցայտուն արտահայտվել և ավելի հավանական է, որ դրանք խրոնիկական բնույթ կկրեն[5]։

Հեպատիտ դելտա վիրուսի հայտնաբերման ամենաառաջին մեթոդները հիմնված էին արյան մեջ դելտա հակագենի հակամարմիններ հայտնաբերելու վրա, սակայն ավելի ուշ ստեղծվեցին թեստեր հենց դելտա հակագենի հիման վրա։ Ներկայումս մշակվել են ավելի արդյունավետ ՌՆԹ թեստեր, սակայն դրանք չեն կիրառվում ամենօրյա պրակտիկայում[6]։ Թեև «հեպատիտ D» ախտորոշելու համար լյարդի կենսազննման (բիոպսիա) կարիք չկա, սակայան այն կատարում են՝ լյարդի վնասվածության աստիճանը որոշելու և բուժում նշանակելու համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology — 2016.
  2. Fattovich G., Giustina G., Christensen E., Pantalena M., Zagni I․, Realdi G., Schalm S. W. Influence of hepatitis delta virus infection on morbidity and mortality in compensated cirrhosis type B. The European Concerted Action on Viral Hepatitis (Eurohep).(անգլ.) // Gut. — 2000. — Vol. 46. — № 3. — P. 420—426. — PMID 10673308.
  3. Human and Medical Virology, 2010, էջ 122
  4. 4,0 4,1 Acheson, 2011, էջ 383
  5. Human and Medical Virology, 2010, էջ 123
  6. Human and Medical Virology, 2010, էջ 124
  7. Alfaiate D., Dény P., Durantel D. Hepatitis delta virus: From biological and medical aspects to current and investigational therapeutic options.(անգլ.) // Antiviral research. — 2015. — Vol. 122. — P. 112—129. — doi:10.1016/j.antiviral.2015.08.009 — PMID 26275800.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nicholas H. Acheson Fundamentals of Molecular Virology. — 2nd edition.. — WILEY (John Wiley & Sons, Inc.), 2011. — P. 379—383. — 528 p. — ISBN 978-0-470-90059-8
  • Desk Encyclopedia of Human and Medical Virology / Editors-in-chief Brian W. J. Mahy, Marc H. V. van Regenmortel. — Elsevier Ltd., 2010. — 661 p. — ISBN 978-0-12-375147-8