Միկրոցեֆալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկրոցեֆալիա
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Պատճառզիկա վիրուսային վարակ
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա
 Microcephaly Վիքիպահեստում
Մայրը համբուրում է միկրոցեֆալիայով տառապող երեխային

Միկրոցեֆալիա (հուն․՝ μικρός — փոքր և κεφαλή — գլուխ), գանգի չափսերի և գլխուղեղի զգալի փոքրացում մարմնի մյուս մասերի նորմալ չափսերի համեմատ։ Միկրոցեֆալիան ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ։ Հանդիպում է հազվադեպ, միջինը՝ 6-8 հազար ծնունդից հանդիպում է մեկի մոտ[1]։

Միկրոցեֆալիայի պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոցեֆալիան կարող են առաջանալ տարբեր գործոնների պատճառով՝ ճառագայթում, բորբոքումներ, դեղամիջոցներ, գենետիկ խանգարումներ և այլն։ Բնածին միկրոցեֆալիայի պատճառներից հիմնականը ներարգանդային վարակումն է, ինչպիսիք են՝ կարմրախտը, ցիտոմեգալովիրուսը և տոքսոպլազմոզը։ Միկրոցեֆալիան բնորոշ է այնպիսի համախտանիշներին, ինչպիսիք են՝

  • Տրիսոմիա ըստ 18.րդ քրոմոսոմի(Եդվարդսի համախտանիշ)
  • Տրիսոմիա ըստ 13.րդ քրոմոսոմի (Պատաուի համախտանիշ)
  • Միլլերի համախտանիշ
  • Պրադեր-Վիլլի համախտանիշ
  • Արևադարձային տենդ

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես այդպիսին, Միկրոցեֆալիայի համար հատուկ բուժում գոյություն չունի։ Բուժում ուղղված է ախտանշանների առաջացումը կանխելու համար, այսինքն՝ հատկանշական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Microcephaly in Children // Cleveland Clinic

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]