Կաթետր

Բժշկության մեջ կաթետրը[1] բարակ խողովակ է, որը պատրաստված է բժշկական նշանակության նյութերից, որը ունի կիրառության լայն շրջանակ։ Կաթետրերը բժշկական գործիքներ են, որոնք կարող են տեղադրվել մարմնում՝ հիվանդությունները բուժելու կամ վիրահատական միջամտություններ իրականացնելու համար։ Կաթետրները արտադրվում են հատուկ կիրառությունների համար, ինչպիսիք են սրտանոթային, ուրոլոգիական, ստամոքս-աղիքային, նյարդաանոթային և ակնաբուժական պրոցեդուրաները։ Կաթետրի տեղադրման գործընթացը կոչվում է կաթետրիզացիա։
Մեծ մաս դեպքերում կաթետրերըը բարակ, ճկուն խողովակներ են (փափուկ կաթետր), թեև կախված կիրառությունից լինում են տարբեր կոշտության կաթետրներ։ Մարմնի ներսում մնացած կաթետրը՝ ժամանակավոր կամ մշտական, կարող է կոչվել «մշտական կաթետր» (օրինակ՝ ծայրամասային տեղադրված կենտրոնական կաթետր)։ Մշտական տեղադրված կաթետրը կարող է կոչվել «permcath» (ապրանքանիշի անվանում)։
Կաթետրերը կարող են տեղադրվել մարմնի որևէ խոռոչի, ծորանի կամ անոթի, ուղեղի, մաշկի կամ ճարպային հյուսվածքի մեջ։ Ֆունկցիոնալ առումով դրանք թույլ են տալիս հեղուկի դրենաժ, հեղուկների կամ գազերի կառավարում, վիրաբուժական գործիքների միջոցով հասանելիություն, ինչպես նաև կատարում են մի շարք այլ ֆունկցիաներ՝ կախված կաթետրի տեսակից[2]։ Հատուկ տեսակի կաթետրներ, որոնք նաև կոչվում են զոնդեր, օգտագործվում են նախակլինիկական կամ կլինիկական հետազոտություններում լիպոֆիլ և հիդրոֆիլ միացությունների[3], սպիտակուցին կապված և չկապված դեղամիջոցների[4][5], նյարդահաղորդիչների, պեպտիդների և սպիտակուցների, հակամարմինների[6][7][8], նանոմասնիկների և նանոկրիչների, ֆերմենտների և վեզիկուլների նմուշառման համար։
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կաթետր» (հունարեն καθετήρ kathetḗr-ից) գալիս է հունարեն καθίεμαι kathíemai բայից, որը նշանակում է «ներս խրել» կամ «ներքև ուղարկել», քանի որ կաթետրը թույլ է տվել, որ հեղուկը «ցած իջնի» մարմնից[9]։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի տարբեր հատվածներում կաթետրի տեղադրումը կարող է թույլ տալ.
- միզապարկից մեզի դրենավորում, ինչպես միզուղիների կաթետրիզացիայի ժամանակ, օգտագործելով ընդհատվող կամ Ֆոլեի կաթետր, որոնք տեղադրվում են միզուկի միջով։ Երբ միզուկը վնասված է, դրա փոխարեն օգտագործվում է վերցայլային կաթետրիզացիա։ Վերցայլային կաթետրը տեղադրվում է որովայնի ստորին հատվածով անմիջապես միզապարկի մեջ[10]։
- երիկամից մեզի արտահոսք ներմաշկային (մաշկի միջոցով) նեֆրոստոմիայի միջոցով
- հեղուկի կուտակման դրենավորում, օրինակ՝ որովայնի թարախակույտ
- խոզի պոչ կաթետր օգտագործվում է թոքերի շուրջ օդը հեռացնելու նպատակով (պնևմոթորաքս)
- ներերակային հեղուկների, դեղորայքի կամ պարենտերալ սնուցման ընդունում ծայրամասային կամ կենտրոնական երակային կաթետրով
- անգիոպլաստիկա, անգիոգրաֆիա, բալոնային սինուսոտոստոմիա, բալոնային սինուպլաստիկա, սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, կաթետրային աբլացիա։ Հաճախ օգտագործվում է Սելդինգերի մեթոդ։
- արյան ճնշման ուղղակի չափում զարկերակում կամ երակում
- ներգանգային ճնշման ուղղակի չափում
- անզգայացնող դեղամիջոցի անցկացումը էպիդուրալ տարածության մեջ, սուբաարախնոիդալ տարածության մեջ կամ հիմնական նյարդային հանգույցի շուրջ, ինչպիսին է բազկահյուսակը
- բեղմնավորված սաղմերի տեղափոխում արտամարմնային բեղմնավորումից կամ սերմնահեղուկի արհեստական բեղմնավորման ընթացքում արգանդ
- թթվածնի, ցնդող անզգայացնող նյութերի և այլ շնչառական գազերի ներթափանցում թոքեր՝ շնչափողային խողովակի միջոցով
- ինսուլինի կամ այլ դեղամիջոցների ենթամաշկային ընդունում՝ ինֆուզիոն հավաքածուի և ինսուլինային պոմպի օգտագործմամբ.
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին գյուտարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին չինացիներն օգտագործում էին սոխի ցողունները, հռոմեացիները, հինդուները և հույները՝ փայտից կամ թանկարժեք մետաղներից պատրաստված խողովակներ[11]։
Հին սիրիացիները կաթետրներ են ստեղծել եղեգնից
Ժամանակակից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճկուն կաթետրի ամենավաղ հայտնագործությունը եղել է 18-րդ դարում[12]։ Ընդլայնելով իր հնարամտությունը իր ընտանիքի բժշկական խնդիրների վրա՝ Բենջամին Ֆրանկլինը հայտնագործեց ճկուն կաթետրը 1752 թվականին, երբ նրա եղբայր Ջոնը տառապում էր միզապարկի քարերից։ Ֆրանկլինի կաթետրը պատրաստված էր մետաղից, որի հատվածները կապված էին մետաղալարով, որը կցված էր տեղադրման ընթացքում կոշտություն ապահովելու համար[13][14]։
Համաձայն Բենջամին Ֆրանկլինի Նշումների 4-րդ հատորի (1959) նամակի տողատակի ծանոթագրության, Ֆրանկլինը 1720 թվականից Ֆրանչեսկո Ռոնչելի-Պարդինոյին համարում է ճկուն կաթետրի գյուտարար։ Իրականում, Ֆրանկլինը պնդում է, որ ճկուն կաթետրը կարող է նախագծված լինել ավելի վաղ[15]։
Կատետրի վաղ ժամանակակից կիրառումը եղել է Կլոդ Բեռնարի կողմից սրտի կատետերիզացման նպատակով 1844 թվականին։ Գործընթացը ներառում է մուտք դեպի ձիու փորոքներ պարանոցային երակով և քնային զարկերակի միջոցով։ Սա կաթետրի ավելի վաղ և ժամանակակից կիրառություն է, քանի որ այս կատետրի օգտագործման տեխնիկան դեռևս կիրառվում է նյարդավիրաբույժների, սրտաբանների և սրտանոթային վիրաբույժների կողմից[16]։
Դեյվիդ Ս. Շերիդանը հնարել է ժամանակակից մեկանգամյա օգտագործման կաթետրը 1940-ականներին[17]։ Մինչ այդ, բազմակի օգտագործման որոշ կաթետրներ բաղկացած էին հյուսված բամբակյա խողովակներից, որոնք լաքապատված էին, ջերմային մշակված և փայլեցված։ Քանի որ դրանք հիմնականում արտադրվում էին Ֆրանսիայում, Երկրորդ համաշխարհային պատերազմը խոչնդոտում էր վերջինիս մատակարարման շղթային[18]։
1959 թվականին Տեսչանն առաջին անգամ նկարագրեց կենտրոնական երակային կաթետրը որպես արյան անոթների հասանելիության միջոց հեմոդիալիզի համար[19]։
Այլ բազմակի օգտագործման կաթետրները բաղկացած էին կարմիր ռետինե խողովակներից։ Թեև դրանք ստերիլիզացվել են մինչև կրկնակի օգտագործումը, այնուամենայնիվ, դրանք վարակվելու մեծ վտանգ են ներկայացնում և հաճախ հանգեցնում են հիվանդության տարածմանը[20]։
1982թ.-ին Քուինթոնը Չիկագոյի Քաունթի Քուքի հիվանդանոցի նեֆրոլոգ բժիշկ Սախարամ Մահուրկարի հետ միասին մշակել է երկու լուսանցք ունեցո կաթետր, որը դարձել է հեմոդիալիզի և աֆերեզի համար ստանդարտ[19]։
Շերիդանը 1988 թվականին Ֆորբս ամսագրի կողմից ստացել է «Կաթետրի արքա» անվանումը։ Նա նաև հնարել է ժամանակակից «մեկանգամյա օգտագործման» պլաստիկ էնդոտրախեալ խողովակը, որն այժմ սովորաբար օգտագործվում է վիրաբուժության մեջ[17]։
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միզային կաթետրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
կաթետրների պատրաստման համար օգտագործվում են մի շարք պոլիմերներ, այդ թվում՝ սիլիկոնե կաուչուկ, նեյլոն, պոլիուրեթան, պոլիէթիլենային տերեֆտալատ, լատեքս և ջերմապլաստիկ էլաստոմերներ։ Սիլիկոնը իմպլանտացվող ամենատարածված տարբերակներից մեկն է, քանի որ այն իներտ է և չի ռեակցվում մարմնի հեղուկների և մի շարք բժշկական հեղուկների հետ, որոնց հետ այն կարող է շփվել։ Մյուս կողմից, պոլիմերը մեխանիկորեն թույլ է, և կաթետրում մի շարք կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում[21][22][23]։ Օրինակ՝ սիլիկոնն օգտագործվում է Ֆոլեի կաթետրում, որտեղ վնասվածքներ են գրանցվել և որոնք հաճախ պահանջում են վիրահատություն՝ միզապարկի մեջ մնացած ծայրը հեռացնելու համար։
Միզապարկի խնդիրների համար կան բազմաթիվ տարբեր տեսակի կաթետրներ։ Տիպիկ ժամանակակից կաթետրերըը պատրաստված են պոլիուրեթանից և ունի տարբեր երկարություններ և չափսեր տղամարդկանց, կանանց և երեխաների համար[փա՞ստ]:
Որոշ կաթետրներ փաթեթավորված են ստերիլ աղային լուծույթի մեջ[փա՞ստ]:
Կաթետրներ, որոնք օգտագործվում են ինտերվենցիոն պրոցեդուրաներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախված պահանջվող մեխանիկական բնութագրերից՝ տարբեր պոլիմերներ և պոլիմեր-մետաղ կոմպոզիտներ կարող են օգտագործվել միջամտության նպատակով օգտագործվող կաթետրներ կառուցելու համար։ Ընդհանուր նյութերը ներառում են պոլիամիդ (նեյլոն), պոլիեթեր բլոկ ամիդ, պոլիուերաթան, պոլիէթիլեն տերեֆտալատ և պոլիիմիդներ։ Այս նյութերը հաճախ օգտագործվում են միմյանց հետ միասին և հաճախ շերտավորվում են չժանգոտվող պողպատի հյուսման, լազերային կտրված չժանգոտվող պողպատից խողովակների կամ այլ կառույցների վրա՝ կաթետրին փոխանցելու ցանկալի անհրաժեշտ առանձնահատկությունները, որոնք կախված են նախատեսված կիրառությունից։ Օրինակ, նյարդաբանական կիրառությունների համար անոթային կաթետրների արտադրության համար օգտագործվող նյութերն ու կառուցվածքները կարող են զգալիորեն տարբերվել սրտանոթային օգտագործման համար նախատեսված կաթետրներից։
Ուղղորդող կաթետրը (կատետերներ, որոնք ուղղորդում են անգիոպլաստիկայի բալոննրեը և ստենտները) կազմված են պոլիտետրաֆտորէթիլենի ամենաներքին շերտից, որը քսուք է, որին հաջորդում է չժանգոտվող պողպատից հյուսված մետաղալարի արտաքին շերտը, որն օգնում է պահպանել կաթետրի ձևը և կանխել կաթետրի ծռվելը անոթների միջով անցնելիս, վերջինիս հաջորդում է նեյլոնե էլաստոմերային ամենաարտաքին շերտը, որն ապահովում է կաթետրի լրացուցիչ ամրություն և պահպանում է կաթետրի կորությունը ոլորապտույտ անոթների միջով անցնելիս[24]։
Տեղադրման հեշտությունը բարձրացնելու համար որոշ կաթետրներ պատված են լյուբրիկանտային ծածկույթով՝ շփումը նվազեցնելու համար։ Լյուբրիկանտային ծածկույթը ստեղծում է հարթ, սայթաքուն թաղանթ, ինչը հեշտացնում է կաթետրի տեղադրումը։
Ինվազիվ միջամտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

A. Ընդհանուր տեսք
B. Ե՛վ պունկցիոն ասեղը, և՛ օբթուրատոր միացված են, ինչը թույլ է տալիս ուղղակիորեն ներդնել:
C. Պունկցիոն ասեղը հետ քաշվեց: Օբթուրատորը ներգրավված է: Օգտագործվում է, օրինակ, ուղեկցորդի վրա կաթետերի կայուն առաջխաղացման համար:
D. Ե՛վ օբտուրատորը, և՛ պունկցիոն ասեղը հետ է քաշվել, երբ կաթետերը տեղում է:
E.Ֆիքսող լարը քաշվում է (ներքևի կենտրոնում), այնուհետև փաթաթվում և ամրացվում է կաթետերի մակերեսային ծայրին:
Դիագնոստիկ կաթետրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգիոգրաֆիայի պրոցեդուրաներում օգտագործվում են տարբեր կաթետրներ[24][25]։ Ախտորոշիչ կաթետրներն ուղղում են լարերը արյան անոթների միջով։ Այնուհետև ռադիոկոնտրաստային նյութը ներարկվում է կաթետրի միջոցով, որպեսզի տեսանելի լինեն անոթները տարբեր մեթոդների միջոցով, ինչպիսիք են համակարգչային շերտագրությունը (ՀՇ), պրոյեկցիոն ռադիոգրաֆիան և ֆլյուորոսկոպիան[25]։ Pigtail-ը ոչ սելեկտիվ կաթետր է՝ բազմաթիվ կողմնային անցքերով, որոնք կարող են մեծ ծավալի կոնտրաստ ուղղել դեպի արյունատար անոթ[26]։ Cobra-ն ընտրովի կաթետր է, որն օգտագործվում է որովայնի իջնող անոթները կաթետերիզացիայի ենթարկելու համար։ Cobra կաթետրը առաջ են շարժվում հրելով և հանվում են քաշելով։ Sidewinder կաթետրը-ը ընտրովի կաթետր է, որն օգտագործվում է աորտայում միջամտություն կատարելու համար։ Headhunter, Newton, Simmons, Bentson և Berenstein կաթետրերը օգտագործվում են աորտայի աղեղի երեք ճյուղերից մեկի մեջ մտնելու համար։ Yashiro կաթետրը-ը ընտրովի, հիդրոֆիլ կաթետր է, որը նախատեսված է արևային ցողուն օպտիմալ մուտք ստեղծելու համար[27]։
Բալոնային կաթետրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան նաև բալոնային կաթետերներ, որոնք օգտագործվում են անգիոպլաստիկայի միջամտություններում, ինչպիսիք են պարզ բալոնային կաթետերը, որոնք օգտակար են անոթների նեղ ստենոզը լայնացնելու համար, դեղապատ բալոններ, որոնք մակերեսին պարունակում են պակլիտաքսել՝ կանխելու անոթների պատերի հարթ մկանային բջիջների պրոլիֆերացիան, այդպիսով նվազեցնելով անոթների խցանման հավանականությունը, ապագայում բարձր ճնշումային բալոնային կաթետրներ, որոնք կարող են բացել երակային կայուն սթենոզները և զարկերակ-երակային խուղակները[28]։
Դիալիզային կաթետրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան հոսքի համարժեքության, կաթետրի օգտագործման ժամանակահատվածի, վարակի և թրոմբոէմբոլիայի ռիսկի հասնելու մեջ տարբերություն չկա՝ արդյոք դիալիզի կաթետերն ունի աստիճանական, անցքերով կամ սիմետրիկ ծայր[29]։ Palidrome Կաթետրը գերազանցում է Permcath կաթետրին արյան առավելագույն հոսքի, դիալիզի համարժեքության և տարեկան անցանելիության մակարդակով։ Permcath-ի նման, Palidrome կաթետրն ունի վարակման և թրոմբոէմբոլիայի բարձր մակարդակ[30]։
Վնասակար ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարմնում ցանկացած օտար առարկա պարունակում է ինֆեկցման վտանգ, և կաթետրը կարող է ծառայել որպես բակտերիաների արյան շրջանառություն կամ մարմին ներթափանցելու ճանապարհ», - ասում է Միչիգանի համալսարանի բուժքույրական դպրոցի պրոֆեսոր Միլիսա Մանոյլովիչը[31]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանուլա
- Ֆոլեի կաթետր
- Կաթետրների չափման համակարգ ըստ ֆրենչի
- Գաստրոստոմիա
- G-խողովակ
- Յեյունոստոմիա
- Սթենտ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «catheter noun - Definition, pictures, pronunciation and usage notes | Oxford Advanced Learner's Dictionary at»։ Oxfordlearnersdictionaries.com։ Վերցված է 2022-05-06
- ↑ Diggery Robert (2012)։ Catheters: Types, applications and potential complications (medical devices and equipment։ Nova Science։ ISBN 978-1621006305
- ↑ Altendorfer-Kroath Thomas, Schimek Denise, Eberl Anita, Rauter Günther, Ratzer Maria, Raml Reingard, Sinner Frank, Birngruber Thomas (January 2019)։ «Comparison of cerebral Open Flow Microperfusion and Microdialysis when sampling small lipophilic and small hydrophilic substances»։ Journal of Neuroscience Methods 311: 394–401։ ISSN 0165-0270։ PMID 30266621 ։ doi:10.1016/j.jneumeth.2018.09.024
- ↑ Schaupp L., Ellmerer M., Brunner G. A., Wutte A., Sendlhofer G., Trajanoski Z., Skrabal F., Pieber T. R., Wach P. (1999-02-01)։ «Direct access to interstitial fluid in adipose tissue in humans by use of open-flow microperfusion»։ American Journal of Physiology. Endocrinology and Metabolism 276 (2): E401–E408։ ISSN 0193-1849։ PMID 9950802։ doi:10.1152/ajpendo.1999.276.2.e401
- ↑ Ellmerer Martin, Schaupp Lukas, Brunner Gernot A., Sendlhofer Gerald, Wutte Andrea, Wach Paul, Pieber Thomas R. (2000-02-01)։ «Measurement of interstitial albumin in human skeletal muscle and adipose tissue by open-flow microperfusion»։ American Journal of Physiology. Endocrinology and Metabolism 278 (2): E352–E356։ ISSN 0193-1849։ PMID 10662720։ doi:10.1152/ajpendo.2000.278.2.e352
- ↑ Dragatin Christian, Polus Florine, Bodenlenz Manfred, Calonder Claudio, Aigner Birgit, Tiffner Katrin Irene, Mader Julia Katharina, Ratzer Maria, Woessner Ralph, Pieber Thomas Rudolf, Cheng Yi (2015-11-23)։ «Secukinumab distributes into dermal interstitial fluid of psoriasis patients as demonstrated by open flow microperfusion»։ Experimental Dermatology 25 (2): 157–159։ ISSN 0906-6705։ PMID 26439798։ doi:10.1111/exd.12863
- ↑ Kolbinger Frank, Loesche Christian, Valentin Marie-Anne, Jiang Xiaoyu, Cheng Yi, Jarvis Philip, Peters Thomas, Calonder Claudio, Bruin Gerard, Polus Florine, Aigner Birgit (March 2017)։ «β-Defensin 2 is a responsive biomarker of IL-17A–driven skin pathology in patients with psoriasis»։ Journal of Allergy and Clinical Immunology 139 (3): 923–932.e8։ ISSN 0091-6749։ PMID 27502297։ doi:10.1016/j.jaci.2016.06.038
- ↑ Kleinert Maximilian, Kotzbeck Petra, Altendorfer-Kroath Thomas, Birngruber Thomas, Tschöp Matthias H., Clemmensen Christoffer (December 2019)։ «Corrigendum to "Time-resolved hypothalamic open flow micro-perfusion reveals normal leptin transport across the blood–brain barrier in leptin resistant mice" [Molecular Metabolism 13 (2018) 77–82]»։ Molecular Metabolism 30: 265։ ISSN 2212-8778։ PMC 6889745 ։ PMID 31767178 ։ doi:10.1016/j.molmet.2019.11.001
- ↑ Feneley Roger C. L., Hopley Ian B., Wells Peter N. T. (November 17, 2015)։ «Urinary catheters: history, current status, adverse events and research agenda»։ Journal of Medical Engineering & Technology 39 (8): 459–470։ PMC 4673556։ PMID 26383168։ doi:10.3109/03091902.2015.1085600
- ↑ «MedlinePlus: Urinary catheters»։ U.S. National Library of Medicine։ 6 November 2019
- ↑ «MedTech Memoirs: Catheters»։ Advantage Business Media։ 16 June 2015։ Արխիվացված է օրիգինալից 24 October 2017-ին
- ↑ «Didusch Site - Milestones - Relief in a Tube: Catheters Remain a Steadfast Treatment for Urinary Disorders»։ www.urologichistory.museum։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-17-ին
- ↑ «Benjamin Franklin: In Search of a Better World»։ Minnesota Historical Society։ Արխիվացված է օրիգինալից 12 August 2011-ին
- ↑ Hirschmann, J.V. (December 2005)։ «Benjamin Franklin and Medicine»։ Annals of Internal Medicine 143 (11): 830–4։ PMID 16330795։ doi:10.7326/0003-4819-143-11-200512060-00012։ Արխիվացված է օրիգինալից December 17, 2019-ին։ Վերցված է January 2, 2013
- ↑ Huth, E.J. (2007)։ «Benjamin Franklin's place in the history of medicine»։ Journal of the Royal College of Physicians of Edinburgh 37 (4): 373–8։ PMID 18447203
- ↑ Baim Donald (2005)։ Grossman's Cardiac Catheterization, Angiography, and Intervention։ Lippincott Williams & Wilkins։ ISBN 978-0781755672
- ↑ 17,0 17,1 «David S. Sheridan»։ Washington Post։ 2004-05-07
- ↑ «David Sheridan, 95; Dropout Invented Key Medical Device»։ Los Angeles Times։ May 4, 2004
- ↑ 19,0 19,1 «An insight into the sites of noncuffed hemodialysis catheters»։ Indian Journal of Nephrology 25 (5): 261–2։ 2015։ PMC 4588318։ PMID 26628788։ doi:10.4103/0971-4065.152729
- ↑ Engineers NPCS Board of Consultants & (January 1, 2014)։ Handbook on Medical and Surgical Disposable Products։ Niir Project Consultancy Services։ ISBN 9789381039281 – via Google Books
- ↑ McKenzie J. M., Flahiff C. M., Nelson C. L. (1 October 1993)։ «Retention and strength of silicone-rubber catheters. A report of five cases of retention and analysis of catheter strength.»։ J Bone Joint Surg Am (անգլերեն) 75 (10): 1505–1507։ ISSN 0021-9355։ PMID 8408139։ doi:10.2106/00004623-199310000-00011։ Արխիվացված է օրիգինալից September 23, 2016-ին։ Վերցված է May 12, 2016
- ↑ Agarwal Shaleen, Gandhi Mamatha, Kashyap Randeep, Liebman Scott (1 March 2011)։ «Spontaneous Rupture of a Silicone Peritoneal Dialysis Catheter Presenting Outflow Failure and Peritonitis»։ Peritoneal Dialysis International (անգլերեն) 31 (2): 204–206։ ISSN 0896-8608։ PMID 21427251։ doi:10.3747/pdi.2010.00123 (inactive December 31, 2022)։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2018-ին
- ↑ Mirza Bilal, Saleem Muhammad, Sheikh Afzal (14 August 2010)։ «Broken Piece of Silicone Suction Catheter in Upper Alimentary Tract of a Neonate»։ APSP Journal of Case Reports 1 (1): 8։ ISSN 2218-8185։ PMC 3417984։ PMID 22953251
- ↑ 24,0 24,1 Ali Ronan, Lecturer in Adult Internal Medicine, Faculty of Medical Sciences, University of the West Indies, St Augustine, Trinidad, Greenbaum Adam B, Director, Cardiac Catheterization Laboratory, Henry Ford Hospital, Detroit, Michigan, US, Kugelmass Aaron D, Chief of Cardiology and Medical Director, Heart and Vascular Program, Baystate Medical Center, 759 Chestnut Street, Springfield, Massachusetts, US. E: aaron.kugelmassmd@bhs.org (2012)։ «A Review of Available Angioplasty Guiding Catheters, Wires and Balloons – Making the Right Choice»։ Interventional Cardiology Review (անգլերեն) 7 (2): 100։ ISSN 1756-1477։ doi:10.15420/icr.2012.7.2.100
- ↑ 25,0 25,1 Themes U. F. O. (2016-06-20)։ «Catheter-Based Technology and Devices»։ Thoracic Key (en-US)։ Վերցված է 2021-08-15
- ↑ Davies AH, Brophy CM (10 October 2005)։ Vascular surgery։ Springer Science & Business Media։ էջ 239։ ISBN 9781852332884։ Վերցված է 3 February 2022
- ↑ Golowa Yosef S., Kalva Sanjeeva P., D'Othee Bertrand Janne (April 2009)։ «Use of a Yashiro Catheter to Facilitate Complex Visceral Catheterization»։ Journal of Vascular and Interventional Radiology (անգլերեն) 20 (4): 557–559։ PMID 19243973։ doi:10.1016/j.jvir.2009.01.014
- ↑ Chapman and Nakielny's Guide to Radiological Procedures։ Elsevier։ 2018։ էջ 231։ ISBN 9780702071669
- ↑ «A systematic review and meta-analysis of the comparison of performance among step-tip, split-tip, and symmetrical-tip hemodialysis catheters»։ Journal of Vascular Surgery 69 (4): 1282–1292։ April 2019։ PMID 30905366 ։ doi:10.1016/j.jvs.2018.09.029
- ↑ «Clinical application of long-term Palindrome catheter in hemodialysis patients»։ Iranian Journal of Kidney Diseases 8 (2): 123–9։ March 2014։ PMID 24685735
- ↑ Laura Bailey (July 1, 2019)։ «Catheters: Big source of infection, but often overlooked»։ University of Michigan։ Վերցված է February 16, 2020
- Millward Steven F. (September 2000)։ «Percutaneous Nephrostomy: A Practical Approach»։ Journal of Vascular and Interventional Radiology 11 (8): 955–964։ PMID 10997456։ doi:10.1016/S1051-0443(07)61322-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կաթետր Վիքիպահեստում |
---|
![]() |
Տես՝ կաթետր Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |