Մարդու կորոնավիրուս HKU1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու կորոնավիրուս HKU1
Տեսակտաքսոն
Անվանվել էմարդ, Coronavirus?, Հոնկոնգի համալսարան և 1

Մարդու կորոնավիրուս HKU1[1] (անգլ.՝ Human coronavirus HKU1) վիրուսի տեսակ՝ կորոնավիրուսների ընտանիքից[2]։ Այն առաջացնում է վերին շնչուղիների հիվանդություններ։ Մարդու մոտ լինում են մրսածության նման ախտանիշներ, սակայն կարող է անցնել թոքաբորբի և բրոնխիոլիտի[3][4]։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2004 թվականի հունվարին Հոնկոնգում մեկ անձի մոտ։ Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսն ունի գլոբալ տարածում և ավելի վաղ ծագում։ Մարդկային HKU1 կորոնավիրուսը պարուրված, միաշղթա (+)РНК- վիրուս է, որը ներթափանցում է հյուրընկալող բջիջ՝ կապվելով N-ացետիլ-9-O-ացետիլնեուրամինաթթվի ընկալիչին։ Այն ունի հեմագլյուտինին, ըստ որի դասակարգվում է բետակորոնավիրուս սեռի Էմբեկովիրուս ենթասեռին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Щелканов М. Ю., Попова А. Ю., Дедков В. Г., Акимкин В. Г., Малеев В. В. История изучения и современная классификация коронавирусов (Nidovirales: Coronaviridae)(ռուս.) // Инфекция и иммунитет : журнал. — 2020. — Т. 10. — № 2. — С. 221—246.
  2. Վիրուսների տաքսոնոմիան Վիրուսներ տաքսոնոմիայի միջազգային կոմիտետի կայքում:(Ստուգված է 23 Հոկտեմբերի 2021)
  3. Lim, Yvonne Xinyi; Ng, Yan Ling; Tam, James P.; Liu, Ding Xiang (2016 թ․ հուլիսի 25). «Human Coronaviruses: A Review of Virus–Host Interactions». էջ 26. doi:10.3390/diseases4030026. PMC 5456285. PMID 28933406. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. Lau, Susanna K. P.; Woo, Patrick C. Y.; Yip, Cyril C. Y.; Tse, Herman; Tsoi, Hoi-wah; Cheng, Vincent C. C.; Lee, Paul; Tang, Bone S. F.; Cheung, Chris H. Y. (2006-6). «Coronavirus HKU1 and Other Coronavirus Infections in Hong Kong». էջեր 2063–2071. doi:10.1128/JCM.02614-05. PMC 1489438. PMID 16757599. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  5. Fung, To Sing; Liu, Ding Xiang (2019 թ․ սեպտեմբերի 8). «Human Coronavirus: Host-Pathogen Interaction». էջեր 529–557. doi:10.1146/annurev-micro-020518-115759. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու կորոնավիրուս HKU1» հոդվածին։