Jump to content

Նատալյա Արինբասարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Արինբասարովա
Ծնվել էսեպտեմբերի 24, 1946(1946-09-24)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1971)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունբալետի պարող, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Անդրեյ Կոնչալովսկի, Նիկոլայ Դվիգուբսկi և Eldor Urazbayev?
Երեխա(ներ)Եգոր Կոնչալովսկի և Եկատերինա Դվիգուբսկայա
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Նատալյա Ուտեվլևնա Արինբասարովա (ռուս.՝ Наталья Утевлевна Аринбасарова, ղազախ.` Наталья Өтеуліқызы Орынбасарова, սեպտեմբերի 24, 1946(1946-09-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1979 թ.)[2], ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1980 թ.)[3]:

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Արինբասարովան ծնվել է Մոսկվայում։ Հայրն ազգությամբ ղազախ էր, իսկ մայրը` լեհուհի։ Նատալյան ուներ նաև երեք եղբայր և մեկ քույր։ 1956 թվականին նրանց ընտանիքը վերադարձել է Ղազախստան։

Ալմա-Աթայում Նատալյան ընդունվել է պարի դպրոց, որից հետո ընդունվել է Մեծ թատրոնին կից ակադեմիական խորեոգրաֆիայի ուսումնարան և այն ավարտել 1964 թվականին[4]։ Նույն թվականին նրան հրավիրել են հանդես գալու Չինգիզ Այթմատովի վեպի մոտիվներով նկարահանվող` Անդրեյ Կոնչալովսկու «Առաջին ուսուցիչը» կինոնկարի գլխավոր դերում։ Այդ դերի համար, 1966 թվականին Վենետիկի 27-րդ միջազգային կինոփառատոնի կանացի լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակը հանձնվեց այդ կինոժապավենում Ալթինայի դերակատար, տասնինամյա Նատալյա Արինբասարովային։ Նա արժանանալով Վենետիկի կինոփառատոնի Վոլպիի ոսկե գավաթին[3], առաջ անցավ Ջեյն Ֆոնդայից` Ռոժե Վադիմի «Ավար» ֆիլմով հանդերձ։

Իր առաջին դերակատարման մասին ղազախ շնորհալի դերասանուհին խոստովանել է. «Այն ժամանակ դեռ նոր էի ավարտել Մեծ թատրոնին կից պարարվեստի ուսումնարանը։ Բալետի պարուհու տվյալներ ունեի, բայց թերահավատ էի իմ կինեմատոգրաֆիական կոչմանը։ Այդ իսկ պատճառով չէի պատկերացնում, թե ինչպես եմ խաղալու»։ 1969 թվականին Արինբասարովան նկարահանվեց ռեժիսոր Իրինա Պոպլավսկայայի «Ջամիլյա» կինոնկարում։ Հունգարական Կյոզիգ քաղաքում 1970 թվականին անցկացված ռեժիսորների միջազգային սիմպոզիումում «Ջամիլյա» կինոնկարն արժանացավ կինոարվեստի աշխատողների, հանդիսատեսի և մամուլի բարձր գնահատականին և դիպլոմին, իսկ գլխավոր հերոսուհու դերակատարը՝ Արինբասարովան, մեծ խրախուսանքի։ Ռեժիսոր Մաժիտ Բեգալինի Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Երգ Մանշուկի մասին» կինոնկարում (1969) Մանշուկի դերակատար Արինբասարովան Մինսկի 4-րդ համամիութենական կինոփառատոնում արժանացավ կանացի լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակին։

Նատալյա Արինբասարովան ընդունվել է ԿՀՊԻ` սովորելով Սերգեյ Գերասիմովի և Թամարա Մակարովայի արվեստանոցում։ Այն ավարտել է 1971 թվականին և դարձել Կինոդերասանի պետական թատրոնի դերասանուհի[5]։

Նատալյա Արինբասարովայի հիշողություններն ամփոփված են իր «Լուսնային ճանապարհներ» գրքում[6]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Արինբասարովան 1964-1969 թվականներին ամուսնացած է եղել Անդրեյ Կոնչալովսկու հետ[7]։ Նրանք ունեն մեկ որդի` ռեժիսոր Եգոր Կոնչալովսկին[7]։ 1969 թվականին նրանք ամուսնալուծվել են, քանի որ Անդրեյ Կոնչալովսկին ցանկանում էր մեկնել արտասահման։

1970-1980 թվականներին Նատալյա Արինբասարովան ամուսնացած է եղել նկարիչ Նիկոլայ Դվիգուբսկու հետ։ Այդ ամուսնությունից ծնվել է նրա դուստրը, այժմ դերասանուհի, գրող` Եկատերինա Դվիգուբսկայան։ 1980 թվականին նրանք ամուսնալուծվել են, քանի որ ամուսինը մեկնել է Ֆրանսիա։

1982 թվականին Նատալյա Արինբասարովան ամուսնացել է կինոռեժիսոր Էլդոր Ուրազբաևի հետ։ Վերջինս մահացել է 2012 թվականին։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1965 Առաջին ուսուցիչը Первый учитель (Биринчи мугалим) Ալտինայ
1968 Տաշքենդ` հացառատ քաղաք Ташкент — город хлебный (Toshkent — non shahri) Սաուլե
1968 Ջամիլյա Джамиля Ջամիլյա
1969 Երգ Մանշուկի մասին Песнь о Маншук Մանշուկ Մամետովա
1969 Լճի մոտ У озера Կատյա Օլզոևա
1970 Խաղաղ օր պատերազմի վերջում Спокойный день в конце войны Ադալատ
1971 Գիշերը 14-րդ զուգահեռականում Ночь на 14-й параллели մադամ Տան
1972 Հին ջրաղացի մոտ У старой мельницы Ասեմ
1973 Այնտեղ, ուր սարերն սպիտակ են Там, где горы белые… Մակպալ
1975 Ընտրություն Выбор Բիբիգյուլ
1976 Հանդիպումներ Մեդեոյում Встречи на Медео Այժան
1977 Տրանսսիբիրյան ճեպընթաց Транссибирский экспресс Այժան
1978 Ուլան Улан Գյուլսարի
1978 Լուսնի խավարման գիշերը В ночь лунного затмения Շաֆակ
1979 Հացի համը Вкус хлеба Կամշատ Սատաևա
1979 Լրացուցիչ հարցեր Дополнительные вопросы Կարագյոզ Ալիմբաևա
1980 Ալա-Տաուի արծաթե եղջյուրը Серебряный рог Ала-Тау Գյուլքան
1981 Գավառական սիրավեպ Провинциальный роман փաստաբան
1981 Երեք օր տոն Три дня праздника Շոլպան
1984 Իոնա, կամ Նկարիչն աշխատելիս Иона, или Художник за работой Իոնայի կինը
1984 Քաղցր հյութ խոտի մեջ Сладкий сок внутри травы մայր
1984 Առաջին հեծելազորը Первая конная Պոլինա
1984 Առաջինը Первый -
1985 Եկվորների նավը Корабль пришельцев Մանգուլովի կինը
1985 Վայրկյան` հերոսության համար Секунда на подвиг (영원한 전우) բուժքույր
1987 Այց Մինոտավրոսին Визит к Минотавру Մարինա Կոլեսնիկովա
1987 Ամուլանգա Амуланга Նարանի մայրը
1989 Մուտք լաբիրինթոս Вход в лабиринт Ռաշիդա Ռամազանովա
1990 Օտար հող չկա Нет чужой земли Դիժիտ
1990 «Նիպպել» համակարգը Система «Ниппель» -
1991 Ընտանիքավորը Семьянин Ֆարա
1992 Հիասքանչ անծանոթուհին Прекрасная незнакомка միս Սուզուկի
1993 Տրամ-տարարամ, կամ Մեկենիմեկ Трам-тарарам, или Бухты-барахты Անիսա Սադիկովա
1994 Թույլ սիրտ Слабое сердце Այջան
1995 Ինչի՞ համար За что? (Za co?) պարետի կինը
2001 Մորեխ Саранча հոգեբան
2002 Լեյլայի աղոթքը Молитва Лейлы -
2005 Փախուստ Побег մանկատան տնօրեն
2006 Լյուբան, երեխաներն ու գործարանը Люба, дети и завод… Լու Սին
2006 Գործարք Сделка Նադեժդա Անատոլևնա
2007 Երթուղի Маршрут գետերի տիրուհին
2008 Մուստաֆա Շոկայ Мустафа Шокай (Мұстафа Шоқай) Մուստաֆայի մայրը
2008 Ժառանգություն Наследство խոհարարուհի
2009 Գայլերի արդարադատությունը Правосудие волков Կուլպան
2010 Դրախտ մայրիկի համար Рай для мамы -
2010 Վերադարձ դեպի «Ա» Возвращение в „А“ («А»-ға оралу) Մարատի տատը
2010 Ամեն ինչ հանուն քեզ Все ради тебя գուշակուհի
2011 Իմ մանկության երկինքը Балалық шағымның аспаны Նազարբաևի մայրը
2011 Իմ սիրտ` Աստանա Сердце мое - Астана տատ
2013 Մինչ մահ` գեղեցիկ До смерти красива Կրասնովա
2014 Բժշկուհին Врачиха Սոֆյա Իգորևնա
2014 Երազն ինչպես կյանք Сон как жизнь Ռաուշանիա Ագաբովնա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #124764290 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Театр Киноактёра
  3. 3,0 3,1 Энциклопедия отеч. кино
  4. «Лунные дороги < Наталья Аринбасарова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. Государственный театр киноактёра — Труппа — Аринбасарова Наталья Утевлевна
  6. «Дочки-матери: 17 родственных союзов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. 7,0 7,1 Serge Doc (2014 թ․ մարտի 4). «Наедине со всеми 04.03.2014 Наталья Аринбасарова». Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Արինբասարովա» հոդվածին։