Հացի համը
Հացի համը ռուս.՝ Вкус хлеба | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Սախարով |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Սախարով |
Դերակատարներ | Սերգեյ Շակուրով |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Հացի համը» (ռուս.՝ «Вкус хлеба»), խորհրդային լայնաֆորմատ կինովիպակ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Սախարովը 1979 թվականին[1]։ Նվիրված է խոպանի յուրացման 25-ամյակին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նվիրված է խոպանը յուրացնողներին։ Ամբողջ գործողությունը կառուցված է երեք հերոսների՝ սովխոզի տնօրեն Ստեպան Սեչկինի, կուսակցական գործիչ Վլադիմիր Երոշինի և գիտնական-ագրոնոմ Սերգեյ Իգնատևի ճակատագրերի բացահայտման վրա։
Ֆիլմի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հացի համը» կինովիպակը բաղկացած է 4 ֆիլմից․
- «Հացը մեր հանապազօրյա» (ռուս.՝ «Хлеб наш насущный»)
- «Հացը և հողը» (ռուս.՝ «Хлеб и земля»)
- «Հացը և մարդիկ» (ռուս.՝ «Хлеб и люди»)
- «Հայրենիքի հացը» (ռուս.՝ «Хлеб отечества»)[2]
Ֆիլմի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում ցուցադրվում են (որոշակի պայմանականությամբ)․
- Ժամանում խոպան տարածք - բնակության համար քիչ ընտելացված, գրեթե առանց ենթակառուցվածքների
- Խոպանի նախնական հերկում
- Խոպանի զարգացման խնդիրները՝ պայքար մոլախոտերի դեմ, «սև մրիկ»
- Եգիպտացորենի կենտրոնացված համատարած ներդրում
- առանց առը շրջելու վարի գյուտը և ներդրումը (փաստացիորեն՝ «հողի առանց առը շրջելու վարը ՀամԳԳԱ ակադեմիկոս Տերենտի Սեմյոնովիչ Մալցևի մեթոդով»)
- Խոպանի յուրացման գործում բանտարկված անձանց օգտագործումը
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը թողարկվել է Լեոնիդ Բրեժնևի «Խոպան» գրքի հետ գրեթե միաժամանակ, ուստի շատերի կողմից ընկալվել է որպես այս գրքի նկարազարդում։ Սկզբնական գրական սցենարում նույնիսկ ներկա էր գլխավոր հերոսի և Լեոնիդ Բրեժնևի՝ Ղազախստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարի հանդիպման դրվագը, բայց էկրանային տարբերակում այն բացակայում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Շակուրով – «Բեսկրայնի» սովխոզի տնօրեն Ստեպան Ալեքսեևիչ Սեչկին
- Վալերի Ռիժակով – կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղար Վլադիմիր Պետրովիչ Երոշին
- Էռնստ Ռոմանով – գիտնական-ագրոնոմ Սերգեյ Վասիլևիչ Իգնատև
- Նիկոլայ Երյոմենկո (ավագ) – Վեդենին
- Լյուբով Պոլեխինա – Սաշա Սեչկինա
- Ասանալի Աշիմով – Կամալ Այքենով
- Նատալյա Արինբասարովա – Կամշատ Սատաևա
- Անատոլի Ազո – Իլյա Կոպեռնիկ
- Լեոնիդ Դյաչկով – Յուրի Գրիգորևիչ Կալաշնիկով
- Իվան Ագաֆոնով – Կորովին
- Վլադիմիր Լյուբիմով – Զախար Վասիլևիչ Կազակով, ԽՍՀՄ սովխոզների փոխնախարար
- Իդրիս Նոգայբաև – Կելիլով
- Նուրժուման Իխտիմբաև – Մուրատալիև
- Ջամբուլ Խուդայբերգենով – Ջամբուլ Միրգազիև
- Նիկոլայ Շուտկո – մեխանիզատոր
- Եվգենի Բուրենկով – Իսիդոր Ստեպանովիչ Կասյանով
- Վիկտոր Մամաև – վոլգաբնակ
- Սվետլանա Խարիտոնովա – մորաքույր Վերա
- Ալեքսանդր Լեբեդև – Խլիստիկով
- Ալեքսեյ Վանին – Կվասովեց
- Զոյա Վասիլկովա – Զոյա Նիկոլաևնա Սլավինա
- Սերգեյ Պլոտնիկով – Պյոտր, Երոշիկի հայրը
- Լարիսա Բարաբանովա – խոպանագործ
- Դինմուխամեթ Ախիմով – վարորդ
- Վալենտին Գոլուբենկո – «Ֆելիքս» – Ֆեդյա, վաղաժամկետ ազատված
- Վիկտոր Պերևալով – Գրիշա Պավլիկով
- Ամինա Ումուրզակովա – տարեց գեղջկուհի
- Մենտայ (Մենտիդայ) Ուտեպբերգենով – էպիզոդ
- Նիկոլայ Պոգոդին – վարորդ
- Օլեգ Գոլուբիցկի – Միխայիլ Պետրովիչ Գուսակով
- Ալեքսեյ Կրիչենկով – Կաշկին, ոստիկանության պետ
- Վադիմ Զախարչենկո – հորեղբայր Սաշա
- Յուրի Չերնով – հեռուստատեսության հաղորդավար
- Լեոնիդ Դովլաթով – նախագահության անդամ
- Անատոլի Սկորյակին – Վասիլի, Երոշիկի եղբայրը
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակ, 1980 թվական – Նատալյա Արինբասարովա, Նուրժուման Իխտիմբաև, Ալեքսանդր Լապշին, Իդրիս Նոգայբաև, Էռնստ Ռոմանով, Վալերի Ռիժակով, Ալեքսեյ Սախարով, Ալեքսանդր Տոլկաչով, Ռուդոլֆ Տյուրին, Վալենտին Չերնիխ, Սերգեյ Շակուրով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հացի համը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Հացի համը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вкус хлеба» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Мирон Черненко. «Поэма о целине» // «Спутник кинозрителя», октябрь 1979 года
|