Քննարկում:Նատալյա Արինբասարովա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Аринбасарова, Наталья Утевлевна» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Նատալյա Արինբասարովան ազգությամբ ռուս չէ:--Որոտ (քննարկում) 14:06, 15 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Armineaghayan, հազար անգամ ներողություն եմ խնդրում, սակայն ուզում եմ նշել, որ երբ հոդվածում նշում եմ «խորհրդային և ռուսական թատրոնի դերասան», ապա ի նկատի չունեմ նրա ազգությունը, այլ այն, թե որ երկրի մշակույթն է նա ներկայացնում: Հետևաբար, ինչպես կարող է օրինակ Նատալյա Արինբասարովան ռուս լինել, երբ նրա հայրը ղազախ է, իսկ մայրը լեհ: Կամ Վյաչեսլավ Մանուչարովը եթե կիսով չափ հայ է, ինչու պետք է նրան լիարժեք ռուս անվանել: Ընդհանրապես, Ռուսաստանում բնակվող արտիստների մեծ մասը համարյա թե ռուսներ չեն, այլ թաթարներ, հրեաներ, ղազախներ, խառնածիններ և այլն: Հարգանքներով կրկին ներողություն եմ խնդրում:--Որոտ (քննարկում) 14:04, 28 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, շնորհակալություն դիտարկման համար: Այդ դեպքում միգուցե գրեք խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի--Armineaghayan (քննարկում) 15:42, 28 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Armineaghayan, այսուհետ կաշխատեմ նախադասությունն այդպես ձևակերպել, սակայն չեմ կարծում, որ գումարելիների տեղերը փոխելիս` գումարը փոխվի: Այնուամենայնիվ շնորհակալություն, որ հոդվածներին ուշադիր եք:--Որոտ (քննարկում) 18:33, 28 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, շնորհակալություն Ձեզ, լավ ու որակյալ հոդվածներ ստեղծելու համար--Armineaghayan (քննարկում) 19:28, 28 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Armineaghayan, իմ հոդվածների վերաբերյալ դրական արտահայտվելու համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Դա ոգևորիչ է և պարտավորեցնող:--Որոտ (քննարկում) 00:38, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Լիլիթ, քննարկումն այստեղ է: Լիլիթ ջան, պատահաբար նկատեցի Խորհրդարանում Ձեր կողմից բարձրացված հարցը: Ճիշտն ասած, Ձեր հարցին արձագանքած որոշ մասնակիցների պատասխանը այնքան տարօրինակ էր ու թեմայից հեռու, որ ծիծաղս հազիվ էի զսպում (իհարկե ներողություն եմ խնդրում): Բացի այդ, տառասխալներն այնքան շատ էին, որ ճիշտն ասած, չէի հասկանում թե ինչի մասին են գրել, ուստի չցանկացա այնտեղ որևէ բան գրել: Նշեմ նաև, որ Դուք այն եզակի մասնակիցներից եք, որ Ձեր հետ որևէ հարց քննարկելիս, իրոք բավականություն եմ զգում, քանի որ արագ արձագանքելու հետ մեկտեղ, արագորեն ուղղում եք նաև նշված սխալները: Հիմա փորձեմ ներկայացնել իրավիճակը: Եթե մենք գրում ենք խորհրդային դերասան, ամերիկյան դերասան, ապա ռուսականի դեպքում ինչպե՞ս գրենք: Ի դեպ, եթե չկա ազգությունը նշելու որևէ միտում: Ազգության մասին կարող ենք նշել հոդվածում` առանձին: Եթե այդ մարդը ներկայացնում է ռուսական մշակույթը, ապա ինչպե՞ս դա ձևակերպենք: Մարդը ներկայացնում է ռուսական թատրոնն ու ռուսական կինոն, այդ իսկ պատճառով նշում եմ` խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան: Ազգությունն այստեղ կապ չունի: Ամենա-ամենա-ամենա խորին հարգանքներով--Որոտ (քննարկում) 14:40, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, շնորհակալություն ջերմ խոսքերի համար։ Այսինքն, դու շեշտը դնում ես թատրոն և կինոյի վրա, դրա համար էլ օգտագործում ես ածական անուն՝ խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան։ Այստեղ ածականը վերաբերվում է թատրոնին և ոչ թե մարդուն։ Հիմա ամեն ինչ պարզ է ինձ համար։ Ես էլ մտածում էի ռուսական դերասան, ինչը մեղմ ասած լավ չի հնչում․ դերասանը դառնում է անշունչ առարկա։ Մերսի շատ պարզաբանման համար։ Այսուհետ ես էլ այդպես կգրեմ։ --Լիլիթ (քննարկում) 14:54, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հ․Գ․ մի բան էլ․ եթե դեմ չես, անցնենք դու-ի :) --Լիլիթ (քննարկում) 14:54, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Լիլիթ ջան, իհարկե խոսքը ընդամենը արվեստը ներկայացնող երկրի մասին է, այլ ոչ թե մարդու ազգության: Եթե ուշադիր լինենք, ռուսական բառը կապույտով է, այսինքն ներքին հղումը Ռուսաստանին է վերաբերվում, իսկ խորհրդայինը` ԽՍՀՄ-ին, այլ ոչ ռուսներին կամ որևէ այլ ազգության: Իսկ դու-ի անցնելուն իհարկե դեմ չեմ, սիրով:--Որոտ (քննարկում) 15:27, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]