Իմ մանկության երկինքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ մանկության երկինքը
ղազ.՝ Балалық шағымның аспаны
Երկիր Ղազախստան
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՆուրսուլթան Նազարբաև
Թվական2011
Լեզուղազախերեն
ՌեժիսորՌուստեմ Աբդրաշև
ԴերակատարներՆատալյա Արինբասարովա և Նուրժուման Իխտիմբաև
Պատմվածքի վայրՂազախստան
Նկարահանման վայրՇամալգան
ԿինոընկերությունՂազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարություն և Ղազախֆիլմ
IMDbID 2086942

«Իմ մանկության երկինքը» (ղազ.՝ Балалық шағымның аспаны), ռեժիսոր Ռուստեմ Աբդրաշևի ֆիլմը Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն. Նազարբաևի մանկության մասին, որը նկարահանվել է նրա գրական հուշերի հիման վրա՝ «Առանց աջերի և ձախերի», «Աշխարհի Էպիկենտրոնը», «Եվրասիայի կենտրոնում»[1]։

Ֆիլմը նկարահանվել է Ալմաթիի մարզում՝ Ուշկոնիր ջայլաուում, Չեմոլգան գյուղում, Կասկելեն և Ալմա-Աթա քաղաքներում։ Մշակման փուլում ֆիլմին տրվել է «Իմ մանկության երկինքը» աշխատանքային անվանումը, որը հետագայում որոշել են թողնել։

Ֆիլմի պրեմիերան կայացել Է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ավելի ուշ ֆիլմը ցուցադրվել Է Ալմաթիում՝ «Արման» կինոթատրոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է ազգի առաջնորդի անհատականության և բնավորության կայացման, նրա առաջին հիասթափությունների ու հաղթանակների, հույսերի ու իրականացած երազանքների մասին։ Սուլթանը, ինչպես կոչվել են Նուրսուլթան Աբիշևիչին մանկության տարիներին, փոքր տարիքից երազել է երկնքի մասին։ Դպրոցական տարիների ավարտին նա հնարավորություն է ստացել ընդունվել Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտ, բայց ճակատագիրը նրան ուղղորդել է դեպի այլ բարձունքներ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երժան Ժարիլկասինով - Նուրսուլթանի հայրը երիտասարդ տարիքում
  • Նուրժուման Իխտիմբաև - Նուրսուլթանի հայրը ծեր հասակում
  • Ալմագուլ Ալիշևա - Նուրսուլթանի մայրը երիտասարդ տարիքում
  • Նատալյա Արինբասարովա - Նուրսուլթանի մայրը ծեր հասակում
  • Ելժաս Ալպիև - Նուրսուլթանը մանկության տարիներին
  • Աբիլմանսուր Սերիկով - Նուրսուլթանը դպրոցական տարիներին
  • Նուրլան Ալիմժանով - Նուրսուլթան երիտասարդության տարիներին
  • Բիբիգուլ Տուլեգենովա - Նուրսուլթանի տատը
  • Դաուլեթ Աբդիգապարով - Մամբեթբայ
  • Նուրսուլթան Նազարբաև - կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Небо его детства» (ռուսերեն). Известия-Казахстан. 2011 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]