Մանշուկ Մամետովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանշուկ Մամետովա
Мәншүк Жиенғалиқызы Мәметова
հոկտեմբերի 23, 1922(1922-10-23) - հոկտեմբերի 15, 1943(1943-10-15) (20 տարեկան)
ԾննդավայրZhiekkum, Q4476930?, Q2783583?, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան
Մահվան վայրՆևել, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և հետևազոր
Ծառայության տարիներ1942-1943
Կոչումավագ սերժանտ
Զորամաս100-րդ հրաձգային բրիգադ
Պաշտոնգնդացրորդ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս և Լենինի շքանշան

Մանշուկ (Մանսիա) Ժիենգալիևնա Մամետովա (ղազ.՝ Мәншүк Жиенғалиқызы Мәметова, հոկտեմբերի 23, 1922(1922-10-23), Zhiekkum, Q4476930?, Q2783583?, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 15, 1943(1943-10-15), Նևել, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Կալինինի ռազմաճակատի 100-րդ հրաձգային բրիգադի գնդացրորդ, գվարդիայի շտաբի պետ։ Խորհրդային Միության Հերոսի կոչման արժանացած առաջին ղազախ կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 23-ին ներկայիս Ղազախստանի Ուրալի մարզի Ուրդինի շրջանի Ժիեկկում գյուղում[1]։ Ղազախուհի է[1]։ Մանշուկի ծնողները շատ շուտ են մահացել, և հնգամյա աղջկան որդեգրել է մորաքույրը՝ Ամինա Մամետովան։ Մանկությունն անցել է Ալմա-Աթայում։ Մանշուկի իսկական անունը Մանսիա էր։ Փոքր ժամանակ Ամինան նրան փաղաքշորեն անվանում էր «Моншағым», բայց քանի որ Մանշուկը փոքր էր, չէր կարողանում արտաբերել «Моншақ» բառը, նա արտասանում էր «Մանչուկ»։ Այդ ժամանակից ի վեր նա նամակներում ստորագրում էր Մանչուկ։

Նախքան Հայրենական մեծ պատերազմն ավարտել է բանվորական ֆակուլտետը, բժշկական ինստիտուտի 2 կուրսերը։ Ղազախստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների ապարատում աշխատել է որպես Ժողկոմի քարտուղար։

Կարմիր բանակում ծառայել է 1942 թվականի սեպտեմբերից, եղել է Ղազախստանի 100-րդ հրաձգային բրիգադի շտաբի գրագիր (1943 թվականի դեկտեմբերի 8-ին վերածվել է 1-ին հրաձգային դիվիզիայի։ Հետագայում դիվիզիան պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, Մանշուկին շնորհվել է «Брестская» պատվավոր կոչումը), այնուհետև՝ բուժքույր։ Ռազմաճակատում ավարտել է գնդացրորդի դասընթացը և նշանակվել զորամասի գնդացրային հաշվարկի առաջին համարը։

1943 թվականի հոկտեմբերի 5-ին Նևել քաղաքի ազատագրման համար մղվող ծանր մարտերում (Նևելի հարձակողական օպերացիա) գերիշխող բարձրության պաշտպանության ժամանակ հրաձգային հաշվարկի անդամներից կենդանի էր մնացել միայն Մանշուկը։ Ռումբի բեկորից գլուխը ծանր վիրավոր լինելով՝ ոչնչացրել է թշնամու 70 զինվորի և մահացել հերոսական մահով։

Թաղված է Նևելում։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1944 թվականի մարտի 1-ի հրամանով գվարդիայի ավագ սերժանտ Մանշուկ Ժիենգալիևնա Մամետովան հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման[2]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 թվականին ռեժիսոր Մաջիտ Բեգալինը Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկու սցենարի հիման վրա նկարահանել է «Երգ Մանշուկի մասին» ֆիլմը։ Մանշուկի դերում նկարահանվել է Նատալյա Արինբասարովան։
  • Շիմկենտ քաղաքում Մանշուկ Մամետովայի անունով է կոչվել № 35 դպրոցը, իսկ Ալմա-Աթայում՝ № 28 տեխնիկական լիցեյը։
  • Ալմա-Աթայում Մանշուկ Մամետովայի անունով է կոչվել կենտրոնական փողոցներից մեկը, իսկ Կենտրոնական զբոսայգում տեղադրվել է պատերազմի ղազախ հերոսների՝ մանշուկ Մամետովայի և Ալիյա Մոլդագուլովայի բրոնզե զույգ արձանը։
  • Նևելում 1978 թվականից տեղադրված է արձան և նրա պատվին անվանակոչվել է փողոց։ 2010 թվականի մայիսի 1-ին հուշարձանը թարմացվել է[3]։
  • Ուրալսկում (Ղազախստան) Մ․ Մամետովայի անվան հրապարակում տեղադրվել է նրա արձանը։
  • Ուրալսկի (Ղազախստան) Սարայշիկ փողոցում գտնվում է Մ․ Մամետովայի տուն-թանգարանը («Մ․ Մամետովայի անվան թանգարան» պետական հաստատություն)[4]։ Ուրալսկի թանգարանի հիման վրա 2010 թվականին բացվել է Մանշուկի թանգարանը Ակտոբեում[5]։
  • Աստանայում միակ կարի ֆաբրիկան կրում է լեգենդար գնդացրորդ Մանշուկ Մամետովայի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маметова Маншук Жиенгалиевна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 31. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
  • Чечеткина О. Батыр Маншук // Героини. Вып. I. (Очерки о женщинах — Героях Советского Союза). — М.: Политиздат, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանշուկ Մամետովա» հոդվածին։