Համարվում է Սևծովյան Բուլղարիայի գլխավոր հանգստավայրերից մեկը[1]։ Համարվում է Բուրգասի մարզի համանուն շրջանի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը։ Նասեբարն անվանում են Սև ծովի մարգարիտ։ Նասաբարը բավականին հարուստ քաղաք է և կոչվում է քաղաք-թանգարան։ Նասեբարը համարվում է Սև ծովի ափին գտնվող գլխավոր զբոսաշրջային ուղղություններից ու նավահանգիստներից մեկը։ Աշխարհի ամենաարևոտ ծովափներից մի քանիսն գտնվում են հենց այս քաղաքում։
Զբաղեցնում է 420,4 կմ² տարածք։ Բացի Նասեբար քաղաքից շրջանի մեջ են ներառված նաև ևս 14 գյուղական բնակավայրեր։ Գյուղերի մեծ մասը առողջարաններ են, որոնք ունեն զբոսաշրջային նշանակություն։ Դրանք հայտնի են իրենց արևոտ լողափերով։
Հիմնական տարածքն անտառապատ է։ Բնորոշ է տարեկան բարձր ջերմաստիճանը։ Հենց այս գործոնով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Նասեբարում զարգացած է զբոսաշրջությունը և ամառային սպորտը։
↑Грэхэм А. Дж. Колониальная экспансия греков // Кембриджская история древнего мира. Т. III, часть 3: Расширение греческого мира. М., 2007. С. 194 (таблица).