Յուզեֆ Պանկևիչ
Յուզեֆ Պանկևիչ լեհ.՝ Józef Pankiewicz | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 4, 1940[4][5] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լա Սիոտա[6] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և գծանկարիչ |
Ոճ | Kapists?, ռեալիզմ, իմպրեսիոնիզմ և սիմվոլիզմ[7] |
Թեմաներ | գեղանկարչություն[8] |
Աշակերտներ | Jan Cybis?[9] և Q94649554? |
Ներշնչվել է | Բարբիզոնի դպրոց, Վոյցեխ Գերսոն, Aleksander Gierymski?, Կլոդ Մոնե, Պիեռ Բոնար և Ֆելիքս Ֆենեոն |
Պարգևներ | |
ստորագրություն | |
Józef Pankiewicz Վիքիպահեստում |
Յուզեֆ Պանկևիչ (լեհ.՝ Józef Pankiewicz, նոյեմբերի 29, 1866[1][2][3][…], Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 4, 1940[4][5], Լա Սիոտա[6]), լեհ նկարիչ[11], գրաֆիկ և մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1884-1885 թվականներին սովորել է Վարշավայի Նկարի դասարանում (Ակադեմիա) Վոյցեխ Գերսոնի և Ալեքսանդր Կալինսկու ղեկավարությամբ։ Ապա Վլադիսլավ Պոդկովինսկու հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ստացել է կրթաթոշակ Գեղարվեստի կայսերական ակադեմիայում սովորելու համար։ 1889 թվականին երկու երիտասարդ նկարիչները մեկնել են Փարիզ, որտեղ Պանկևիչին սպասում էր իր առաջին մեծ հաջողությունը. ռեալիստական ոճով ստեղծված նրա «Շուկա երկաթե դարպասների հետևի հրապարակում» նկարն արժանացել է արծաթե մեդալի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։
Փարիզում Պանկևիչը ծանոթացել է իմպրեսիոնիստների արվեստին և 1890 թվականին Վարշավա վերադառնալուց հետո հայրենիքում պրոպագանդել այդ նոր գեղարվեստական ոճը։ Իմպրեսիոնիստական ոճով ստեղծված «Ծաղկի շուկա Սբ. Մագթաղինեի եկեղեցու բակում՝ Փարիզում» (1890) կտավը արժանացել է դրական արձագանքների գեղարվեստի քննադատների կողմից։ Հետագայում Պանկևիչը տարվել է սիմվոլիզմով, ինչի մասին են վկայում նրա «Ստարե Մյաստայի շուկան Վարշավայում գիշերը» (1892), «Գիշերային արահետ» (1893), «Կարապները լճակում» (1894) աշխատաքները։ XIX դարի 90-ական թվականների վերջին նկարիչն ստեղծել է դիմանկարների շարք, որոնց թվում է «Պանի Օդերֆելդի դիմանկարը դստեր հետ» (1897), որն արժանացել է ոսկե մեդալի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։
1897 թվականին նկարիչը միացել է Կրակովի Լեհ նկարիչների «Արվեստ» միությանը։ 1897-1906 թվականներին ճանապարհորդել է Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում և Նիդերլանդներում։ 1906 թվականին դարձել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ 1908 թվականին մեկնել է Ֆրանսիա, որտեղ ստեղծել է մի շարք բնանկարներ ու նատյուրմորտներ Սեզանի ազդեցությամբ, ծանոթացել նկարիչ Պիեռ Բոնարի հետ։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու ժամանակ նկարիչը գտնվում էր Իսպանիայում, որտեղ մնացել է մի քանի տարի։ Այդ ընթացքում Պանկևիչը ծանոթացել է կերպարվեստի նոր ուղղությանը՝ կուբիզմին։ Այդ ժամանակաշրջանից մնացել են Պանկևիչի մի շարք «իսպանական» կտավներ։ Պատերազմից հետո Պանկևիչն ապրել է Փարիզում, որտեղ մտերմացել է պոստիմպրեսիոնիստների հետ, սատարել լեհ նկարիչների փարիզյան խմբին՝ կապիստներին։ 1923 թվականին Պանկևիչը վերադարձել է Կրակով, կրկին դասավանդել ակադեմիայում, իսկ 1925 թվականից գլխավորել նրա մասնաճյուղը Փարիզում։ Այդ ժամանակաշրջանում նկարիչն ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Józef Pankiewicz (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Skalska-Miecik L. Pankiewicz, Józef // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T065062
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Józef Pankiewicz
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Janusz Janowski, "Józef Pankiewicz wobec „łacińskiej tradycji” malarstwa europejskiego" (Pankiewicz and the "Latin Tradition" in European painting), Pamiętnik Sztuk Pięknych, Nicolaus Copernicus University in Toruń, #1(4), 2003
- Elżbieta Charazińska (ed.), Józef Pankiewicz 1866-1940. Życie i dzieło. (exhibition catalog) National Museum, Warsaw, 2006 83-7100-335-8
- Stefania Krzysztofowicz-Kozakowska, Józef Pankiewicz, "Mistrzowie malarstwa polskiego" series, Kluszczyński, 1996 83-86328-64-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն և ստեղծագործություն Արխիվացված 2011-05-14 Wayback Machine(լեհ.)
- Յուզեֆ Պանկևիչի աշխատանքներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Պանկևիչ» հոդվածին։ |
|