Վոյցեխ Գերսոն
Վոյցեխ Գերսոն լեհ.՝ Wojciech Gerson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 25, 1901[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վարշավայի գեղարվեստի դպրոց և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստագետ |
Ոճ | ռոմանտիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Adrianna Stromfeld-Mikulska? |
Ներշնչվել է | Լեոն Կոնիե |
Հայր | Wojciech Gerson? |
Զավակներ | Maria Gerson-Dąbrowska? |
![]() |
Վոյցեխ Գերսոն (լեհ.՝ Wojciech Gerson, հուլիսի 1, 1831[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1901[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն), 19-րդ դարի կեսերի լեհ անվանի նկարիչ, լեհական ռեալիստական կերպարվեստի ականավոր ներկայացուցիչ, նաև՝ երախտավոր մանկավարժ, Վարշավայի գեղարվեստի դպրոցի երկարամյա պրոֆեսոր[4], ով իր վարպետությունը փոխանցել է լեհական գեղարվեստի հետագա լուսատուներին՝ «Երիտասարդ Լեհաստան» շարժման մի ամբողջ շարք նեոռոմանտիկ ներկայացուցիչների, ներառյալ Յուզեֆ Խելմոնսկուն, Լեոն Վիչուլկովսկուն, Վլադիսլավ Պոդկովինսկուն[5], Յուզեֆ Պանկևիչին, Աննա Բիլինսկա-Բոհդանովիչին, Անտոնի Պիոտրովսկուն[6]։ Նա միաժամանակ մամուլում հանդես է եկել որպես արվեստի մեկնաբան և, բացի այդ, կազմախոսության մի գիրք է հրատարակել նկարիչների համար[5]։ Վոյցեխ Գերսոնի մեծ թվով ստեղծագործություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թալանվել են նացիստների կողմից և այլևս չեն հայտնաբերվել[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոյցեխ Գերսոնը 1844 թվականին ընդունվել և վեց տարի անց փայլուն կերպով ավարտել է Վարշավայի գեղարվեստի դպրոցը։ Այնուհետև խորամուխ է եղել պատմական թեմաներով նկարչության գաղտնիքների ու նրբությունների մեջ՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտել է արծաթե մեդալով։ Ուսումնառությունը շարունակել է Փարիզում՝ աշակերտելով Կոգնիտին և այլոց։ Վերադառնալով Վարշավա՝ 1865 թվականից սկսել է նկարչության դասեր տալ, նախ՝ իր իսկ արվեստանոցում, այնուհետև՝ Վարշավայի գեղարվեստի դպրոցում, որը որոշ ժամանակ անց վերափոխվեց գեղարվեստի ակադեմիայի։ 1872 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1873 թվականին նա արժանացել է նաև Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի, 1878-ին՝ պրոֆեսորի կոչման[8]։
Գերսոնն իրեն դրսևորել է նաև որպես հմուտ ճարտարապետ և արվեստաբան-քննադատ; Բայց Լեհաստանում նրան գնահատում են որպես պատմահայրենասիրական թեմաներով ստեղծագործությունների, գյուղական կյանքը պատկերող գործերի, բնանկարների վարպետ հեղինակի։ Նրա աշխատանքները պահվում ու ցուցադրվում են Վարշավայի ազգային թանգարանում, Վերին Սիլեզիայի թանգարանում և Լեհաստանի ազգային թանգարանի մի շարք մասնաճյուղերում, ինչպես նաև մի քանի եկեղեցիներում[9]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- С. Н. Кондаков (1915)։ Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914 (ռուսերեն) 2։ էջ 47
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանացիների թալանած արվեստի գործերի ընտրանու արխիվային լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոկիտեկ արքան Սկալկիում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Janina Zielińska (2012)։ «Gerson, Wojciech»։ Grove Art Online։ Oxford University Press։ Վերցված է November 6, 2012
- ↑ 5,0 5,1 «Wojciech Gerson»։ Pinakoteka Zascianek.pl (Polish)։ Encyklopedia PWN, Warszawa 1974։ 2012։ Վերցված է November 6, 2012
- ↑ Ангелова Леонора (2002)։ «Антони Пьотровски – свидетел и хроникьор на княжеското време»։ Antoni Piotrowski – witness and chronicler of the Imperial period – by Leonora Angelova (Bulgarian)։ АРТ։ Վերցված է November 15, 2012
- ↑ «Gerson, Wojciech»։ Obrazy zaginione podczas II wojny światowej։ Sztuka zaprasza.net։ Արխիվացված է օրիգինալից June 10, 2013-ին։ Վերցված է November 6, 2012
- ↑ Irena Kossowska, Instytut Sztuki Polskiej Akademii Nauk (December 2004)։ «Wojciech Gerson» (Polish)։ Instytut Adama Mickiewicza Culture.pl։ Վերցված է November 15, 2012
- ↑ «Wojciech Gerson (July 1, 1831 - February 25, 1901)»։ Obrazy malarza։ Artyzm.com։ Վերցված է November 7, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վոյցեխ Գերսոն կատեգորիայում։ |
|
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1831 ծնունդներ
- Վարշավա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 25 մահեր
- 1901 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Լեհ նկարիչներ
- Լեհ արվեստագետներ
- Դասագրքերի հեղինակներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Լեհ մանկավարժներ