Ֆելիքս Ֆենեոն
Ֆելիքս Ֆենեոն ֆր.՝ Félix Fénéon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1861[1][2][3] |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Մահացել է | փետրվարի 29, 1944[1][4][5][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Շատնե-Մալաբրի |
Գերեզման | Պեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան[6][7] և Grave of Félix Fénéon |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, արվեստի քննադատ և գրող |
Աշխատատու | La Revue Blanche?, Bernheim-Jeune? և Éditions de la Sirène, Paris? |
Անդամություն | Académie Mallarmé? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆելիքս Ֆենեոն (ֆր.՝ Félix Fénéon, հունիսի 22, 1861[1][2][3], Թուրին, Իտալիա - փետրվարի 29, 1944[1][4][5][…], Շատնե-Մալաբրի), ֆրանսիացի հրատարակախոս, գեղարվեստական քննադատ, գրող, անարխիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասներկու տարեկանում Ֆելիքսը գնաց Փարիզ։ 1881–1894 թվականներին՝ զինված ուժերի ծառայող էր։ 1884 թվականին ստեղծեց «Revue Indépendante» ամսագիրը, որի աշխատանքներին Մասնակցել են Է․ Գոնկուրը, Կ․ Գյուիսմասը, Ս․ Մալլարմեն, Պ․ Վերլենը և այլոք։ Պ․ Ադանի, ժ․ Մորեասի և Օ․ Մետենեի հետ հրատարակեց «Petit Bottin des Lettres et des Arts» պամֆլետը (1886թվականին, առանց հեղինակի անվանմամբ)։ 1886 թվականին միացավ անարխիստներին։ Մասնակցեց շարժման նշանաբաններին՝ հրապարակելով հոդվածներ․ «Libre Revue», «Vogue», «Hommes d’ajourd’hui», «Carcan», «Cravache», «Symboliste», «Art Moderne» (Բրյուսելական)։ Բացահայտեց Ֆրանսիայի հանրության համար Ռեմբոի, Ժարրիի, Ապոլիների, Վալերիի, Ջոյսի և այլ գրողների կերպարներն ու ստեղծագործություները։ Առաջնապես սկսեց պաշտպանել իմպրեսիոնիստներին, 1887 թվականին հրապարակեց բրոշյուրա–մանիֆեստ՝«Les Impressionistes en 1886»։ Ջոն Ռևալդի կարծիքով «որպեսզի ոչ ոք չշբոթի "հին" իմպրեսիոնիստներին, Սյորաին և նրա կողմնակիցներին, Ֆենեոնը ստեղծեց նոր բառ՝ "նորաիպրեսիոնիստներ", չնայած որ Սյորան կգերադասեր ավելի ճշտգրիտ տերմին "քրոմոլյումինիստներ"»։ Դրեյֆուսի դատի ընթացքում՝ դեյֆուսատ, Զոլային մոտ։ 1896–1903 թվականներ, La Revue blanche ամսագրի քարտուղար։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենեոնի դիմանկարները թողել են Սինյակը, Վալոտոնը և Մաքսիմիլիեն Լյուսը։

Օկտավ Միրբոն (1894թ.) և Ապոլիները (1914թ.), իսկ ավելի ուշ՝ Ժան Օլանը (1948թ.) բարձր են գնահատել Ֆելիքս Ֆենեոնի գործունեությունն ու դերը ֆրանսիական մշակույթում դեռևս կենդանության օրոք։

Ճանաչվեց Ֆենեոնի բեկումնային «Վեպեր երեք տողով» միկրոնովելը, որը նա անանուն հրատարակեց Le Matin թերթում այս վերնագրով (1906 թ.) և որոնք Ժան Պաուլանի կողմից հավաքվել են մեկ ամբողջության մեջ միայն հեղինակի մահից հետո (1948 թ.): Նրանց անգլերեն թարգմանությունը (2007) վերանայվել է Ջուլիան Բարնսի կողմից։
1949 թվականին Ֆրանսիայում հաստատվեց «Ֆենեոն» գրական մրցանակը, որի առաջին հաղթողների թվում էին «նոր վեպ»–ի ներկայացուցիչները։
Հրատարակվել են Ֆենեոնի (1970, ավելի ուշ լրացումներով 2003, 2006) աշխատությունները, տպագրվել են նրա նամակները, առանձին հրատարակություններով՝ նամակագրություն Մալարմեի, Ժարիի, Վիելե-Գրիֆինի հետ։
Վերջին հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nouvelles en trois lignes. — P.: Macula, 1990.
- Nouvelles en trois lignes et autres textes courts. — P.: Librairie generale francaise, 1998.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ревалд Д. Постимпрессионизм (Post-Impressionism). — Республика, 2002. — 464 с. — ISBN 5-275-00487-7, 5-250-01837-8.
- Halperin J. U. Félix Fénéon and the language of art criticism. — Ann Arbor: UMI Research Press, 1980.
- Halperin J. U. Félix Fénéon: aesthete and anarchist in fin-de-siècle Paris. — New Haven; Լ.: Yale UP, 1988 (биография; франц. перевод — 1991).
- Lamer A. Die ästhetik des unschuldigen Auges: Merkmale impressionistischer Wahrnehmung in den Kunstkritiken von Émile Zola, Joris-Karl Huysmans und Félix Fénéon. — Würzburg: Königshausen und Neumann, 2009.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Rapetti R. Fénéon, Félix // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T027849
- ↑ 5,0 5,1 5,2 GeneaStar
- ↑ Beauvis C., Langlade V. d. Le columbarium du Père-Lachaise — 1992. — P. 46. — ISBN 978-2-86514-022-0
- ↑ Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 326. — ISBN 978-2-914611-48-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Ֆենեոն» հոդվածին։ |
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Թուրին քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 29 մահեր
- 1944 մահեր
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Իտալացի անարխիստներ
- Ֆրանսիացի հրապարակախոսներ