Մոռացված հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոռացված հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոռացված հիվանդություններ (անգլ.՝ neglected diseases, բառացի՝ «անտեսված հիվանդություններ»), արևադարձային վարակիչ և մակաբուծային հիվանդությունների խումբ, որոնք սպառնում են հիմնականում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առավել հետամնաց շրջանների ամենաաղքատ և մարգինալացված հատվածների բնակչությանը։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական ցուցակն ընդգրկում է ավելի քան տասնյոթ հիվանդություն, որոնցից առնվազն յոթը առաջանում է մակաբույծ որդերից, երեքը՝ նախակենդանիների մակաբույծներից, երեքն էլ՝ մանրէներից։ Սրանք հիվանդությունների ամենաբարձր մակարդակ են ներկայացնում[1]։ Կան ևս քսան հիվանդություններ, որոնք նույնպես համարվում են անտեսված և պայմանավորված են սնկերով, վիրուսներով և էկտոպարազիտներով[2]։

Երկու ցուցակներից յոթ հիվանդություն բնութագրվում է նրանով, որ դրանց կանխարգելման և բուժման մեթոդները հայտնի են, բայց մատչելի չեն ամենաաղքատ երկրների բնակչության համար, որտեղ դրանք առավել տարածված են[3]։ Այսօր աշխարհում անտեսված հիվանդություններով տառապում են ավելի քան մեկ միլիարդ մարդ։ Այդ հիվանդությունները տարեկան մոտ կես միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում[4]։ Անտեսված հիվանդությունները հակադրվում են «երեք մեծ մարդասպաններին»՝ ՁԻԱՀ-ին, տուբերկուլյոզին և մալարիային, որոնք մշտապես գտնվում են համաշխարհային հասարակության ուշադրություն կենտրոնում, և դրա դեմ տարվող պայքարի դիմաց զգալի ֆինանսավորում են պահանջում։

Բորոտություն հիվանդության բակտերիաները մանրադիտակի տակ

Հիվանդությունների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտեսված հիվանդությունների պատճառը տարբեր խմբերի պատկանող հարուցիչներն են, որոնք ԱՀԿ հիմնական ցուցակում ներկայացնում են կիսաթավ տառերով, այլ հիվանդությունների անվանումները ներկայացվա են PLoS ցուցակից։

Հելմինթների ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկարիդոզ - (Ascaridosis)

Տրիխոցեֆալոզ - (Trichuris trichiura)

Անկիլոստոմիդոզ - (Ancylostoma duodenale)

• Ստրոնգիլոզ - (Strongyloidosis)

Տոքսոկարոզ - (Toxocariasis)

Ֆիլյարիատոզ - (Filariatoses)

Օնխոցերկոզ - (Onchocerca volvulus)

Դրակունկուլոզ - (Dracunculus medinensis)

Շիստոսոմոզ -(Schistosomatidae)

Տրեմատոդոզ - (Sarcopsyllosis, TungiasisTrematodoses), Սննդով փոխանցվող տրեմատոդոզին

• Տենիոզ - (Taeniosis)

Ցիստիցերկոզ - (Cysticercosis)

• Էնտերոբիոզ - (Enterobiosis)

էխինոկոկոզ - (Echinococcosis)

Պրոտոզոիդների ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրակունկուլոզ հիվանդություն առաջացնող կլոր որդԼեյշմանիոզ - (Leishmaniasis)

Շագասի հիվանդություն - (Trypanosoma cruzi)

Տրիպանոսոմոզ - (Trypanosoma brucei)

Ամեոբիազ - (Entamoeba histolytica)

Լյամբլիոզ - (Diplomonadida)

Բալանտիդիազ - (Balantidium coli)

Տոքսոպլազմոզ - (Toxoplasma gondii)

Բակտերիալ վարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Բարտոնելլոզ - (Bartonella bacilliformis)

Տուբերկուլոզ - (Mycobacterium tuberculosis)

Բուրուլի խոց - (Mycobacterium ulcerans)

Բորոտություն - (Mycobacterium leprae)

Լեպտոսպիրոզ - (Leptospira)

Բծավոր տիֆ - (Typhus recurrens)

Սուր ռևմատիկ տենդ - (Acute rheumatic fever)

Տրախոմա - (Chlamydia trachomatis)

Կատաղության վիրուսի փոխանցողներ

Վիրուսային վարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Դենգեի տենդ - (Flaviviridae- Flavivirus)

Դեղին տենդ - (Yellow fever)

• Ճապոնական էնցեֆալիտ - (Encephalitis)

Կատաղություն - (Rabies)

Հեմոռագիկ տենդ - (Viral haemorrhagic fevers, CDC, Viral Hemorrhagic Fevers)

Սնկային ինֆեկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Միցետոմա - (Maduro foot)

• Կոկցիդիոմիկոզ - (Coccidimikoz)

Կանդիդոզ - (Candida albicans)

Էկտոպարազիտոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոս-(Sarcoptes scabiei)

• Միազ-(Myasis)

• Սարկոպսիլոզ-(Sarcopsyllosis, Tungiasis)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիաներ ու վարակներ առաջ բերող պարազիտներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diseases covered by NTD Department». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  2. PLoS Neglected Tropical Diseases — научный журнал проекта PLoS, посвященный забытым болезням; материалы доступны по свободной лицензии
  3. Hotez P.J. et al. Rescuing the bottom billion through control of neglected tropical diseases(անգլ.) // The Lancet : journal. — Elsevier, 2009. — Т. 373. — № 9674. — С. 1570—1575. — doi:10.1016/S0140-6736(09)60233-6
  4. Reddy M. et al. Oral drug therapy for multiple neglected tropical diseases: a systematic review(անգլ.) // JAMA : journal. — 2007. — Т. 298. — № 16. — С. 1911—1924. — doi:10.1001/jama.298.16.1911

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]